Ջոնաթան դոս Սանտոս

իսպանացի ֆուտբոլիստ

Ջոնաթան դոս Սանտոս Ռամիրես (իսպ.՝ Jonathan dos Santos Ramírez, ապրիլի 26, 1990, Մոնտերեյ, Մեքսիկա), մեքսիկացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան, խաղում է «Լոս Անջելես Գալաքսի» և Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Ջովանի դոս Սանտոսի կրտսեր եղբայրը։

Ջոնաթան դոս Սանտոս
իսպ.՝ Jonathan dos Santos
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջոնաթան դոս Սանտոս Ռամիրես
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և  Իսպանիա
Մականուն Հաստլիկ[1]
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 26, 1990 (34 տարեկան)
Ծննդավայր Մեքսիկա Մոնտերեյ, Մեքսիկա
Հասակ 172 սմ
Քաշ 74 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռասինգ Սանտանդեր
Համար 17
Պատանեկան կարիերա
2002-2009 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Գալաքսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2014 Իսպանիա Բարսելոնա 14 (0)
2009—2012  Իսպանիա Բարսելոնա 81 (6)
2014—2017 Իսպանիա Վիլյառեալ 88 (4)
2017— Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Գալաքսի 0 (0)
Ազգային հավաքական
2009— Մեքսիկա Մեքսիկա 28 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 28, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 2, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

«Բարսելոնա» և «Բարսելոնա Բ» խմբագրել

2009-2010 մրցաշրջան խմբագրել

Ջոնաթանը «Բարսայի» պատանեկան թիմ հրավիրվել է Լուիս Էնրիկեի կողմից։ 2009 թվականի սեպտեմբերի 5-ին «Մալյորկայի» պատանեկան թիմի դեմ խաղում դոս Սանտոսը իր նորամուտն է անցկացրել «Բարսելոնա Բ-ի» կազմում[2]։ Ջոնաթանը «Բարսելոնայի» հիմնական կազմում նորամուտը նշել է 2009 թվականի հոկտեմբերի 28-ին «Կուլտուրալ Լեոնեսայի» դեմ խաղում, խաղի 80-րդ րոպեին փոխարինելով կիսապաշտպան Սեյդու Կեյտային, իսկ իր թիմը հաղթեց 2-0 հաշվով[3]։ Չեմպիոնների Լիգայում դոս Սանտոսը դեբյուտել է 2009 թվականի նոյեմբերի 24-ին «Ինտերի» դեմ (2-0)՝ 92-րդ րոպեին փոխարինելով Անդրես Ինիեստային[4]։ Մրցաշրջանի ավարտին շատ ֆուտբոլիստներ ստացան վնասվածքներ, և Պեպ Գուարդիոլան հիմնական թիմ հրավիրեց երկրորդ թիմի ֆուտբոլիստների։ Դոս Սանտոսը Իսպանական Լա լիգայում առաջին անգամ ելույթ է ունեցել 2010 թվականի հունվարի 2-ին «Վիլյառեալի» դեմ խաղում՝ 60-րդ րոպեին փոխարինելով Անդրես Ինիեստային[5]։

2010-2011 մրցաշրջան խմբագրել

Դոս Սանտոսը «Բարսա Բ-ի» այլ խաղացողների հետ մասնակցում է միջմրցաշրջանային երեք ընկերական խաղի։ Պեպ Գուարդիոլան նրան օգտագործում է որպես հենակետային կիսապաշտպան։ Այդ առիթով մեքսիկացին ասել է. «Ինձ համար շատ հարմար դիրք է»[6]։

2011-2012 մրցաշրջան խմբագրել

Միջմրցաշրջանային խաղերի ընթացքում նա մասնակցում է Audi Cup 2011-ի կիսաեզրափակչին, «Բարսան» հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում հաղթել է, իսկ դոս Սանտոսը գոլ է խփել և՛ խաղի ընթացքում, և՛ 11-մետրանոցների։ Մրցաշարի եզրափակչում Դոս Սանտոսը խաղացել է աջ պաշտապանի դիրքում։ 2011 թվականի նոյեմբերի 24-ին դոս Սանտոսը հայտարարել է, որ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2015 թվականը[7]։

2012-2013 մրցաշրջան խմբագրել

Այդ մրցաշրջանից դոս Սանտոսը սկսել է խաղալ «Բարսելոնայի» հիմնական կազմում։ Նա վերցրել է 12 համարը, որը 4 տարի ակումբում ոչ ոք չէր կրում։

«Վիլյառեալ» խմբագրել

2014 թվականի ամռանը Ջոնաթանը 2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Վիլյառեալ», որտեղ խաղում էր իր եղբայր Ջովանին[8]։ Պայմանագիրը կնքվել է 5 տարով[9]։ Դեկտեմբերի 21-ին «Դեպորտիվո Լա Կորունյայի» դեմ խաղում նա Լա Լիգայում խփել է իր առաջին գոլը[10]։

2016-17 մրցաշրջանում նա մասնակցել է առաջնության 34 խաղի, խփել 2 գոլ և կատարել գոլային 3 փոխանցում։

«Լոս Անջելես Գալաքսի» խմբագրել

2017 թվականի հուլիսի վերջին Ջոնաթանը տեղափոխվել է MLS ներկայացնող «Լոս Անջելես Գալաքսի», որտեղ նորից միացել է իր եղբորը։ Ինչպես եղբայրը, նա պայմանագիրը կնքել է Բեքհեմի կանոնով[11][12]։ Տրանսֆերի արժեքը ըստ Goal.com կայքի կազմել է 5 միլիոն դոլար[13]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Դոս Սանտոսը Մեքսիկայի հավաքականում առաջին անգամ ելույթ է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 30-ին Կոլումբիայի հավաքականի դեմ ընկերական խաղում՝ 72-րդ րոպեին փոխարինելով Պատրիսիո Արաուխոյին։ Խաղում մեքսիկացիները 2-1 հաշվով պարտվել է[14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Веселые прозвища игроков Барселоны
  2. «Барса не смогла набрать первые очки (1:1)». FCBarcelona.cat. 2009 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. «Партидо аль Камп Ноу». sport.es. 2009 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «Барселона против Интера». Goal.com. 2009 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. «Барселона — Вильярреал (1:1)». Goal.com. 2010 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
  6. Мне комфортно на этой позиции.
  7. Новый контракт для дос Сантоса(անգլ.)
  8. Dermot Corrigan (2014 թ․ հուլիսի 10). «Jonathan dos Santos to leave Barcelona for Villarreal». ESPN FC (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  9. Rupert Fryer (2014 թ․ հուլիսի 9). «Jonathan Dos Santos joins Villarreal». Goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  10. Tim Hanlon (2014 թ․ դեկտեմբերի 21). «Luciano Vietto's second-half double earns Villarreal win against Deportivo La Coruna». Daily Mail Online (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  11. Simon Borg (2017 թ․ հուլիսի 27). «LA Galaxy sign Jonathan dos Santos on a transfer from Villarreal». MLSsoccer.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  12. «LA Galaxy complete deal to sign Jonathan dos Santos from Villarreal». ESPN FC (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 27. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  13. Ives Galarcep (2017 թ․ հուլիսի 26). «Sources: Galaxy complete $5 million transfer for Jonathan Dos Santos». Goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.(չաշխատող հղում)
  14. Мексиканской истории
  15. Мексика 1:2 Колумбия

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան դոս Սանտոս» հոդվածին։