«Արտյոմ Արաբաջյան»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական}} '''Արտյոմ Զավենի Արաբաջյան''' ({{ԱԾ}}), խորհրդային և ռուս գիտնական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող (Մերձավոր և Միջին Արևելքի բաժ...»: |
(Տարբերություն չկա)
|
05:03, 1 Օգոստոսի 2021-ի տարբերակ
Արտյոմ Զավենի Արաբաջյան (դեկտեմբերի 15, 1922, Թիֆլիս, ԱԽՖՍՀ - 2004, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս գիտնական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող (Մերձավոր և Միջին Արևելքի բաժին), գրող և արևելագիտության բնագավառի հետազոտող:
Արտյոմ Արաբաջյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1922 Թիֆլիս, ԱԽՖՍՀ |
Մահացել է | 2004 Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | արևելագիտություն |
Ալմա մատեր | Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Կենսագրություն
Ծնվել է արհեստավորի ընտանիքում: 1949 թվականին ավարտել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտը (պարսկական բաժին): 1949-1954 թվականներին դասավանդել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտում, 1954-1956 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: 1956 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտում որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող (25.12.1964 թվականից): 1970 թվականից ինստիտուտում ղեկավարել է իրանական բաժինը: 1989 թվականին դասախոսություններ է կարդացել Դենվերում (ԱՄՆ):
Ընտանիք
- Կին (1953 թվականից)՝ Վերա Արամովնա, ծննդյամբ Աղաբաբովա (1927-2010), բժիշկ:
- Երեխաներ՝
- Զավեն (ծնվել է 1957 թվականին)
- Մարիանա, ամուսնացած է Չուբարովի հետ (1961-2003):
Գիտական գործունեություն
1962 թվականի սեպտեմբերի 30-ին Արաբաջյանը պաշտպանել է թեկնածուական թեզ «Ռեզա Շահի միապետության սոցիալ-տնտեսական արմատները և նրա տնտեսական քաղաքականության ռեակցիոն էությունը» թեմայով, 1982 թվականի նոյեմբերի 26-ին՝ դոկտորական ատենախոսություն («Փոփոխություններ Իրանի ժողովրդական տնտեսության ճյուղային կառուցվածքում 60-70-ական թվականներին», 2 հատորով): Ավելի քան 100 գիտական հոդվածների հեղինակ է: Հոդվածները ներառված են «Իրան՝ իսլամ և իշխանություն», «Իսլամը ժամանակակից արևելքում» և այլ ժողովածուներում[1]:
Մատենագիտություն
- Арабаджян А. З. Омар Хайям versus Эдуард Фицджеральд и Томас Стернз Элиот. Диссонанс культуры и его гримаса. — М.: ОЛМА Медиа Групп, 2007. — 301 с. ISBN 978-5-373-00685-9
- Арабаджян А. З. Зарубки на времени = Notches on Time : (Вместо воспоминаний) : На рус. и англ. яз. — М. : ИВ РАН, 1998. — 98 с. — 500 экз. ISBN 5-89282-070-X
- Арабаджян А. З. Исламская Республика Иран : Эконом. потенциал: первая половина 90-х г. : (Со стат. обозрением второй половины десятилетия и общ. характеристикой Третьего плана развития ИРИ: 2000/01-2004/05 гг.). — М. : Вост. лит., 2002. — 382 с. ISBN 5-02-018307-5
- Арабаджян А. З. Истоки духовности : Религия и атеизм. — М. : Наука : Изд. фирма «Вост. лит.», 1993. — 110 с. ISBN 5-02-017685-0
- Арабаджян А. З. Армяне Ирана и «персисламский имперский комплекс» Хосрова Чакери : По страницам кн. «Армяне Ирана. Парадоксальная роль меньшинства в господствующей культуре. Ст. и док.». Под ред. Х. Чакери Кембридж (Массачусетс), 1998. — М. : Вост. лит., 2002. — 110 с. ISBN 5-02-018335-0
- Арабаджян А. З. Иран: изменения в отраслевой структуре экономики в 60-70 годах : (К пробл. ломки колон. структуры экономики). — М. : Наука, 1983. — 310 с.
- Арабаджян А. З. Зарубки на времени : (Вместо воспоминаний). — М. : ИВ, 1998. — 98 с. ISBN 5-89282-070-X
- Арабаджян А. З. Отраслевая структура экономики развивающихся стран : Историогр. очерк. — М. : Наука, 1984. — 131 с.
- Арабаджян А. З. Рецензия на книгу Ерванда Абрахамияна «Хомейнизм. Очерки исламской республики». — М. : ИВ, 1997. — 29 с. ISBN 5-89282-003-3
- Арабаджян А. З. Рецензия на книгу Ерванда Абрахамияна «Признания, сделанные под пыткой». Тюрьмы и публичные отречения в современном Иране. — М. : Вост. лит., 2003. — 26 с. ISBN 5020183563
- Арабаджян А. З. Рецензия на книгу Чарльза Киндлбергера «Мировое экономическое первенство: 1500—1990». — М. : ИВ, 1997. — 21 с.; ISBN 5-89282-021-1
Գրականություն
- Мамедова Н. М., Арабаджян З. А. Памяти А. З. Арабаджяна : (к 90-летию со дня рождения) // Иран при М. Ахмадинежаде : Памяти А. З. Арабаджяна. — М.: ИВ РАН, Центр стратегической конъюнктуры, 2013. — С. 8-13. — ISBN 978–5–89282–534–4. Архивировано из первоисточника 4 Մարտի 2014. ISBN 978-5-906233-05-9