«Լիլիթ Հարոյան (դերասանուհի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~|{{subst:#time: Y-m-d H:i:s|4 hours}}}} {{Տեղեկաքարտ Դերասան | Բնագիր անուն = Լիլիթ Հարոյան | պատկեր =...»:
(Տարբերություն չկա)

10:02, 28 Ապրիլի 2021-ի տարբերակ


Լիլիթ Հարոյան (ապրիլի 12, 1990 թվական, Երևան, ՀԽՍՀ), դերասանուհի[1][2], հաղորդավարուհի, հոգեբան, յոգայի միջազգային ուսուցիչ[3][4]:

Լիլիթ Հարոյան
Ծնվել էապրիլի 12, 1990(1990-04-12) (34 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ՄասնագիտությունԴերասան
ԺանրերԿատակերգություն,
Ընտրանի"Ֆուլ հաուս (սիթքոմ)",
"Քավարան (հեռուստասերիալ)",
"Ֆեյք պապա (սիթքոմ)"

Կենսագրություն

Լիլիթ Հարոյանը ծնվել է 1990 թվականի ապրիլի 12-ին (իրականում՝ ապրիլի 11-ին՝ ժամը 23։42) Երևան քաղաքում, մտավորականների ընտանիքում [5]։

Կրթություն

Սովորել է Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում։

2007-2012 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատում։

2012 թվականից ուսումը շարունակել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, որն վարատել է 2014 թվականին՝ ստանալով մագիստրոսի գիտական աստիճան։

Մասնակցել, վերապատրաստվել և մասնագիտական դասընթացներ է անցել հոգեբանության մի շարք գործնական բնագավառներում («Հոգեդինամիկ հոգեթերապիայի յունգյան և ֆրոյդյան մոդելներ», «Նեյրո-լեզվաբանական ծրագրավորում», «Մետամոդել և Խարսխման տեխնիկա» և այլն)։

2008-2010 թվականներին՝ համալսարանական կրթությանը զուգահեռ, սովորել և ավարտել է ՀՀ Երգի պետական թատրոնի հաղորդավարական բաժինը։

Ընդհանուր անգլերենի ինտենսիվ կուրսեր է անցել Լոնդոնի Excel դպրոցում (2010 թվական), ինչպես նաև Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի EF լեզուների միջազգային դպրոցում (2011 թվական

Աշխատանքային գործունեություն

Յոգա

Լիլիթ Հարոյանը յոգայով սկսել է զբաղվել 2012 թվականից՝ հաճախելով «Լույս» յոգա ստուդիա։ Ուսմանը զուգընթաց նույն ստուդիայում աշխատել է որպես յոգայի ուսուցիչ[6]։ Աշխատանքին զուգահեռ անցել է յոգայի տարբեր թրեյնինգներ և վերապատրաստումներ[7]։ Յոգայի միջազգային ուսուցչի որակավորմանն ու աստիճանի է հասել 2015 թվականին՝ ուսանելով Յոգայի հայկական ֆեդերացիայի և Հնդկաստանում Քաշմիր շաիվիզմի յոգայի դպրոցում (ուսուցիչ՝ Ամիտ Ռաինա (Amit Raina):

Հոգեբան

Համալսարանն ավարտելուց հետո՝ 2015 թվականին, ստեղծել է «Աուրա» հոգեբանական կենտրոնը[8][9], որն առաջարկում է հոգեբանական մի շարք ծառայություններ և թրեյնինգներ[10]։

Հաղորդավարուհի

Որպես հաղորդավարուհի՝ Լիլիթ Հարոյանը հանդես է եկել 2011 թվականից՝ վարելով Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» հաղորդաշարը։

2017 թվականին «Ա-ԹիՎի» հեռուստաընկերությունում վարել է «Առավոտ» հեռուստահաղորդումը։

2021 թվականի մարտի 1-ից Արմենիա հեռուստաընկերությունում վարում է «Բարի լույս» հաղորդաշարի «Յոգա» էջը։

Դերասանուհի

Լիլիթ Հարոյանը դերասանական կարիերան սկսել է 2015 թվականին՝ նկարահանվելով «Ֆուլ հաուս» հումորային նախագծի երկրորդ եթերաշրջանում (Եվայի դերակատարն է եղել)[11][12]։

2016-2017 թվականներին նկարահանվել է «Չեյնջ» հեռուստասերիալում՝ Ֆլորայի դերում[13][14][15]։

2017 թվականին դերասաուհին հանդես է եկել «Քավարան» հեռուստասերիալում՝ Կատյայի դերում։

2021 թվականին նկարահանվել է նաև «Ֆեյք պապա» սիթքոմում՝ հանդես գալով յոգայի ուսուցչի դերում[16]։

Անձնական կյանք

Լիլիթ Հարոյանն ամուսնացել է 2020 թվականի օգոստոսի 1-ին[17][18][19][20]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Կան մարդիկ, ում նայում ու միանգամից զգում ես, միանգամից սիրում․ Լիլիթ Հարոյան
  2. Ինչ լուսանկարներ է հրապարակում դերասանուհի Լիլիթ Հարոյանը
  3. 10 ԱՄԵՆԱՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ՄԱՐՄԻՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅ ԱՍՏՂԵՐԸ (PHOTO)
  4. ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՄԵՆԱՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՆԱՅՔ (ՖՈՏՈ)
  5. Լիլիթ Հարոյանի ընտանիքը
  6. Յոգայի ուսուցիչ Լիլիթ Հարոյան
  7. «Այդ մեկ օրն իմ կյանքում շատ բան փոխեց». Լիլիթ Հարոյան
  8. «Աուրա» հոգեբանական կենտրոն
  9. «Աուրա» կենտրոն
  10. Լիլիթ Հարոյան․ պրոֆեսիոնալ հոգեբանական խորհրդատվություն
  11. Լիլիթ Հարոյան. «Մութ ու ցուրտ տարիներին աղքատ պայմաններում եմ մեծացել ու հասկացել, որ երջանկությունը փողի մեջ չէ»
  12. Slaq.am. «Ֆուլ հաուսի» նոր գեղեցկուհին. Լիլիթ Հարոյան (տեսանյութ)
  13. Իմ ամուսնու փոխարեն ես ապրում եմ ուրիշ տղամարդու հետ. Լիլիթ Հարոյան
  14. Տղամարդու մեջ կարևորում եմ երջանկացնելու արվեստը. Լիլիթ Հարոյան
  15. Իմ ամուսնու փոխարեն ես ապրում եմ ուրիշ տղամարդու հետ. Լիլիթ Հարոյան
  16. Լիլիթ Հարոյանի հետաձգված հարսանիքն ու դերը «Ֆեյք պապա» սիթքոմում
  17. Հաղորդավարույի Լիլիթ Հարոյանն ամուսնացել է
  18. Դերասանուհի Լիլիթ Հարոյանի ամուսինը Բելառուսից է, Չինաստանում IT ընկերություն ունի. զույգի հարսանեկան ֆոտոշարքն ու սիրո խենթ պատմությունը
  19. «Ամուսինս Հայաստանը համարյա ինձանից շատ է սիրում արդեն». Լիլիթ Հարոյան
  20. Դերասանուհի Լիլիթ Հարոյանի ամուսինը Բելառուսից է, Չինաստանում IT ընկերություն ունի. զույգի հարսանեկան ֆոտոշարքն ու սիրո խենթ պատմությունը

Արտաքին հղումներ


Ապրող անձինք 1990 ծնունդներ Ապրիլի 12 ծնունդներ Երևան քաղաքում ծնվածներ Հայ հաղորդավարներ Հայ դերասանուհիներ