«Փառավոր տղաներ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ}} '''Փառավոր տղաներ''' ({{lang-en|GoodFellas}} կամ {{lang-en|Goodfellas}}), 1990 թվականի ամերիկյան Կենսագ...»: |
(Տարբերություն չկա)
|
23:07, 6 Ապրիլի 2021-ի տարբերակ
Փառավոր տղաներ (անգլ.՝ GoodFellas կամ անգլ.՝ Goodfellas), 1990 թվականի ամերիկյան կենսագրական, քրեական ֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորը Մարտին Սկորսեզե է, սցենարը գրել են Մարտին Սկորսեզեն և Նիկոլաս Պիլեջին, պրոդյուսեր՝ Իրվին Ուինքլեր։ Ֆիլմը Պիլեջինի 1958 թվականի «Իմաստուն տղա» ոչ գեղարվեստական գրքի էկրանավորումն է։ Ֆիլմում խաղում են՝ Ռոբերտ դե Նիրոն, Ռեյ Լիոտան, Ջո Պեշին, Լորին Բրակոն և Պոլ Սորվինոը։ Ֆիլմը պատմում է ամերիկացի գանգստեր Հենրի Հիլի կյանքի, ընկերների և ընտանիքի մասին (դեպքերը տեղի են ունենում 1955֊1980 թվականներին)։
Փառավոր տղաների պրեմիերան տեղի է ունեցել 1990 թվականի սեպտեմբերի 9֊ին Վենետիկի 47֊րդ կինոփառատոնում, որտեղ Սկորսեզեն ստացել է «Արծաթե առյուծ» մրցանակ՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում։ 1990 թվականի սեպտեմբերի 19֊ին Warner Bros.֊ի կողմից թողարկվել է ԱՄՆ֊ում։ Ֆիլմի բյուջեն կազմել է 25 միլիոն դոլար, երկամուտը՝ 47 միիոն դոլար։ Ըստ Rotten Tomatoes֊ի քննադատների ֆիլմը «Մարտին Սկորսեզեի կարիերայի բարձր կետն է»։ Ֆիլմը նոմինացվել է վեց Օսկարի, այդ թվում՝ Օսկար լավագույն ֆիլմի համար և Օսկար լավագույն ռեժիսորի համար, իսկ Պեշին ստացել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար։ Ստացել է հինգ BAFTA, այդ թվում՝ BAFTA լավագույն ֆիմի համաև և BAFTA լավագույն ռեժիսուրայի համար։
Փառավոր տղաները համարվում է բոոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը, հատկապես գանգստեր ժանրում։ 2000 թվականին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից ճանաչվել է որպես «մշակութային, պատմական և գեղագիտական կարևորություն» ունեցող ֆիլմ և ընտրվել է Ազգային կինոյի ռեգիստրում պահպանության համար[6][7]։ Ֆիլմի բովանդակությունն ու ոճը մեծ ազդեցություն է ունեցել բազմաթիվ ֆիլմերի և հեռուստասերիալների վրա[8]։
Ծանոթագրություններ
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Rotten Tomatoes — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 5,0 5,1 Box Office Mojo — 1999.
- ↑ «Librarian of Congress Names 25 More Films to National Film Registry». Library of Congress, Washington, D.C. 20540 USA. Արխիվացված օրիգինալից April 3, 2019-ին. Վերցված է 2020-10-08-ին.
- ↑ «Complete National Film Registry Listing | Film Registry | National Film Preservation Board | Programs at the Library of Congress | Library of Congress». Library of Congress, Washington, D.C. 20540 USA. Արխիվացված օրիգինալից October 31, 2016-ին. Վերցված է 2020-10-08-ին.
- ↑ Merrie, Stephanie (April 29, 2015). «'Goodfellas' is 25. Here's an incomplete list of all the movies that have ripped it off». Վաշինգտոն Փոստ. Արխիվացված օրիգինալից July 28, 2015-ին. Վերցված է March 12, 2017-ին.