«Քնած արքայադուստրը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն}} Պատկեր:Спящая царевна.jpg|մինի|275px|[[Վիկտոր Վասնեցով|Վ. Վաս...»:
(Տարբերություն չկա)

15:35, 27 Հուլիսի 2019-ի տարբերակ

«Քնած արքայադուստրը» (ռուս.՝ «Спя́щая царе́вна»), Վասիլի Ժուկովսկու հեքիաթը՝ գրված 1831 թվականի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 12-ը Ցարսկոյե Սելոյում[1]: Գեղարվեստական ինքնուրույն հեղինակային ստեղծագործություն է, որ գրվել է «Քնած գեղեցկուհին» (գերմ.՝ Dornröschen) գերմանական ժողովրդական հեքիաթի (գտել է Գրիմ եղբայրների մոտ) և «Անտառում քնած գեղեցկուհին» (ֆր.՝ La Belle au Bois Dormant, մշակվել է Շառլ Պերոյի կողմից) ֆրանսիական հեքիաթի սյուժեների մոտիվներով: Հեքիաթն առաջին անգամ տպագրվել է «Европеец» ամսագրի 1832 թվականի № 1-ում (հունվար, էջ 24-37)՝ «Հեքիաթ քնած գեղցկուհու մասին» վերնագրով:

Քնած արքայադուստրը
Տեսակբանաստեղծություն
ԺանրՌուսական հեքիաթ
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՎասիլի Ժուկովսկի
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1831
Հրատարակվել է1832
 Sleeping princess
Վ. Վասնեցովի «Քնած արքայադուստրը» նկարը

Ստեղծման պատմություն

1831 թվականի ամառը Ժուկովսկին և Պուշկինն անցկացրել են Ցարսկոյե Սելոյում: Այնտեղ նրանք մի յուրօրինակ վիճաբանություն են ունեցել. ով ավելի լավ հեքիաթ կգրի, որը նման կլինի ռուսական ժողովրդական ոճին: Երկու բանաստեղծների կյանքի այդ կողմի մասին Գոգոլը, որը նրանց հետ էր, հիշել է. «Ամբողջ ամռանը ես ապրեցի Պավլովսկում և Ցարսկոյե Սելոյում... Գրեթե ամեն երեկո հավաքվում էինք մենք՝ Ժուկովսկին, Պուշկինը և ես: Որքա՜ն հրաշալիքներ դուրս եկան այդ մարդկանց գրիչներից: Պուշկինի... հեքիաթները ռուսական ժողովրդական են... Ժուկովսկին նույնպես ունի ռուսական ժողովրդական հեքիաթներ են... Զարմանահրաշ աշխատանք: Ժուկովսկունն անճանաչելի է»[2]:

Ժուկովսկին այդ թվականին գրել է «Հեքիաթ Բերենդեի թագավորի մասին» և «Քնած արքայադուստրը» հեքիաթները, իսկ Պուշկինը՝ «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ստեղծագործությունը:

Ծանոթագրություններ

  1. Спящая царевна // В. А. Жуковский Собр. соч. в 4-х тт. Т. 3 Примечания
  2. История русской поэзии, Том 1. ‎Институт русской литературы (Пушкинский дом) — Л.: Наука, 1968 — С. 258

Գրականություն

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնած արքայադուստրը» հոդվածին։