«Սիմոնե Մինելի»–ի խմբագրումների տարբերություն

իտալացի ֆուտբոլիստ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ | անուն = Սիմոնե Մինելի | բնագիր անուն = {{lang-en|Simone Minelli}} | պատկեր = | պատկերի...»:
(Տարբերություն չկա)

19:22, 29 Մայիսի 2019-ի տարբերակ

Սիմոնե Մինելի (անգլ.՝ Simone Minelli, հունվարի 8, 1997, Կարպի, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող: Հանդես է գալիս իտալական «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբի կազմում:

Սիմոնե Մինելի
անգլ.՝ Simone Minelli
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սիմոնե Մինելի
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 1997(1997-01-08)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Կարպի, Իտալիա
Հասակ 166 սմ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ֆիորենտինա
Պատանեկան կարիերա
2011-2014 Իտալիա Ֆիորենտինա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-ներկա Իտալիա Ֆիորենտինա 0 (0)
2016-2017   Իտալիա Ալբինոլոֆե 26 (0)
2017-2018   Իտալիա Տրապանի 17 (1)
Ազգային հավաքական
2015-2016 Իտալիա Իտալիա Մ19 13 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 14, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 29, 2018

Ակումբային կարիերա

«Ֆիորենտինա»

Մինելին իտալական «Ֆիորենտինա ՖԱ»-ի ակադեմիայի սան է: Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Դինամո Մինսկ»-ի դեմ խաղում: Նա այդ խաղի 24-րդ րոպեին փախրինել է Խուան Կուադրադոյին, ինչպես նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով գոլի հեղինակ դառնալ Մարկո Մարինին: Իսկ հանդիպումն ավարտվել է 1-2 հաշվով[2]:

«Ալբինոլոֆե»

2016 թվականի օգոստոսի 30-ին Մինելին վարձավճարով տեղափոխվել է Սերիա C-ում հանդես եկող «Ալբինոլոֆե»[3]: Նոր թիմի կազմում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 3-ին՝ «Կալցիո»-ի դեմ խաղում[4]: Նա 86-րդ րոպեին փոխարինել է Ֆերդինանդո Մաստրոյանիին, իսկ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով: Սեպտեմբերի 13-ին Սիմոնեն անցկացրել է իր առաջին ամբողջական հանդիպումը՝ մասնակցելով «Ֆորլի»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 2-2 հաշվով[5]:

2016-2017 մրցաշրջանի ընթացքում Մինելին մասնակցել է 26 հանդիպման, որոնցից 7-ում խաղը սկսել է մեկնարկային կազմում[6]:

«Տրապանի»

2017 թվականի հուլիսի 20-ին մեկ տարի վարձակալության ժամկետով ֆուտբոլիստը տեղափոխվել է «Տրապանի»[7]: Սիմոնե Մինելին իր դեբյուտը նշել է օգոստոսի 26-ին՝ մասնակցելով «Սիրակուսա»-ի դեմ խաղին, որի ընթացքում փոխարինել է Մանուել Մարասին: Սեպտեմբերի 30-ին նա խփել է իր առաջին պրոֆեսիոնալ գոլը՝ «Կասերտանա»-ի դարպասը: 2018 թվականի հունվարի 21-ին Մինելին կարմիր քարտ է ստացել «Սիկուլա»-ի դեմ խաղում[8]:

Սիմոնեն ավարտել է մրցաշրջանը մասնակցելով 17 հանդիպման և դառնալով 1 գոլի հեղինակ:

Միջազգային կարիերա

Սիմոնե Մինելին հանդես է եկել Իտալիայի հավաքականի բոլոր տարիքային խմբերում: 2015-2016 թվականներին հանդես է եկել Իտալիա Մ19 հավաքականի կազմում:

Վիճակագրություն

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Լիգա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ալբինոլոֆե (վարձավճար) 2016-17 Սերիա C 26 0 0 0 26 0
Տրապանի (վարձավճար) 2017-18 Սերիա C 17 1 0 0 17 1
Կարիերայի արդյունք 43 1 0 0 43 1

Ծանոթագրություններ

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Fiorentina vs. Dinamo Minsk 1 - 2». www.soccerway.com. Soccerway. 11 December 2014. Վերցված է 11 December 2014-ին.
  3. «UFFICIALE: Trapani, definito il prestito di Minelli - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018-07-14-ին.
  4. «Calcio Padova vs. AlbinoLeffe - 3 September 2016 - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018-01-29-ին.
  5. «Forlì vs. AlbinoLeffe - 13 September 2016 - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018-01-29-ին.
  6. «Italy - S. Minelli - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018-07-14-ին.
  7. «UFFICIALE: Trapani, definito il prestito di Minelli - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018-07-14-ին.
  8. «Sicula Leonzio vs. Trapani - 21 January 2018 - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018-01-29-ին.