«Վուլկանիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի '''Վուլկանիզմը''' կամ հրաբխայնությունը հալված ժայռի՝ մագմայի ժ...»:
(Տարբերություն չկա)

08:55, 5 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Վուլկանիզմը կամ հրաբխայնությունը հալված ժայռի՝ մագմայի ժայթքումն է Երկիր մոլորակի, Լուսնի, մոլորակների մակերեսի վրա, որտեղ լավան, պիրոկլաստիկները և հրաբխային գազերը ժայթքման միջոցով ստեղծում են կափույր կոչվող միջավայր[1]։ Այն ներառում է բոլոր երեւույթները, որոնք առաջացնում է մագման երկրի ընդերքում կամ կեղևի մեջ և բարձրանալով ընդերքից՝ մակերևույթին ձևավորում է հրաբխային ժայռեր։

Հրաբխային գործընթացներ

 
Ոչ թանձր, մածուցիկ լավա ժայթքման ընթացքում

Մագման մակերեւույթից կամ խորը ընդերքից բարձրանում է դեպի մակերեսը: Եթե մագման հասնում է մակերեսին, ապա նրա վարքագիծը կախված է հալված ժայռի բաղադրության խառնուրդից և մածուցիկությունից: Թանձր, մածուցիկ (հաստ) մագման ստեղծում է պայթուցիկ ժայթքման հատկանիշներով հրաբուխներ, մինչդեռ ոչ թանձր, հեղուկ մագման առաջացնում է առատահոս, հեղուկ ժայթքումներով հրաբուխներ, որոնք մեծ քանակությամբ լավա են ժայթքում դեպի մակերևույթ։

Որոշ դեպքերում բարձրացող կամ աճող մագման կարող է սառել եւ ամրանալ առանց մակերեւույթի հասնելու: Փոխարենը, սառեցված եւ ամուր հրաբխային զանգվածը բյուրեղանում է ընդերքում։

Մագմայի սառեցման արդյունքում ձեւավորված բյուրեղների քիմիական նյութերը արդյունավետորեն դուրս են գալիս մագմայի հիմնական խառնուրդից, ուստի մնացած մագմայի քիմիական բաղադրությունը զարգանում է, քանի որ այն դանդաղ է ամրանում։ Թարմ չձևավորվածված մագմայի ժայթքումները կարող են վերափոխել ավելի զարգացած կամ հասունացած մագման՝ թույլ տալով ավելի մածուցիկ մագմայի ժայթքումներ։

Վուլկանիզմի շարժիչ ուժերը

 

Ջերմային կոնվեկցիոն հոսանքների հետեւանքով կեղևում հալված ժայռի շարժումը, որը զուգորդված է երկրի մակերեւույթի փոփոխությունների գրավիտացիոն ազդեցությամբ (էրոզիա, կուտակում, նույնիսկ աստերոիդային ներազդեցություն), բերում է տեկտոնիկ շարժման եւ, ի վերջո, հանգեցնում հրաբխայնության:

Վուլկանիզմի կամ հրաբխայնության ոլորտները

Հրաբուխներ

 

Հրաբուխները տեղակայված են այն վայրերում, որտեղ մագման հասել է Երկրի մակերևույթին։ Հրաբուխների տեսակները կախված են ժայթքման վայրից և մագմայի բաղադրությունից։

 
Ներժայթքման տեսակներ

Երկրաշարժեր

Երկրաշարժերը, ընդհանուր առմամբ, կապված են Երկրի տեկտոնական ակտիվության հետ, սակայն որոշ երկրաշարժեր առաջանում են հրաբխային ակտիվության արդյունքում (թեպետ դրանք էլ, ինքնին, ի վերջո, նույն ուժերով են պայմանավորված)[2]:

Հիդրոթերմալ կափույրներ

Դրանք ձեւավորվում են, երբ ջուրը համագործակցում է հրաբխի հետ[3]: Դրանք ընդգրկում են գեյզերներ, տաք աղբյուրներ եւ ցեխի կաթսաներ, որոնք հաճախ օգտագործվում են որպես երկրաջերմային էներգիայի աղբյուր[3]:

Հրաբխային ձմեռ

Հրաբխային ժայթքումների ժամանակ արտանետվող գազի եւ մոխրի քանակությունը զգալի ազդեցություն ունի երկրագնդի կլիմայի վրա: Խոշոր ժայթքումները առնչվում են կլիմայի որոշ փոփոխությունների հետ[4]։

Ժայռերի ձևավորումը

Երբ մագման սառում է, այն ամրանում է եւ ձեւավորում ժայռեր: Ժայռի տեսակը կախված է մագմայի քիմիական կազմից եւ սառեցման արագությունից: Մակերևույթին հասնող մագման լավա դառնալու համար արագորեն սառչում է, որպես արդյունք առաջանում են փոքր բյուրեղներով ժայռեր, ինչպես օրինակ բազալտը: Չափազանց արագ սառչող մագմայից ստեղծվում են հրաբխային ապակիներ (ժայռեր առանց բյուրեղների), ինչպիսիք են՝ օբսիդիանները: Թեթև ներժայթքումների ավելի դանդաղ սառող մագման արտադրում է միջին բյուրեղներով կրաքարեր: Ստորին նստվածքներում մնացող մագման սառչում է դանդաղ, հանգեցնելով ավելի մեծ բյուրեղներով ժայռերի, ինչպիսիք են գրանիտը եւ գաբրոն:

Մագմայի հետ շփվող գոյություն ունեցող ժայռերը կարող են հալվել եւ վերածվել մագմայի: Մագմային հարակից այլ ժայռերը կարող են փոփոխվել շփման մետամորֆիզմի կամ մետասոմատիզմի միջոցով, քանի որ դրանք վնասվում են ջերմությունից եւ խուսափում հիդրոթերմալ հեղուկներից:

Այլ մարմինների հրաբխայնությունը կամ վուլկանիզմը

Վոլգանիզմը չի սահմանափակվում միայն Երկրի վրա, այն կարող է դրսևորել ամուր կեղեւ եւ հեղուկ թիկնոց ունեցող ցանկացած մարմնի վրա: Վուլկանիզմի գոյությունը ցանկացած ամուր մարմնի վրա դեռ պետք է ապացուցվի: Հրաբուխները հստակորեն դիտարկվում են Արեգակնային համակարգի այլ մարմինների վրա։ Մարսի վրա դրանք լեռնային հին հրաբուխներ են (օրինակ՝ Օլիմպոս Մոնսը), սակայն մոլորակի Իո արբանյակի վրա նույնպես նկատվել է փաստացի շարունակվող ժայթքում: Կարելի է ենթադրել, որ հրաբխականություն գոյություն ունի նաեւ այլ մոլորակային համակարգերում, այս տեսակի մոլորակների եւ արբանյակների վրա: 2014 թվականին գիտնականները հայտնաբերել են 70 լավային հոսքեր, որոնք վերջին 100 մլն տարիների ընթացքում ձեւավորվել են Լուսնի վրա[5]:

 
Ներքին մոլորակների ընդերքների կառուցվածքը

Ծանոթագրություններ

  1. «Cooling Planets: Some Background: What is volcanism?» (PDF). The Lunar and Planetary Institute, Department of Education and Public Outreach. 2006. էջ 4. Վերցված է 2012-10-14-ին.
  2. Watson, John; Watson, Kathie (January 7, 1998). «Volcanoes and Earthquakes». United States Geological Survey. Վերցված է May 9, 2009-ին.
  3. 3,0 3,1 Nemzer, J. «Geothermal heating and cooling».
  4. Robock, Alan (2000). "Volcanic eruptions and climate". Reviews of geophysics 38 (2): 191-219. doi:10.1029/1998RG000054
  5. http://news.sciencemag.org/space/2014/10/recent-volcanic-eruptions-moon?rss=1

Արտաքին հղումներ

Կաղապար:Types of volcanic eruptions