«Օմ»–ի խմբագրումների տարբերություն

գետ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գետ |Անվանում = Օմ |Բնագիր անվանում = Ом |Պատկեր = RiverOm2009.JPG |Պատկերի չափ = |Նկարագրու...»:
(Տարբերություն չկա)

11:51, 7 հունվարի 2017-ի տարբերակ

Օմ, գետ Արևմտյան Սիբիրում, հոսում է Օմսկի և Նովոսիբիրսկի մարզերով, աջակողմյան հոսքը Իրտիշ գետ։

Օմ
Բնութագիր
Երկարություն1091
Ավազանի մակերես52 600 կմ²
Ջրի ծախս64
Ջրահոսք
ԱկունքՕմսի լիճ
Ակունքի տեղակայումՎասյուգանական հարթավայր
Բարձրություն144 մ
ԳետաբերանԻրտիշ
Գետաբերանի տեղակայումՕմսկ
Բարձրություն69 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերTartas?, Icha?, Achairka?, Q4064108?, Yelanka?, Icha?, Q4208477?, Kondusla?, Q4246034?, Lyacha?, Musikha?, Ryabkovka?, Sencha?, Tarbuga?, Ubinka?, Ugurmanka? և Uzakla?
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՕմսկի մարզ, Նովոսիբիրսկի մարզ
ՋրահավաքՕբի ավազան

Աշխարհագրություն

Ակունքը գտնվում է Վասյուգանական հարթավայրում, իր հոսքը սկսում է Օմսկի լճից, որը գտնվում է Վասյուգանական ճահիճներում։ Այնուհետև գետը հոսում է Բարաբայի հարթավայրով դեպի արևմուտք։ Գետաբերանը գտնվում է Օմսկում, Իրտիշից 1831 կիլոմետրի վրա՝ նրա աջ ափին [1]: Օմի մոտ գտնվում են Կալաչինսկը, Կույբիշեվը և Օմսկը, որի անունով էլ կոչվում է գետը։

Նովոսիբիրսկի մարզում անցնում է Ուբինսկի , Կույբիշևսկի , Չանովսկի , Վենգերովսկի , Թաթարսկի և Ուստ-Տարկսկի շրջաններով։ Օմսկի մարզում անցնում է Նիժնեօմսկի , Կալաչինսկի, Կորմիլովսկի և Օմսկի շրջաններով։

Ջրաբանություն

Գետի երկարությունը 1091 կիլոմետր է, ջրհավաք լողավազանի մակերեսը՝ 52 600 կմ², ջրի տարեկան սպառումը՝ 64 մ³/վրկ, ջրի առավելագույն սպառումը՝ 814 մ³/վրկ։ Սովետական ժամանակներում եղել է նավարկելի Կույբիշևսկի քաղաքից մինչև Ուստ-Տարկսկի շրջան (369 կմ)։ Այժմ գետը Ռուսաստանի Դաշնությունում չի մտնում նավարկելի գետերի ցանկի մեջ[2]։ Օմի հիմնական վտակներն են Աչաիրկան, Իչա(Օմի վերին վտակ)ն, Իչա(Օմի ներքին վտակ)ն, Ուգուրմանկան, Ուզակլան, Կաման, Տարկան, Տարտասը, Տարբուգան:

Հովտի վերին մասը պարզ չէ արտահայտված, նրա լանջերը աննկատ միաձուլվում են շրջակա տեղանքին։ Միջին և ներքին մասերում ասիմետրիկ է։ Լայնությունը տատանվում է մեծ սահմաններում՝ 200 մետրից մինչև 18 կիլոմետր։ Հովտի լանջերի վերջին մասերը սահուն են, իսկ ներքևի մասերը՝ կտրուկ [3]: Գետափը երկկողմանի է, տեղ-տեղ ճահճուտներով, անհատական տեղերում՝ խորդուբորդ, ներքևի մասում՝ միակողմանի։ Ամենափոքր լայնությունը 250 մետր է, ամենամեծը՝ 16,5 կիլոմետր։

Ջրի խորությունը 0,3-1,5 մ է, միջընթացքում՝ 2,0-4,1 մ։ Միջին արագությունը միջընթացքում փոփոխվում է 0,1-ից 0,6 մ/վ-ի սահմաններում, իսկ ծանծաղուտներում՝ 0,3 -ից 1,0 մ/վ։

Հոսանքի արագությունը չի գերազանցում 0,3-0,4 մ/վ-ն, առավելագույնը մինչև 1,4 մ/վ է։ Վիճակը հիմնականում սառցե է։ Մայիսից հուլիս սովորաբար վարարում է։ Սառցակալում նկատվում է հոկտեմբերի երկրորդ կեսից մինչև նոյեմբերի առաջին կես, սառցահոսանք՝ ապրիլից մայիսի սկիզբ։ Գետաբերանում միջին հոսքը 52 մ³/վ [4]: Գետի հոսքը մինչև 5 կմ-ի վրա հստակ ընգծված չէ, իրենից ներկայացնում է ոչ մեծ լճային լայնացումներ, որոնք միանում են իրար։ Ներքևի մասերում հոսքը շատ լավ է ընդգծված, ոլորապտույտ է, չճյուղավորված։

Գետի լայնությունը վերին մասում փոփոխվում է 15-25 մետրի սահմաններում, միջին մասում՝ 150-180, իսկ ներքևի մասում՝ մինչև 220։ Խորությունը վերին հոսքերում փոփոխվում է 0,2-ից 0,3 մ, իսկ ներքին հոսքերում՝ 0,5-ից 5,5։

Անվանումը

 
Օմ գետը, 2010 թվական

Տեղեկություններից մեկի համաձայն «Օմ» անունը եկել է թուրքական օմ բառից, որը նշանակում է «լուռ» [5]: Տեղի մարդիկ գետն անվանում են «Օմկա» [6]։

Պատմական տեղեկություն

Օմ գետի մասին առաջին աշխարհագրական տեղեկությունները գրվել են Սիբիրի գծագրերի գրքում՝ գրված Սեմյոն Ռեմեզովի կողմից 1701 թվականին։ 1937 թվականին Օմի աջ ափում՝ Իրտիշ գետից 10-12 կմ հյուսիս-արևելք ստեղծվեց փոքրիկ քաղաք Մեծ Լոգ անունով։ Այստեղ, 2500 մ²-ու վրա հայտնաբերվեցին բնակավայրեր, խեցեղենի հավաքածուներ և ուշ չինական շրջանի գույք։ Վենգերովից 7 կմ դեպի հարավ Օմի գետում գտնվում է ստորգետնյա-ռիտուալ համալիր Սոպկա-2՝ բրոնզի դարաշրջանից [7]։

Էկոլոգիա

1967 թվականին Իրտիշի ջրերի բարձրացումը առիթ դարձավ Օմկի գետաբերանում դիմհարի առաջացմանը, որը հանգեցրել գետակի հոսքի կանգնեցմանը։ Մի քանի ժամում այն դարձավ ճահիճ, առաջ եկավ էկոլոգիական խնդիր [8]: Վերջին տարիներին գետը ողբերգականորեն ցամաքում է։ Օմի համար ջրի աղբյուրներ են հանդիսանում Վասյուգանական ճահիճները և Նովոսիբիրսկի շրջանի լճվերը, սակայն ամեն տարի ջրի պաշարը քչանում է և այն տեղերով, որտեղով հոսում է Օմը նկատվում է ջրի պակաս։

Ներհոսքեր

Օմսկի մարզ

Նովոսիբիրսկի մարզ

Կամուրջներ

Օմսկի մարզ

 
Կոմսոմոլսկի կամուրջը Օմսկում
  • Հոբելյանական կամուրջ
  • Կոմերիտական կամուրջ
  • Ֆրունզե կամուրջ
  • Հոկտեմբերյան կամուրջ
  • Կամուրջ հետիոտների համար
  • Երկաթուղային կամուրջ
  • Սիրոպյան կամուրջ
  • Ավտոճանապարհային կամուրջ - Կարմիլովկա
  • Ավտոճանապարհային կամուրջ - Կալաչինսկ

Նովոսիբիրսկի մարզ

  • Ավտոճանապարհային կամուրջ - Ուստ-Տարկա
  • Ավտոճանապարհային կամուրջ - Բոգոսլովկա
  • Ավտոճանապարհային կամուրջ - Հին Տարտաս
  • Նոր Ավտոճանապարհային կամուրջ - Կույբիշև
  • Հին Ավտոճանապարհային կամուրջ - Կույբիշև
  • Կամրջանավ - Կույբիշև
  • Ավտոճանապարհային կամուրջ - Ուշկովո, Չումակովո

Ծանոթագրություններ

  1. Государственный водный реестр РФ: Река Омь
  2. Перечень внутренних водных путей Российской Федерации
  3. Ресурсы поверхностных вод СССР. Т. 15. Алтай и Западная Сибирь. Вып. 3. Нижний Иртыш и Нижняя Обь/ Под ред. В. Е. Водогрецкого. — Л.: Гидрометеоиздат, 1973. — С. 33. — 424 с.
  4. Характеристика состояния водных объектов Омской области
  5. http://www.mojgorod.ru/omsk_obl/omsk/index.html Народная энциклопедия городов и регионов России «Мой Город»
  6. Левашов Е.А. Географические имена. Трудные случаи употребления. — М.: АСТ, 2003. — С. 351. — 575 с.
  7. Молодин В. И. Памятник Сопка-2 на реке Оми. Культурно-хронологический анализ погребальных комплексов эпохи неолита и раннего металла. Новосибирск: Изд-во ИЛЭт СО РАН, 2001. — Том 1. — С. 127.
  8. Александр Твердовский «От омичей скрывают правду о гидроузле»//«Ваш Ореол», № 13 от 28 марта 2012
  9. Топографическая карта устья реки Даниловка
  10. Топографическая карта устья реки Ича