«Վեսթբյու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Վարչական միավոր |Գույն1 ={{Գույն|Նորվեգիա}} |Հայերեն անվանում = Վեսթբյու |Բնօրինակ անվ...»:
(Տարբերություն չկա)

23:24, 21 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Վեսթբյու (նորվ.՝ Vestby), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում: Կոմունայի վարչական կենտրոնը Վեսթբյու քաղաքն է: Պաշտոնական լեզուն բուկմոլն է: Զբաղեցնում է 134 կմ² տարածք:[4][5]

Վեսթբյու
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԱկերսհուս
ՎարչկենտրոնVestby?
Բնակչություն19 089 մարդ (հունվարի 1, 2023)[1][2]
Տարածք133,97 կմ² (հունվարի 1, 2020)[3]
Հիմնադրված է1838 թ.
Սահմանակցում էՄոսս (Նորվեգիա), Հուբյոլ, Վոլեր, Օս, Ֆրոգն և Ինդրե Օսթֆոլդ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0211
vestby.kommune.no(նորվ.)
Վեսթբյու կոմունան Ակերսհուս ֆյուլքեի քարտեզին

Վեսթբյու կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին: Անվան սկզբնամասը՝ «vestr», նշանակում է «արևմուտք», «býr» նշանակում է «ֆերմա»:

Կոմունայի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ բրոնզեդարյան գտածոներ, հիմնականում կենցաղային ապահովման իրեր, ինչը փաստում է, որ այստեղ զարգացած է եղել մարդկային հասարակարգը: 1840-ական թվականներին այստեղի բնակչության մի զգալի մասը տեղափոխվում է ԱՄՆ և հիմնում համանուն քաղաքը, որտեղ մինչ օրս բնակչությնա մեծ մասը նորվեգացիներ են:

Վեսթբյու կոմունան հայտնի է փայտի արդյունաբերությամբ: Հին ժամանակներից այստեղի նավահանգիստները կապված են եղել միջազգային նավագնացության երթուղիներին: 17-րդ դարի հոլանդացի քարտեզագիրների քարտեզներում հատուկ նշված է Վեսթբյուն որպես կարևորագույն նավահանգիստ:

Վեսթբյուի զինանշանը

Վեսթբյու կոմունայի զինանշանը հաստատվել է 1982 թվականի հունիսի 18-ին և իրենից ներկայացնում է կարմիր գույնի վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է դեղին գույնի երեք հավասարաթև խաչ: Երեք խաչերը խորհրդանշում են կոմունայի տարածքում գտնվող երեք քրիստոնեական համայնքները՝ Վեսթբի, Քարդեր և Սոներ:[4]

Բնակչություն

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Վեսթբյու կոմունայում բնակվում է 14252 մարդ: Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել:[4]

Ծնունդով Վեսթբյուից հայտնի անձինք

  • Օլա Աբրամսոն (1883–1980), արվեստագետ
  • Էրիկ Բոդոմ (1829–1879), նկարիչ
  • Գասպար Վեսել (1745–1818), մաթեմատիկոս
  • Ջոն Հերման Վեսսել] (1742–1785), գրող

Պատկերասրահ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ