«Ավե Մարիա»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «thumb|right|300px|Աստվածամոր ավետումը (Դուչո դի Բուոնինսենիա) '''Ավե Մարիա''' ({{lang-...»: |
(Տարբերություն չկա)
|
10:04, 18 Ապրիլի 2016-ի տարբերակ
Ավե Մարիա (լատին․՝ Ave Maria՝ Ցնծա՛, Մարիամ), կաթոլիկ եկեղեցու աղոթք՝ նվիրված Մարիամ Աստվածածնին: Աղոթքի անունը տեքստի առաջին բառերն են: Այս աղոթքը անվանում են նաև «հրեշտակի ողջույն» կամ angelico salutatio: Քանի որ, ըստ Ավետարանիչների, երբ Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Մարիամին և ավետեց սուրբ հղացման (Ավետումն) լուրը, ողջունեց հենց այս արտահայտությամբ՝ «Ցնծա՛, Մարիամ»:
Բյուզանդական կրոնական ծիսակատարության մեջ «Ave Maria»-յին համապատասխանում է «Սուրբ Աստվածածնի երգ» անվանումով աղոթք:
Աղոթքի տեքստ
- Լատիներեն տեքստը՝
Պատմություն
Աղոթքի համար աղբյուր են հանդիսացել Ղուկաս Ավետարանիչի բանաստեղծությունները.
Et ingressus ad eam dixit:
“ Ave, gratia plena, Dominus tecum ” - Ղուկաս
|
[4]:
Ավե Մարիա աղոթքը կիրառության մեջ մտավ սկսած XI դարից:
Հռոմի պապ Ուրբանոս IV-ը աղոթքին ավելացրել է նաև եզրափակիչ խոսք՝ «Հիսուս Ամեն»:
XVI դարից սկսած աղոթքին ավելացվեց նաև ուրիշ խոսքեր. «Սուրբ Մարիամ, Աստծո մայր, աղոթիր մեզ՝ մեղավորներիս համար հիմա և մահվան ժամին. Ամեն»:
Ընթերցում
Ավե Մարիան բացի ինքնուրույն աղոթք լինելուց, մաս է կազմում նաև «Աստծո հրեշտակ» աղոթքի, որն ըստ Հովհաննես XXII պապի 1326 թվականին կարգադրությամբ, կարդացվում է օրական երեք անգամ՝ զանգերի ղողանջների ներքո:
Այս աղոթքը մտնում է նաև կաթոլիկական վարդարանների հատիկների մեջ: Վարդարաններում հատիկները տեղադրված են ինչպես Ավե Մարիայի աղոթքի բառերի չափ, այնպես էլ Տերունական աղոթքի բառերի քանակով:
Ավե Մարիա և երաժշտություն
- Աղոթքի տեքստի հիման վրա գրվել են բավականին շատ երաժշտություններ: Ավե Մարիա երգեր գրել են ներքոհիշյալ անձնավորությունները. Ջովանի Պալեստրինա, Շառլ Գունո, Անտոնին Դվորժակ, Ջուզեպպե Վերդի, Պիետրո Մասկանի, Ֆերենց Լիստ, Քամիլ Սեն-Սանս:
- Ֆրանց Շուբերտի «Էլենի երրորդ երգը» ստեղծագործությունը շատ հաճախ անվանում են Շուբերտի Ավե Մարիա: Չնայած որ տեքստի բառերը գրվել են Վալտեր Սքոթի կողմից և միայն աղոթքի երկու բառերն են ներառում՝ Ավե Մարիա:
Ժամանակակից Ավե Մարիա երգը կատարել են մեծ թվով աշխարհահռչակ երգիչներ ու խմբոր՝ Ռոբերտինո Լորետի, Il Divo, Տարյա Տուրունեն, Բիյոնսե Նոուլզ, Սելին Դիոն, Նինա Հագեն, The Cranberries, Gregorian:
Ծանոթագրություններ
- ↑ «Молитвенник для русских католиков». С.-Петербургъ. Типографія М. М. Стасюлевича, В.о., 5л., 28 Datum Petropoli die 4 Maii 1912a. Vincentius Archiepiscopus
- ↑ Ave Maria մոսկովյան հռոմեակաթոլիկ կայքում
- ↑ Ave Maria կազանյան հռոմեակաթոլիկ կայքում
- ↑ Vulgata: Evangelium secundum Lucam
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավե Մարիա կատեգորիայում։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավե Մարիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավե Մարիա» հոդվածին։ |