«Կոտայք գարեջրի գործարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ընկերություն | անվանում = Կոտայք | ընկերության պատկերանիշ =200px | ընկե...»:
(Տարբերություն չկա)

16:53, 21 Մայիսի 2015-ի տարբերակ

«Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ [1], գարեջրի արտադրուդյամբ և իրացմամբ զբաղվող հայաստանյան ձեռնարկություն, «Մուլտի գրուպ» հոլդինգի ստորաբաժանում։ Ստեղծվել է 1974 թվականին՝ Աբովյան քաղաքում։

Կոտայք գարեջրի գործարան
Տեսակբիզնես ձեռնարկություն
Ընկերության տեսակՍՊԸ
Հիմնադրված է1974
ՎայրԱբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան
Երկիր Հայաստան
Գլխավոր անձինքԳաբրիել Զաքարյան[1]
(տնօրեն)
ԱրդյունաբերությունՈգելից խմիչքներ
ԱրտադրանքԳարեջուր
Կայքmultigroup.am/en/company/kotayk.html

Պատմություն

Գործարանը կառուցվել է 1974 թվականին՝ Չեխոսլովակիայից ՀԽՍՀ հրավիրված մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով գարեջուր մատակարարել Կովկասի տարածաշրջանի բոլոր հանրապետություններին։ Մեծածավալ արտադրական կարողությունների, 500.000 հլ տարեկան արտադրողականության, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանում լավագույնը համարվող չեխոսլովակյան տեխնոլոգիաների առկայության շնորհիվ, գործարանին հաջողվում է դառնալ առաջատար գարեջրագործերից մեկը Խորհրդային Միությունում՝ ապահովելով բարձր որակի գարեջուր երկրի սահմաններից դուրս։

Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո, ինչպես բազմաթիվ հետխորհրդային ձեռնարկություններ, այնպես էլ «Կոտայքը» մեծ դժվարություններ ունեցան։ 1996 թվականին գործարաննը սեփականաշնորհած բաժնետերը գալիս է այն եզրահանգման, որ սեփական ուժերով անհնար է վերականգնել ձեռնարկությունը, որոշում է գործակցել առավել առաջատար և բնագավառի փորձառու արևմտյան ընկերություններից մեկի հետ։ Այդպիսի ձեռնարկություն էր ֆրանսիական «Castel Group»-ը, որն ուներ միջազգային գործարար կառավարման հաջող փորձ աֆրիկյան, ասիական, ինչպես նաև ռուսական տարածաշրջաններում։ «Castel Group»-ի կողմից 1997 թվականին ներդրված 17 միլիոն ԱՄՆ դոլարը համարվում էր Հայաստանում կատարված առաջին խոշոր և առանցքային ներդրումներից մեկը։

Հայաստանյան և արտաքին շուկաներում հայտնի գարեջրի «Կոտայք գոլդ», «Կոտայք չանի», «Աբովյանի չանի», «Էրեբունի» տեսակները միջազգային ցուցահանդեսներում արժանացել են բազմաթիվ մրցանակների։

Գրականություն

  • Ավետիսյան, Սամվել (2010). «Հայաստանի գյուղատնտեսությունը և ագրովերամշակումը», Երևան, «Լիմուշ», 237 էջ

Ծանոթագրություններ