«Եսայի Գռուզյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական | անուն =Եսայի Գռուզյան | պատկեր = | image_size = | alt = | caption = | birth_date = 1913 | birth_...»:
(Տարբերություն չկա)

06:57, 17 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Եսայի Գռուզյան Տովհաննեսի (ծնվել է 1913, Ամասիա), հայագետ։ 1931-1937 թվականին սովորել է Հռոմի համալսարանում։ Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1937-1958), 1951-1952 թվականներին՝ Մուրաս Ռափայելյան, իսկ 1953—1958 թվականներին՝ Ալեքսանդրիայի (Եգիպտոս) Մխիթարյան վարժարանների տնօրեն։ 1962 թվականին հիմնադրել է Սան Պաուլոի (Բրազիլիա) համալսարանի հայագիտության ամբիոնը, ուր աշխատում է որպես դասախոս և ամբիոնի վարիչ։ Տրատարակել է երկլեզվյան՝ պորտուգալերեն-հայերեն հայագիտական եռահատոր դասագիրքը, որտեղ ըստ հատորների զետեղված են նյութեր հայ ժողովրդի կազմավորման, հայոց լեզվի ծագման մասին, հայերեն զրուցարան և հայոց լեզվի քևրականությունը։ Առանձին աշխատանքներ է նվիրել հայերենի այբուբենին, Եղիշե Չարենցին, արդի հայ գրականության կապերին։ Անդրադարձել է հայ մատենագիտությանը, ճարտարապետությանը, հայ-հռոմեական հարաբերություններին։ Առաջարկել և կիրառել է լսատեսողական մեթոդը հայերենը ուսուցանելիս։

Եսայի Գռուզյան
Ծնվել է1913
Ամասիա
Ազգությունհայ
Մասնագիտությունհայագետ
Հաստատություն(ներ)Մուրադ-Ռափայելյան վարժարան[1] և Սան Պաուլուի համալսարան[1]
Ալմա մատեր1931
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.