«Անդրեյ Սախարովի հուշարձան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երևանի հուշարձան |Պատկեր = Andrei Sakharov-IMG 0887-raffi kojian.JPG |Նկարագիր = Անդրեյ Սախարովի հուշարձ...»:
(Տարբերություն չկա)

11:23, 17 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Անդրեյ Սախարովի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Սախարովի հրապարակում (Նալբանդյան փողոց), տեղադրվել է 2001-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Անդրեյ Սախարովի հուշարձան

Անդրեյ Սախարովի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/102.3
Համայնք Կենտրոն
Գտնվում է Սախարովի հրապարակ
Բարձրություն 4,5 մ
Քանդակագործ(ներ) Տիգրան Արզումանյան
Ճարտարապետ(ներ) Լևոն Ղալումյան
Նյութ կոփածո պղինձ, բազալտ
Շինարարության սկիզբ 2001
Շինարարության ավարտ մայիսի 29, 2001
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 4,5 մետր է։

Պատմություն

Ֆիզիկոս, ատոմագետ, ջրածնային ռումբի հեղինակներից, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, 1975 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, հասարակական-քաղաքական գործիչ Անդրեյ Սախարովի հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը և Կենտրոն համայնքի թաղապետարանը կազմակերպել էին մրցույթ նրա հուշարձանի համար: Մեկ տարի շարունակվող քննարկումների ընթացքում հաղթող ճանաչվեց քանդակագործ Տիգրան Արզումանյանի աշխատանքը։

Անդրեյ Սախարովի ծննդյան 80-ամյակի առթիվ 2001 թվականի մայիսի 29-ին, նրա անունը կրող հրապարակում (Նալբանդյան փողոց) հանդիսավորությամբ բացվեց հուշարձանը։ Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Դրյուկովը, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը[1]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՔԱՐԵ ՎԿԱՆԵՐԸ. Անդրեյ Սախարով (վերցված է Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9 գրքից)