Սպաչ (բանտ)

Ալբանիայի մշակութային հուշարձան

Սպաչ (բանտ) (ալբ․՝ Burgu i Spaçit), բանտ Ալբանիայում, գործել է 1968 - 1991 թվականներին Ալբանիայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության հյուսիսային մասում։ Անվանվել է Միրդիտա շրջանում գտնվող Սպաչ գյուղի անունով։ Այս բանտի կալանավորներն ուղղիչ աշխատանքներ են կատարել հանքավայրերում։ Կալանատունը Վարշավյան դաշինքի երկրների ամենատխրահռչակ բանտերից էր, որտեղ ուղարկվում էին ոչ միայն սովորական հանցագործներն, այլ նաև Ալբանիայի կոմունիստական իշխանության քաղաքական ընդդիմախոսները[1]։ 2015 թվականի հոկտեմբերից բանտն ընդգրկվել է Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի ցանկում[2]։ Ալբանիայի հասարակական և քաղաքական գործիչների կողմից անվանվում է կոմունիստական դիկտատուրայի և աահաբեկչության խորհրդանիշ[3][4]։

Սպաչ
Տեսակբանտ և պատմության հուշարձան
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ՏեղագրությունԼեժա և Mirditë municipality?
Բացված1968
Սպաչ (բանտ)ը գտնվում է Ալբանիաում
Սպաչ (բանտ)

Պատմություն

խմբագրել

Շինարարական առաջին աշխատանքները Սպաչ գյուղում սկսվել են 1954 թվականին[5]։ Կալանատունը բացվել է 1968 թվականին և մտել բանատային համակրգի մեջ, որն Էնվեր Խոջան լիովին կրկնօրինակել էր ԳՈՒԼԱԳ-ից[6]։ Կալանատան մաս էին կազմում բանտախցերը, որտեղ ամռանը շոգ էր, ձմռանը՝ ցուրտ, առանձին տեղակայված մեկուսարանները, ճաշարանը, վարչական կառույցը և հերթափոխի համար նախատեսված շենքը։ Աշխատանքային ճամբարում, որը նախատեսված էր 400 կալանավորի համար, աշխատում էր 1400 մարդ։ Նրանք զբաղվում էին ծանր աշխատանքով վտանգավոր, վատ օդափոխվող պայմաններում։ Թունելի մոտ տանում էր կամուրջը[7][8][9]։ Կալանավորներին վատ էին վերաբերում, ոմանք սպանվում են հսկիչների կողմից, մյուսները մահանում ուժասպառությունից, ոմանք էլ հիվանդությունից։ Նրանց համապատասխան բժշկական օգնություն չէր ցուցաբերովում, սնունդը նույնպես նողկալի էր[4]։ Զեֆ Սիմոնի խոսքերով, որը բանտում մնացել է 12 տարի, պայմաններն ավելի լավը չէին, քան Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարում[10][11]։

1973 թվականի մայիսին կալանավորները խռովություն են բարձրացրել, որը հակակոմունիստական առաջին ելույթըն էր Ալբանիայում քառորդ դարի ընթացքում։ Նրանք բարձրացրել են Ալբանիայի դրոշն՝ առանց հնգաթև խաչի[7][12][13]։ Հատուկ նշանակության զորքերը երեք օրվա ընթացքում վերականգնել են հսկողությունը բանտում։ Չորս կալանավորներ գնդակահարվել են, մոտ 100-ը՝ ստացել են բանտային երկարաժամկետ կալանք[14]։ 1985 թվականին երկրորդ խռովությունն է կազմակերպվել բանտային պայմանների և հսկիչների բռնությունների դեմ։ Հատուկ նշանակության ջոկատները ուղղաթիռներով մտնել են բանտ, երեք կալանավոր սպանվել է, շատերին կալանքի ժամկետը երկարացրել են։ Որոշ բանտարկյալներ մահացու ծեծվել են հսկիչների և Սիգուրիմիի (ալբանական հատուկ ծառայություն և քաղաքական գաղտնի ոստիկանություն կոմունիստական շրջանում) ծառայողների կողմից հակակառավարական արտահայտությունների համար[9]։

Կալանատունը փակվել է 1991 թվականին Ալբանիայում կոմունիստական իշխանության անկումից հետո[4]։

Ներկա դրություն

խմբագրել

1995 թվականին բանտը լքվել է և աստիճանաբար ամայացել է։ Կառույցի երկաթե և այլ մետաղյա մասերը ապասարքավորվել են և վաճառվել[7][15]։ Նախկին բանտն այսօր մշակութային երկրորդ կարգի հուշարձան է[8]։ Միջազգային կազմակերպությունների և նախկին քաղբանտարկյալների կողմից առաջարկվում են մի քանի նախագծեր բանտը վերածել թանգարանի կամ հուշահամալիրի։ 2015 թվականին Հուշարձանների համաշխարհային հիմնադրամ կազմակերպությունը ներառել է բանտը վտանգված հուշարձանների ցանկում[16]։ Սակայն բանտի տարածքում շարունակվում են աշխատանքները հանքահորերում[7]։ Թուրքական կազմակերպությունը ծրագրում է շարունակել շահագործել պղնձի՝ Ալբանիայի իր մեծությամբ երկրորդ հանքավայրը[17]։

Նշանավոր բանտարկյալներ

խմբագրել
  • Բաշկիմ Շեխու (ծնվ. 1955), գրող, Մեհմետ Շեխի որդին[18]
  • Էռնեստ Սիմոնի (ծնվ. 1928), կաթոլիկ կարդինալ[19]
  • Պալ Զեֆի (1940—1973), բուժաշխատող, դատապարտվել է հակակոմունիստական ելույթների համար, 1973 թվականի խռովության կազմակերպիչ[20]
  • Ջելալ Կոպրենցկա (1932—1979), քաղբանտարկյալ, որը գնդակահարվել է Սպաչում նացիոնալիստական կազմակերպություն ստեղծելու մեղադրանքով[21]
  • Ֆադիլ Կոկոմանի (1933—1979),  լրագրող, գնդակահարվել է Սպաչում[21]
  • Հավզի Նելա (1934—1988), գրող, այլախոհ, 1973 թվականի խռովության մասնակից

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Тюрьма в Албании добавлена в список Всемирного фонда памятников Արխիվացված 2019-05-24 Wayback Machine (ռուս.)
  2. Thomas Roser (2013 թ․ օգոստոսի 8). «Albanien: Wo man für Klagen über das Essen zehn Jahre Haft erhielt» (գերմաներեն). Die Presse. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  3. «Ambassador Lu's Reflections on Spaç Prison» (անգլերեն). Cultural Heritage without Borders. 2015 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  4. 4,0 4,1 4,2 Graf, 2003
  5. Albania Tete Mining. «Spac Copper Project Feasibility Study Results» (PDF) (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  6. Կաղապար:Cite
  7. 7,0 7,1 7,2 7,3 Vincent W.J. van Gerven Oei (2015 թ․ հոկտեմբերի 9). «Vincent W.J. van Gerven Oei visits Spac» (անգլերեն). Berfrois. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  8. 8,0 8,1 «Muzeu i Memories» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  9. 9,0 9,1 Niegelhell, Ponisch, 2001
  10. «Weihbischof Zef Simoni, ein wandelnder Märtyrer, pilgert zum Papst» (գերմաներեն). Nachrichtendienst Östliche Kirchen. 2005 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  11. «Albanian Bishop Recalls an Era of Agonies» (անգլերեն). Zenit. 2005 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  12. Gazeta Shqip. «Burgu i Spaçit, nis projekti i kthimit në muze» (ալբաներեն). Info Arkiva. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  13. «„Spaç 1985, bisedat e të burgosurve për krijimin e Partisë Demokratike". Vdekja e Enverit, si e rrahën Dom Simonin në Spaç» (ալբաներեն). Panorama. 2014 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  14. Musta, 2005, էջ 44
  15. Besar Likmeta (2013 թ․ փետրվարի 15). «Thieves Plunder Historic Albanian Labour Camp» (անգլերեն). Balkan Insight. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  16. «2016 World Monuments Watch» (PDF) (անգլերեն). World Monuments Fund. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  17. «Albania» (անգլերեն). Tete Mining. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  18. Valeria Dedaj (2016 թ․ հունվարի 13). «Spaçi i ditëve tona pasqyron tranzicionin dhe rrënimin gradual» (ալբաներեն). Shekulli. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  19. «The Cardinals of the Holy Roman Church» (անգլերեն). Biographical Dictionary. Pope Francis (2013-). 2016 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  20. Sadik Bejko: Revolta e Spaçit 1973, në një libër me dokumente arkivore
  21. 21,0 21,1 Ekzekutimi i tre «rebelëve» të Spaçit, zbulohen traktet që i kanë dërguar Komitetit Qendror

Գրականություն

խմբագրել
  • Marianne Graf Spaç – es war die Hölle // Albanien nördlich des Shkumbin. — Gnas: Herbert Weishaupt Verlag, 2003. — ISBN 978-3-7059-0166-7
  • Fatos Lubonja Second Sentence: Inside the Albanian Gulag. — London: I.B. Tauris, 2009. — ISBN 978-1-84511-924-9
  • Agim Musta Burgu minierë i Spaçit, Mirditë // Burgjet e diktaturës komuniste në Republikën e Shqipërisë. — Tirana: Mirgeeralb, 2005.
  • Anita Niegelhell, Gabriele Ponisch Wir sind immer im Feuer. Berichte ehemaliger politischer Gefangener im kommunistischen Albanien. — Wien: Böhlau, 2001. — Т. Band 2. — (Zur Kunde Südosteuropas. Albanologische Studien). — ISBN 978-3-205-99290-5
  • Maks Velo Albanie utopie. Huis clos dans les Balkans / Sonia Combe, Ivaylo Ditchev. — Paris: Éditions Autrement, 1996. — С. 167—173. — ISBN 978-2-86260-574-6.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպաչ (բանտ)» հոդվածին։