Ալբանիայի դրոշը իրենից ներկայացնում է կարմիր գույնի պաստառ, կենտրոնում երկգլխանի սև արծիվ։ Դրոշի լայնքի և երկայնքի հարաբերությունը 5։7 է։ Դրոշի կարմիր գույնը խորհրդանշում է ալբանացի հայրենասերների թափած արյունը գաղութարարների (առաջին հերթին՝ թուրք) դեմ պայքարում։

Ալբանիայի դրոշ
Flag of Albania.svg
Տեսակազգային դրոշ
ԵրկիրFlag of Albania.svg Ալբանիա
Իրավասության տարածքԱլբանիա
ՕգտագործումԱզգային դրոշ և պետական վիմպել
Նշան🇦🇱
Հարաբերություն7:5
Ընդունված էապրիլ 7, 1992
Գույներ     Կարմիր     Սև
Պատկերված էերկգլխանի արծիվ և դաշտ

Սև երկգլխանի արծվով կարմիր պաստառը Գեորգի Կասթրիոթի նշանն էր․ Կասթրիոթը հայտնի է որպես թուրքերի դեմ մղած պատերազմի մասնակից և 1443 թվականին անկախ պետության հիմնադիր։ Շատ հավանական է, որ արծվի ընտրությունը հենց նրան է պատկանում՝ ի նշան նրա, որ ալբանացիները արծվի սերունդ են համարվում։ Համաձայն մեկ այլ տարբերակի՝ արծիվը վերցված է Բյուզանդական կայսրության զինանշանից։

Այլ դրոշներԽմբագրել

Պատմական դրոշներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել