«Սպանելով Եվային» (անգլ.՝ Killing Eve), բրիտանական[1] հեռուստասերիալ թրիլլեր ժանրում, որը հիմնված է Լյուկ Ջենինգսի վիպաշարի վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 8-ին BBC America հեռուստաալիքում[2][3]։

Picto infobox cinema.png
Սպանելով Եվային
Սպանելով Եվային.jpg
ԺանրԴրամա, սև հումոր
ՍտեղծողՖիբի Ուոլլեր Բրիջ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Սանդրա Օ, Jodie Comer?, Ֆիոնա Շոու, Darren Boyd?, Owen McDonnell?, Դեվիդ Հեյգ և Կիմ Բոդնիա
Գործադիր պրոդյուսերՖիբի Ուոլլեր Բրիջ
Նկարահանման վայրԼոնդոն
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ24
Էկրաններին էապրիլի 8, 2018-ից
ՀեռուստաալիքBBC America
ԴիստրիբյուտորIMG?, Նեթֆլիքս և Hulu
ՊարգևներGotham Independent Film Award for Breakthrough Series – Long Form?, Հեռուստատեսային քննադատների մրցանակ լավագույն նոր հաղորդման համար, Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակ դրամատիկական լավագույն սերիալի համար, British Academy Television Award for Best Actress?, British Academy Television Award for Best Supporting Actress?, Critics' Choice Television Award for Best Drama Actress?, Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում կանացի լավագույն դերակատարման համար, Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար և ԱՄՆ կինոդերասանների մրցանակ դրամատիկական սերիալում կանացի լավագույն դերակատարման համար
Պաշտոնական կայքէջ

Առաջին եթերաշրջանի պրեմիերայից քիչ առաջ հեռուստասերիալը երկարաձգվել է երկրորդ եթերաշրջանով[4], իսկ հետո երկարաձգվել է երրորդ եթերաշրջանով[5]։

2019 թվականի մայիսին հեռուստասերիալը Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (BAFTA) կողմից երեք մրցանակ է ստացել՝ «Լավագույն դրամատիկ հեռուստասերիալ», «Լավագույն դերասանուհի» (Ջոդի Կոմեր) և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Ֆիոնա Շոու) անվանակարգերում[6]։

ՍյուժեԽմբագրել

Անվտանգության ծառայության վերլուծաբան Եվա Փոլաստրին (Սանդրա Օ) սկսում է հետևել տաղանդավոր և պսիխոպաթիկ վարձու մարդասպան Վիլանելին (Ջոդի Կոմեր)։ Այս երկու կանայք կախվածություն են ձեռք բերում միմյանցից։

ԴերերումԽմբագրել

ԳլխավորԽմբագրել

  • Սանդրա Օ` Եվա Փոլաստրի[7][8]
  • Ջոդի Կոմեր` Վիլանել/Օքսանա[8][9]
  • Կրիբի Հաուել-Բապտիստ` Ելենա Ֆելթոն[8][10]
  • Ֆիոնա Շոու` Կարոլին Մարտինես[8][11]
  • Կիմ Բոդնիա` Կոնստանտին[8][11]
  • Դևիդ Հեյգ` Բիլլ Պարգրեյվ[8][11]
  • Շոն Դելանի` Քեննի Սթոուտոն[8][11]
  • Օուեն Մաքդոննել` Նիկո Փոլաստրի[8][11]
  • Քիրբի Հաուել Բապտիստ` Ելենա
  • Դարրեն Բոյդ` Ֆրենկ Հալետոն[8]
  • Նինա Սոսանյա` Ջեսս
  • Էդվարդ Բլյումել` Հյուգո
  • Հենրի Լլոյդ-Հյուզ` Ահարոն Փի
  • Հարրիետ Ուոլթեր` Դաշա

ՍերիաներԽմբագրել

SeasonEpisodesOriginally aired
First airedLast aired
188 Ապրիլի 2018 (2018-04-08)27 Մայիսի 2018 (2018-05-27)
287 Ապրիլի 2019 (2019-04-07)26 Մայիսի 2019 (2019-05-26)
38[12]12 Ապրիլի 2020 (2020-04-12)31 Մայիսի 2020 (2020-05-31)[12]

ԱրտադրությունԽմբագրել

Ութ սերիայից բաղկացած առաջին եթերաշրջանն պատվիրվել է 2016 թվականի նոյեմբերի 15-ին[13]։

Առաջին եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2017 թվականի հուլիսի 17-ին Տոսկանայում և շարունակվել են Փարիզում, Բեռլինում, Բուխարեստում[14], Տրևիլեում, Լոնդոնում[15] և Արևմտյան Լոնդոնի կինոստուդիաներում։

Վիեննական սրճարանի բացման տեսարանները նկարահանվել են Կոլե դի Վալ դ’Էլսայում գտնվող «Garibaldi» բարում[16]։

Բուխարեստում գտնվող ռումինական նեոդասականության «Athenaeum» համերգասրահը վերասարքավորվել է դեկադենտական սրճարանի Մոսկվայի տեսարանի համար[17]

Նկարահանումները նաև տեղի են ունեցել Օքսֆորդում։

Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2018 թվականի հուլիսի 16-ին և ավարտվել են դեկտեմբերի 14-ին։

2019 թվականի ապրիլի 7-ին սկսվել է երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը։

Երրորդ եթերարջանի նկարահանումները սկսվել են 2019 թվականի օգոստոսին Լոնդոնում և ավարտվել են 2020 թվականի հունվարին[18]։ Նկարահանումները տեղի են ունեցել Բրաշովում[19] և Բարսելոնայում[20]։

2020 թվականի ապրիլի 13-ին սկսվել է երրորդ եթերաշրջանի ցուցադրությունը։

ՔասթինգԽմբագրել

Սանդրա Օն առաջինն էր, ում հաստատել են Եվա Փոլաստրիի դերի համար[21]։ Երբ Սանդրային առաջին անգամ ուղարկեցին սցենարը, նա շփոթվեց, թե որ կերպարի դերը կատարի, նախքան նրա գործակալները հաստատեցին, որ նա կատարելու է Եվայի դերը[22]։

Վալինելի դերի համար դիտարկվել է հարյուր դերասանուհի[22], նախքան Ջոդի Կոմերին գտնելը։

2019 թվականի օգոստոսին Deadline Hollywood-ը հայտարարել է, որ Հարրիետ Ուոլտերը և Դեննի Սապանին միացել են երրորդ եթերաշրջանի դերասանական կազմին[23]։

Նոյեմբերին հայտնի դարձավ, որ դերասանական կազմին միացել են Ջեմմա Ուիլան, Սթիվ Պեմբերտոնը, Ռաջ Բահաջը և Եվգենյա Դոդինան[24]։

ՍաունդթրեքԽմբագրել

Ամերիկյան Unloved խմբին հանձնարարվել է սերիալի համար երաժշտություն գրել[25]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. BBC Buys into Award-Winning U.K. Drama Producer Sid Gentle Films // Variety
  2. «First Look Photos: BBC America’s ‘Killing Eve’ Premieres April 8»։ BBC America։ 2018-01-01։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-19-ին։ Վերցված է 2018-03-19 
  3. Lodderhose Diana (2017-06-21)։ «IMG Boards BBC America’s ‘Killing Eve’ With Sandra Oh»։ Deadline 
  4. ‘Killing Eve’ Renewed for Season 2 at BBC America — Sandra Oh Stars // TVLine
  5. https://tvline.com/2019/04/08/killing-eve-renewed-season-3/
  6. Bafta TV Awards 2019: Full winners and nominees list
  7. Petski Denise (2017-06-13)։ «Sandra Oh To Star In Title Role Of ‘Killing Eve’ BBC America Series»։ Deadline 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 «BBC acquires Phoebe Waller-Bridge's 'Killing Eve'»։ BBC Media Centre։ Վերցված է 2018-03-07 
  9. Petski Denise (2017-06-28)։ «‘Killing Eve’: Jodie Comer Cast As Lead In BBC America Series»։ Deadline 
  10. Petski Denise (2017-08-29)։ «‘Killing Eve’: Kirby Howell-Baptiste Cast As Series Regular In BBC America Drama»։ Deadline 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Mitovich Matt Webb (2018-01-12)։ «Sandra Oh's Killing Eve Gets Premiere Date, Intense First Photos»։ TVline 
  12. 12,0 12,1 «Shows A-Z - killing eve on bbc america»։ The Futon Critic։ Վերցված է April 2, 2020 
  13. Petski Denise (2016-11-15)։ «BBC America Greenlights Dark Thriller Series ‘Killing Eve’ From ‘Fleabag’ Creator»։ Deadline 
  14. Stewart Clarke, Stewart Clarke (2018-04-04)։ «Phoebe Waller-Bridge Twists the Spy Genre With BBC America’s Thriller ‘Killing Eve’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2020-04-15 
  15. B. B. C. America։ «BBC America’s New Thriller ‘Killing Eve’ Starts Filming in Europe» (անգլերեն)։ BBC America։ Վերցված է 2020-04-15 
  16. «Latest UK and World News, Sport and Comment» (անգլերեն)։ Express.co.uk։ Վերցված է 2020-04-15 
  17. «Killing Eve (2018) - Kent Film Office» (անգլերեն)։ kentfilmoffice.co.uk։ Վերցված է 2020-04-15 
  18. Net-A-Porter։ «Sandra Oh talks Killing Eve season 3, success & self-identity» (անգլերեն)։ NET-A-PORTER։ Վերցված է 2020-04-15 
  19. «BBC - Sandra Oh (Eve Polastri) - Media Centre» (անգլերեն)։ www.bbc.co.uk։ Վերցված է 2020-04-15 
  20. «BBC - Jodie Comer (Villanelle) - Media Centre» (անգլերեն)։ www.bbc.co.uk։ Վերցված է 2020-04-15 
  21. B. B. C. America։ «Sandra Oh Cast in New BBC America Series ‘Killing Eve’» (անգլերեն)։ BBC America։ Վերցված է 2020-04-15 
  22. 22,0 22,1 «15 Thrilling Facts About Killing Eve» (անգլերեն)։ www.mentalfloss.com։ 2018-09-11։ Վերցված է 2020-04-15 
  23. Denise Petski, Denise Petski (2019-08-19)։ «‘Killing Eve’: Harriet Walter & Danny Sapani Join Cast As Production Begins On Season 3» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2020-04-15 
  24. «'Killing Eve' adds 'Game of Thrones,' 'Harry Potter' actors to season 3 cast» (անգլերեն)։ EW.com։ Վերցված է 2020-04-15 
  25. Glynn Paul (2018-11-01)։ «How to create the Killer soundtrack»։ BBC News (անգլերեն)։ Վերցված է 2020-04-17 

Արտաքին հղումներԽմբագրել