Դեկադենտություն, գրական ուղղություն, որը ձևավորվել է Ֆրանսիայում XIX դարի 80-ական թվականներին (ֆրանսերեն «decadence» - անկում բառից)։ Այն երբեմն բնութագրվում է որպես կապող օղակ XIX դարի ռոմանտիզմի և XX դարի մոդեռնիզմի միջև։ Նրանք դեմ էին արվեստի հին, ավանդական մոտեցումներին, փնտրում էին ինքնարտահայտման նոր ձևեր, որոնք ավելի լավ կհամապատասխանեին ժամանակակից մարդու աշխարհընկալումներին։ Այս ուղղության հիմնադիրները հանդես էին գալիս արվեստի նախկին ուղղությունների դեմ, հիմնականում նատուրալիզմի և ռեալիզմի դեմ։ Սկզբնական շրջանում նրանց առաջարկած փոփոխությունները վերաբերում էին միայն արտահայտչաձևերին։ Նրանք առաջարկում էին արվեստում նոր, ավելի ճկուն ձևերի ստեղծում։

Ռամոն Կասաս «Երիտասարդ դեկադենտուհին» (1899).

Դեկադենտության բնորոշ գծերն են սուբյելտիվիզմը, ինդիվիդուալիզմը, փոխուստը հասարակությունից, կտրվածությունը իրականությունից, արվեստը արվեստի համար սկզբունքը, արժեքների անկումը։

Արևմտյան մշակույթում դեկադենտության նշանավոր դեմքերից են Օսկար Ուրայլդը, Շարլ Բոդլերը, Արթուր Ռեմբոն, Օլդոս Խակսլին, Պոլ Վեռլենը և ուրիշներ։ Ռուս դեկադենտների ավագ սերնդի ներկայացուցիչներից են Բալմոնտը, Դոբրոլյուբովը, Կոնևսկին, Սոլոգուբը, ինչպես նաև վաղ շրջանում Վալերի Բրյուսովը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Подборка книг «Декадентство»». www.livelib.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.