Սպայական հավաքատեղի (Վիբորգ)

Սպայական հավաքատեղի, պատմական շենք Վիբորգում, որը կառուցվել է 19-րդ դարի սկզբին ռուսական կլասիցիզմի ոճով։ Եղել է Վիբորգի կայազորի ավագ սպաների համար նախատեսված բնակատեղի, 1870-ականներին վերակառուցումից հետո այն դարձել է սպաների հավաքատեղի։ Պետրովսկայա հրապարակի անկյունում գտնվող երկհարկանի շենքն ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Երկհարկանի ավագ սպայական տունը կառուցվել է կլասիցիզմի ոճով 1809 թվականին, Կորոնո Սանկտ Աննա ամրոցի տարածքում՝ համաձայն 1804 թվականին հաստատված «Վիբորգում շտաբների և ավագ սպաների համար նախատեսված զորանոցների նախագխագծի»։ 18-րդ դարի երկրորդ կեսից Ռուսական կայսրության զինված ուժերի զորամասերում աստիճանաբար ստեղծվել են յուրահատուկ ակումբային կազմակերպություններ` սպայական հավաքատեղիներ, որոնց տեղակայման համար հատկացվել են առանձին շենքեր։ 1874 թվականին հաստատվել է «Վիբորգ ամրոցի ավագ-հրամանատարների թիվ 74 կցաշենքի նախագիծը՝ ընդհանուր սպայական ճաշարանի և զինվորական անձնակազմի հավաքների համար»։

Սպայական տան առաջին հարկում, որը վերակառուցվել է սպաների (զինվորականների) հավաքների անցկացման համար, եղել է հյուրասենյակ, ճաշասենյակ, բուֆետ, գրադարան և ընթերցարան, երկրորդ հարկում՝ մեծ դահլիճ՝  նախատեսված համերգների և պարահանդեսների համար, որին կից գործել է բիլիարդի սենյակը, խաղասրահը և խոհանոցը։

Սպաների հավաքատեղիի շենքի ընդլայնման և վերակառուցման նախագծի համաձայն, որը հաստատվել է 1902 թվականին, կառուցվել են «կանանց զուգարաններ», հանդիպումների սենյակ և հատուկ սենյակ երաժիշտների համար։ Համերգային ելույթների համար օգտագործվել է Պետրովսկի զբոսայգու շենքին կից փայտե բեմը։

Վիբորգի սպաների հավաքատեղին գործել է վարչության խորհրդի կողմից մշակված և կայազորի պետի կողմից հաստատված կանոնների հիման վրա։ Գործել են տարբեր հանձնաժողովներ, որոնք կազմակերպել են սպորտային մրցումներ, պարահանդեսներ, պարային երեկոներ, ինչպես նաև բուժման, հուղարկավորության, բնակարանային պայմանների բարելավման և ֆինանսական աջակցության հետ կապված միջոցառումներ։  

Փետրվարյան հեղափոխության հետ կապված սպաների հավաքատեղիի  աշխատանքները դադարել են, և 1917 թվականի մարտի 2-ից մինչև 1918 թվականի մարտի 15-ը շենքում տեղակայվել է աշխատավորների և զինվորների պատգամավորների Վիբորգի առաջին խորհուրդը[1]։ Իրենց ակտիվությամբ աչքի են ընկել պատգամավորներ Իվան Ակուլովը, Գեորգի Զաոնեգինը, Ի. Ն. Պոլովովը, Ալեքսանդր Ռակովը, Միխայիլ Սվինցովը[2]։

Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո տունն անցել է Ֆինլանդիայի զինված ուժերի վերահսկողության ներքո և մինչև խորհրդա-ֆիննական պատերազմները (1939-1944) այնտեղ տեղակայված է եղել ֆիննական կայազորի սպաների հավաքատեղին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին քաղաքի կենտրոնում գտնվող շենքը հանձնվել է Վիբորգի կայազորի սպաների տանը, իսկ սպաների հավաքատեղիի նախկին շենքը հարմարեցվել է բնակարանների համար (սկզբում՝ ԽՍՀՄ ՊՆ զինծառայողների, ապա՝ «Մայակ» կարի ֆաբրիկայի աշխատողների)։

Դրա վրա հայտնվել է հետպատերազմյան Վիբորգի առաջին հուշատախտակներից մեկը՝ նվիրված Վիբորգի առաջին խորհրդի գործունեությանը։ 1959 թվականին, Լենինգրադի մարզի գործկոմի որոշմամբ, նախկին սպաների հավաքատեղին առաջիններից էր, որ ընդգրկվել է պահպանության ենթակա պատմության և արվեստի հուշարձանների ցանկում։ Բայց 1990-ականներին, կարի ֆաբրիկայի սնանկության պատճառով, տունը վերաբնակեցվել է վթարային վիճակի պատճառով։

Գրականություն խմբագրել

  • Страницы Выборгской истории. Книга четвёртая / А.В. Мельнов. — Выборг: «Центр Сохранения Культурного Наследия», 2020. — 532 с. — ISBN 978-5-91882-061-2

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել