Պետրովսկի զբոսայգի (Վիբորգ)
Պետրովսկի զբոսայգի, զբոսայգի Սմոլյանի հրվանդանում, որը գտնվում է Վիբորգ քաղաքի Պետրովսկի միկրոշրջանում, Տվերդիշ կղզում Անինսկի ամրոցների տարածքում, Պետրովսկայա հրապարակի հարևանությամբ[1]։
Պատմություն
խմբագրելՆերկայիս զբոսայգու տարածքը նախկինում զբաղեցված էր փայտե առանձնատներով և ընդարձակ բանջարանոցներով։ 1710 թվականին, ռուսական զորքերի կողմից Վիբորգի պաշարման ժամանակ, լեռան գագաթին, որտեղից բացվում է տեսարան դեպի Վիբորգի ամրոց, տեղակայված էր Պետրոս I-ի ռազմակայանը, որտեղից ղեկավարվում էին զորքերը, ինչի մասին են վկայում թագավորական անվանագիրը և խաչը, որ փորագրվել է ժայռի վրա, ըստ ավանդության, անձամբ Պյոտրի կողմից։ 18-րդ դարում լեռան վրա կառուցվեցին Անինսկի ամրոցների ամրաշինական կառույցները, այդ թվում` վառոդի պահպանության նկուղները։ 1846 թվականին Պետրովսկայա լեռան գագաթին և արևելյան լանջին նախագծվեց զբոսայգի, որը կառուցապատվեց 19-րդ դարի կեսերին (Սուրբ Աննայի այգի)։ Այնտեղ տնկվել էին բարձրաբուն ու դիմացկուն ծառեր, ինչպիսիք էին սիբիրյան փիճին և ծառանման ուռենին։ 1855 թվականին, ժայռի գագաթին գտնվող այգում կանգնեցվեց Պետրոս Առաջինի ռեդուտը և այգին պարսպապատվեց։ 1873 թվականին ռազմական գերատեսչության կողմից այգու մի մասը փոխանցվեց քաղաքի իշխանություններին, իսկ 1880-ականներին լեռան վրա ռեստորան կառուցվեց։
Նախապատրաստվելով ռուսական զորքերի կողմից Վիբորգը գրավելու երկու հարյուամյակին նվիրված տոնակատարությանը՝ կայսր Նիկոլայ II-ը որոշեց լեռան գագաթին կանգնեցնել Պետրոս I-ի հուշարձանը և ռազմական տաճար կառուցել։ Դրա հետ կապված ռեստորանը և ռեդուտը քանդվեցին։ 1910 թվականին ընդլայնված և բարեկարգ այգում տեղի ունեցավ հուշարձանի հանդիսավոր բացումը և տաճարի հիմնարկեքը։ Ժայռի գագաթ տանող ճանապարհը դեպի կայսեր հուշարձանը և ցանկապատված անվանագիրն ու խաչը զարդարված էին նավային ականանետերով։ Կառուցվող Պետրոպավլովյան տաճարի կողքին կանգնեցվեց ժամանակավոր փայտե ուղղափառ մատուռ։
Սակայն 1918 թվականի ապրիլին Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո ֆիննական զորքերը գրավեցին Վիբորգը և պատվանդանից գցեցին բրոնզե արձանը։ Նրա տեղը 1927 թվականին զբաղեցրեց Ֆինլանդիայի անկախության հուշարձանը՝ քարե առյուծը, ժայռի գագաթին պատվանդանի դիմաց կառուցվեց գրանիտե սանդուղք և տեղադրվեց մետաղյա ցանկապատ։ Մատուռը չի պահպանվել։ Զբոսայգու նոր տեսարժան վայրերից դարձավ անավարտ ուղղափառ տաճարի հիմքերի վրա ֆունկցիոնալիզմի ոճով կառուցված օկրուգային արխիվի շենքը։ Մոտակայքում կառուցվեց Վիբորգի ամրոցի դիտահրապարակը։ Զբոսայգում, սպաների հավաքույթների տան մոտակայքում տեղակայված էր փայտե բեմ, որն օգտագործվում էր համերգային միջոցառումների համար։ Այդ ժամանակահատվածում զբոսայգին պաշտոնապես կոչվում էր Tervaniemenpuisto՝ «Սմոլյանոյ հրվանդանի զբոսայգի»։
1940 թվականին՝ խորհրդա-ֆիննական պատերազմից հետո (1939-1940), խորհրդային զինվորականները հանեցին Ֆինլանդիայի անկախության հուշարձանը, այնուհետև Պետրոս I-ի հուշարձանը վերադարձրին իր պատմական տեղը։ Բայց արդեն 1941 թվականի օգոստոսին, ֆիննական զորքերը, որոնք վերադարձել էին քաղաք, նորից հանեցին Պետրոս I-ի հուշարձանը և այգում տեղադրեցին Ֆինլանդիայի Անկախության հուշարձանի բեկորները։
Հետպատերազմյան շրջանում աշխատանքներ տարվեցին Պետրովսկու զբոսայգու բարեկարգման ուղղությամբ, Անկախության հուշարձանի բեկորները տեղափոխվեցին Մոնրեպոյի զբոսայգի, իսկ 1954 թվականին Պետրոս I-ի հուշարձանը վերականգնվեց նույն տեղում, բայց նոր պատվանդանի վրա։ 1958 թվականին կառուցվեց զբոսայգու մետաղե ցանկապատը` գրանիտե սյուներով։ Հետագայում վառոդի նկուղի հին շենքը հարմարեցվեց ռեստորանի և խանութի համար։
Գրականություն
խմբագրել- Кауппи У.-Р., Мильчик М. Выборг. Столица Старой Финляндии / Ред. М. Инбар. — Хельсинки, 1993. — 200 с. — ISBN 951-717-743-7
- Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
- Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
- Страницы Выборгской истории. Сборник статей. Книга вторая / Сост. С.А. Абдуллина. — СПб.: «Европейский дом», 2004. — 732 с. — ISBN 5-8015-0167-3
- Фотографическая память. Выборг на фотографиях 1940-1960-х годов / Редколлегия: Волкова Л.Г., Мельнов А.В., Мошник Ю.И.. — Выборг: Выборгский объединённый музей-заповедник, 2020. — 144 с. — ISBN 978-5-91882-057-5
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Петровский парк в Выборге и его достопримечательности». Дорогами Срединного Пути (ռուսերեն). 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պետրովսկի զբոսայգի (Վիբորգ) կատեգորիայում։ |