Սպահանի ժամանակակից արվեստի թանգարան

Սպահանի ժամանակակից արվեստի թանգարան (պարս.՝ موزه هنرهای تزئینی و معاصر اصفهان, անգլ.՝ Contemporary Arts Museum Isfahan), թանգարան Իրանի Սպահան քաղաքում։ Հիմնադրվել է 1997 թվականի նախկին 19-րդ դարի թագավորական թանգարանի շենքում։ Թանգարանը պարբերաբար անցկացնում է պարսիկ հեղինակների կողմից ստեղծված ժամանակակից արվեստի գործերի ցուցահանդեսներ[1]։

Սպահանի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Իրան
ՏեղագրությունՍպահան
Հիմնադրվել է1997
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և նկարագրություն խմբագրել

Սպահանի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադվել է Իրանի Սպահան քաղաքում 1997 թվականին, նախկին թագավորական թանագարնի շենքում։ Թանգարանային շենքը կառուցվել է քաղաքի կենտրոնում ՝ Չեհել-սոտուն պալատի հարևանությամբ, որն այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է, XVII դարում և Սեֆևյանների դինաստիայի օրոք եղել է թագավորական փոքրիկ թանգարան։ Այդ ժամանակ շենքը հայտնի էր որպես "Jobbeh Khaneh" ("զենքի տուն"), քանի որ թանգարանում պահվում էր ռազմական պատմության հետ կապված իրերի և արտեֆակտների զգալի հավաքածու։

Քաջարների դինաստիայի շրջանում թանգարանի շենքը վերանորոգվել և վերանորոգվել է, այն նույնպես զարդարված է եղել քանդակով (ստուկկո), որը տվյալ ժամանակաշրջանի գլխավոր ճարտարապետական գիծն է։ Բացի այդ, Քաջարների իշխանության տարիներին շենքը վերածվել է Սպահան նահանգի կառավրչի նստավայրի։ Շենքում բնակվել է նահանգապետ Մասուդ Միրզա Զուլ Սուլթանը (Mass ' oud Mirza Zell-e Soltan, 1850-1918 թվականներ)։ Այն բանից հետո, երբ նահանգապետի համար հատուկ առանձնատուն կառուցվեց, նահանգապետի նստավայրը տեղափոխվեց այնտեղ, իսկ "զենքի տունը" կրկին վերածվեց թանգարանի։

21-րդ դարում շինությունը մեծ լսարանին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու ժամանակակից միջազգային արվեստին՝ ինչպես 1997 թվականին բացված մշտական ցուցադրության շրջանակներում, այնպես էլ ժամանակակից (թեմատիկ) ցուցահանդեսների ընթացքում։ Այսպես 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին այստեղ տեղի է ունեցել "RTL:LTR" խմբակային ցուցահանդեսը, որը ներկայացրել է ինչպես տեղացի հեղինակներին (օրինակ ՝ լուսանկարիչ Ռեզա Արամեշին), այնպես էլ եվրոպացի նկարիչների (օրինակ ՝ Յոզեֆ Բաուերի և Թոմաս Էնցենհոֆերի) աշխատանքները։ 2019 թվականի փետրվարին Թեհրանում և Շիրազում երկու ցուցահանդեսներից հետո Սպահան հասավ գերմանացի քանդակագործ և նկարիչ Գյունտեր Յուքերի "Gunther Uecker — Tribute to Hafez" ցուցահանդեսը, որը հիմնված է եղել պարսկական բանաստեղծական մոտիվներով և ցուցադրվեց տեղի հանդիսատեսին Ժամանակակից արվեստի թանգարանի սրահներում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gunther Uecker's "Tribute to Hafez" to travel to Isfahan». tehrantimes.com (անգլերեն). Tehran Times. 2019 թ․ փետրվարի 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել