Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարան
Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարան (պարս.՝ موزه هنرهای معاصر تهرا), ժամանակակից արվեստի թանգարան Թեհրանում, գտնվում է Պարկ Լալեում։ Համարվում է Իրանի ամենախոշոր թանգարաններից մեկը։ Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 3000 ցուցանմուշներ, XIX—XX դարի եվրոպական և ամերիկյան արվեստի գործեր, փորագրություններ, լուսանկարներ, քանդակներ, ինչպես նաև` Իրանի ժամանակակից արվեստի ամենամեծ հավաքածուն։
Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | ժամանակակից արվեստի թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | District 6? |
Մասն է | Լալե այգի[1] |
Հասցե | Kargar Street?[1] |
Հիմնադրվել է | 1967[1] |
Հիմնադիր | Ֆարահ Փահլավի |
Մակերես | 5000 քառակուսի մետր, 16 000 քառակուսի մետր |
Կայք | tmoca.com |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրել է Ֆարահ կայսրուհին 1977 թվականին[2]։ Նրա հավաքածուն համարվում է ամենամեծը և արժեքավորը, որտեղ ներառված են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ժամանակակից արվեստի գործեր[3]։ Թանգարանի շենքը կառուցել է պարսիկ ճարտարապետ Կամրին Դիբայը, ով նախագծի իրականացման համար օգտագործել է ավանդական պարսկական ճարտարապետության տարրեր։ Թանգարանը կառուցել են Լալե զբոսայգու հետ միաժամանակ, 1977 թվականին։ Շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործվել են այնպիսի նյութեր, որոնք համապատասխանում են տեղի կլիմային։ Շենքը ժամանակակից արվեստի նմուշ է։ Թանգարանային համալիրը բաղկացած է մի քանի շենքերից, որոնք կապված են միմյանց հետ ոչ մեծ փակ մուտքերով։ Թանգարանի տարածքի մեծ մասը գտնվում է հողի վրա։ Թանգարանի վերին մասը հիշեցնում է ավազաթմբեր անապատում[4]։ Թանգարանին մոտ գտնվող այգում կանգնեցված են Մաքս Էրնստայի, Ալբերտ Ջոկոմետի, Րենե Մագրիտայի, Հենրի Մուրայի և Պերվիզ Տանավոլի քանդակները։
Ցուցադրություն
խմբագրելԻրանական հեղափոխությունից հետո, 1979 թվականին, 20 տարի շարունակ թանգարանի հավաքածուն չի ցուցադրվել և պահվել է պահեստում։ Առաջին ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին Հոկնիի, Լիխտեյնշտայնի, Ռուշենբերգի և Ուրխոլայի աշխատանքները, կայացել է 1999 թվականին։ Այս պահին հավաքածուի արևմտյան մշակույթի մի քանի նկարներ թանգարանում ցուցադրվում են շաբաթը մեկ, սակայն պահպանողականության պատճառով իրանական կառավարությունը հավաքածուի մեծ մասն արգելել է ցուցադրել։ Ժամանակակից արևմտյան արվեստի ավելի արժեքավոր հավաքածուները թանգարանի համար ձեռք են բերվել Դեյվիդ Գելոուեմի և Դոննոյ Ստեյնի կողմից` Ֆարահ կայսրուհու հանձնարարությամբ[5]։ Թանգարանի գեղարվեստական ֆոնդերն ունեն 2,5 միլիարդ բրիտանական ֆունտի արժեք[6]։ Թանգարանում նաև ցուցադրվում են պարսիկ ժամանակակից նկարիչներ Տաբատայի, Սեպեխրիի և Մոասեսայի նկարները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.caoi.ir/en/projects/item/53
- ↑ Tehran Museum of Contemporary Art: The Crown Jewel
- ↑ Iran Has Been Hiding One of the World’s Great Collections of Modern Art
- ↑ Сухоруков C. А. «Современная архитектура Ирана. Новые перспективы развития»
- ↑ Thiemo Heeg: Die Kaiserin und ihr Kunstschatz im Keller
- ↑ The art no one sees: a basement that symbolises cultural isolation
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։ |