Սոֆո Խալվաշի
Սոֆո Խալվաշի (վրաց.՝ სოფო ხალვაში, նաև՝ Սոֆիկո, մայիսի 31, 1986, Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի երգչուհի։
Սոֆո Խալվաշի | |
---|---|
![]() Սոֆո Խալվաշին կատարում է «Visionary Dream» երգը | |
Բնօրինակ անուն | სოფო ხალვაში |
Ի ծնե անուն | վրաց.՝ სოფო ხალვაში |
Ծնվել է | մայիսի 31, 1986 (37 տարեկան) Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | էլեկտրոնային երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կայք | myspace.com/khalvashi |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1986 թվականի մայիսի 31-ին Բաթումում։ Սովորել է երաժշտական ուսումնարանում (դաշնամուր, հոբոյ)։ Բնակվում է Բաթումում (Վրաստան)։
Հաղթել է «Նուցայի դպրոց-2004» (ռուս.՝ «Школа Нуцы - 2004») երիտասարդ կատարողների մրցույթում։ 2006 թվականին Յուրմալայի «Նոր ալիք» մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը, ինչի արդյունքում էլ պայմանագիր է կնքել Իգոր Կրուտոյի «Арс» պրոդյուսերական ընկերության հետ և հաղթանակած վերադարձել հայրենիք։ Իմեդի հեռուստաընկերության կողմից անմիջապես առաջարկ է ստացել դառնալ «На волнах Имеди» շոուի վարողը։
2006 թվականի դեկտեմբերի 12-ին հայտարարվել է, որ Սոֆոն Վրաստանը պետք է ներկայացնի Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում։ «Visionary Dream» երգով Վրաստանն առաջին անգամ մասնակցել է Եվրատեսիլ մրցույթին։ Սկզբում երգը կոչվել է «My Story»: 2007 թվականի մայիսի 10-ին կիսաեզրափակչում զբաղեցրել է 8-րդ տեղը և հնարավորություն ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին։ Մայիսի 12-ին եզրափակչում[1][2] Սոֆոն գրավել է 12-րդ տեղը։ Նրան առավելագույն միավոր նշանակել է միայն մեկ երկիր՝ Լիտվան։
«Լավ հումորներ» Խմբագրել
2008 թվականին Սոֆոն «Ծիծաղ և մեղք» (ռուս.՝ «Смех и грех» ) թիմի կազմում մասնակցել է СТС հեռուստաընկերության «Լավ հումորներ» (ռուս.՝ «Хорошие шутки») հումորային մրցույթին։ Թիմը հասավ մինչև եզրափակիչ, բայց պարտվեց՝ հավաքելով 27 միավոր։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Georgia: Revamp released, song retitled "Keep On Going"»։ ESCXTRA.com։ 30 March 2019։ Վերցված է 23 September 2019
- ↑ NDR։ «Georgien: Sopho Khalvashi»։ eurovision.de (գերմաներեն)։ Վերցված է 23 September 2019