Սոֆյա Օկունևսկա

ուկրաինացի բժիշկ, մանկավարժ և ֆեմինիստ, առաջին համալսարանն ավարտած և կին բժիշկն Ավստրո-Հունգարիայում

Սոֆյա Օկունևսկա (ուկրաիներեն՝ Софія Атанасівна Окуневська-Морачевська, մայիսի 12, 1865(1865-05-12), Dovzhanka, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - փետրվարի 24, 1926(1926-02-24), Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), ուկրաինացի բժիշկ, մանկավարժ, ֆեմինիստ և գիտնական։ Նա առաջին կինն էր Գալիցիայում, որը ստացավ գիմնազիայի դիպլոմ և համալսարանական կրթություն[2], ինչպես նաև առաջին կին բժիշկը Ավստրո-Հունգարիայում[2][3][4]։ Նա դարձել է Գալիսիայում և Ավստրո-Հունգարիայում քաղցկեղի դեմ պայքարում ճառագայթային թերապիայի կիրառման ռահվիրան[5]։ Նա կազմակերպել է դասընթացներ բուժքույրերի և մանկաբարձուհիների համար, համահովանավորեց առաջին բժշկական արհմիության ստեղծմանը և կազմեց ուկրաինական բժշկական տերմինաբանության բառարան։ Բացի Լվովում բժշկությամբ զբաղվելուց, նա նաև աշխատել է Շվեյցարիայում, Չեխիայում և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավստրիական ճամբարներում։

Սոֆյա Օկունևսկա
ուկրաիներեն՝ Софія Атанасівна Окуневська-Морачевська
Դիմանկար
Ծնվել էմայիսի 12, 1865(1865-05-12)
ԾննդավայրDovzhanka, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն
Մահացել էփետրվարի 24, 1926(1926-02-24) (60 տարեկան)
Մահվան վայրԼվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն,  Ցիսլեյտանիա,  Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետություն և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Գիտական աստիճանբժշկության դոկտոր
Մասնագիտությունբժիշկ, ուսուցչուհի, կանանց իրավունքների պաշտպան, գրող և ֆիզիկոս
ԱմուսինWaclaw Damian Moraczewski?[1]
 Sofia Okunevska-Morachevska Վիքիպահեստում

Օկունևսկան հասարակական ակտիվիստ էր և Գալիցիայի և Ավստրո-Հունգարիայի ֆեմինիստական շարժման կարևոր գործիչ[6]։ Նա նաև զբաղվել է գրականությամբ և տարբեր գիտական ուսումնասիրություններով։

Իր կյանքի վերջին տարիները նա անցկացրել է Լվովում, որտեղ վարել է փոքրիկ բժշկական պրակտիկա։ Սոֆյա Օկունևսկան մահացել է հիվանդանոցում թարախային ապենդիցիտից և թաղվել Լիչակովի գերեզմանատանը։

Կյանք և կրթություն խմբագրել

Օկունևսկան ծնվել է 1865 թվականի մայիսի 12-ին Տերնոպոլի մոտ գտնվող Դովժանկա գյուղում[2][3][7]՝ Աթանաս Դանիլովիչ Օկունևսկու և Կարոլինա Լուչակովսկայի ընտանիքում։ Նրա մայրը մահացել է 1870 թվականին, և Սոֆյային մեծացրել է մորաքույրը՝ Թեոֆիլիե Օկունևսկա-Օզարկևիչը[2]։ Այդ ժամանակ նա ընկերացել է իր զարմուհու՝ ապագա գրող Նատալյա Կոբրինսկայի հետ[4]։

1884 թվականին Օկունևսկան ստացել է գիմնազիայի դասընթացի քննություններ հանձնելու թույլտվություն, իսկ 1885 թվականին փայլուն կերպով հանձնեց Լվովի ակադեմիական գիմնազիայում՝ սենսացիա առաջացնելով ողջ Գալիցիայում[8]։

Քանի որ Ավստրո-Հունգարիայում կանայք իրավունք չունեին սովորելու համալսարաններում մինչև 1900 թվականը, 1887 թվականին Օկունևսկան և նրա զարմուհի Կոբրինսկան ընդունվեցին Շվեյցարիայի համալսարան[9]։ Կոբրինսկան սովորել է տնտեսագիտություն, իսկ Օկունևսկան՝ Ցյուրիխի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1896 թվականի հունվարին նա հաջողությամբ ավարտեց՝ դառնալով Գալիցիայի առաջին ուկրաինուհին, որն ստացել է բժշկական համալսարանական կրթություն և առաջին կին բժիշկը ավստրիական աշխարհում[2]։ Նրա դոկտորական ատենախոսությունը սակավարյունության ազդեցությամբ արյան փոփոխությունների վերաբերյալ նրան շնորհեց բժշկական գիտությունների դոկտորի կոչում[4]։

Ցյուրիխում Սոֆյա Օկունևսկան հանդիպել է Վացլավ Դամյան Մորաչևսկիին (1865-1950)[4]՝ ուսանողի, որը ծագումով Վարշավայից էր, նա հայտնի էր իր ուկրաինամետ տրամադրություններով։ 1890 թվականին նրանք ամուսնացան[10] In February 1896, Okunevska gave birth to their son, Yuri.[8]։ 1896 թվականի փետրվարին Օկունևսկան ունեցավ որդի՝ Յուրին[8]։

Սոֆյա Օկունևսկան բացառիկ հմուտ դաշնակահարուհի էր։ Նա ծանոթացել է իր գիմնազիայի ուսուցչի՝ Յուլիան Կոբիլյանսկու քրոջը՝ Օլգա Կոբիլյանսկային, որի հետ մտերիմ ընկերություն է հաստատել մինչև կյանքի վերջ[11]։

Օկունևսկան իր ընկերներ Նատալյա Կոբրինսկայի և Օլգա Կոբիլյանսկայի հետ ակտիվորեն նպաստել է Գալիցիայում և Բուկովինայում կանանց շարժման զարգացմանը։ Նա բնության մեջ երկար զբոսանքների, ձիավարության, դահուկներով սահելու, լեռների գագաթները նվաճելու և այլ սպորտային միջոցառումների մասնակցելու փորձերի ջատագովն էր, որոնցով այն ժամանակ ակտիվորեն զբաղվում էին միայն տղամարդիկ[4]։

1887 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ գրականության մեջ իր սոցիալ-հոգեբանական «Ավազ. Ավազ» (ուկրաիներեն՝ «Пісок. Пісок!») պատմվածքով` քաղաքային կյանքի մասին։ Օկունևսկան հեղինակել է «Կանանց տնային ստրկությունը հարսանեկան երգերում և ծիսակարգում» գիտական հետաքննությունը` Յերինա կեղծանունով, հետագայում կազմելով «Ընտանեկան ստրկությունը երգերում և հարսանեկան արարողություններում» (ուկրաիներեն՝ «Родинна неволя в піснях і обрядах весільних») աշխատությունները։ ինչպես նաև Գալիցիայի կանանց առաջին ալմանախը՝ «Առաջին ծաղկեպսակ» վերնագրով (ուկրաիներեն՝ «Перший вінок»)[4]:

Գործունեություն խմբագրել

 
Սոֆյա Օկունևսկայի ընտանեկան գերեզմանը, Լիչակովի գերեզմանատուն, Լվով

1896 թվականի հունվարին, երբ Օկունևսկան արդեն բժիշկ էր դարձել, ամուսնու՝ Վացլավ Մորաչևսկու հետ վերադարձավ Գալիցիա[12]։ Նրանք չկարողացան անմիջապես աշխատանք գտնել Գալիցիայում, քանի որ Ավստրիայի կառավարությունն այն ժամանակ չէր ճանաչում օտարերկրյա դիպլոմները։ 1898 թվականին Օկունևսկան ունեցավ իր դստերը՝ Եվային[8]։

1900 թվականի մարտին Կրակովի Յագելոնյան համալսարանի Սենատը, որն այն ժամանակ նույնպես ենթակա էր ավստրիական տիրապետության, ճանաչեց դիպլոմները, բայց նրանք դեռ աշխատանք չունեին։ Մորաչևսկին այնուհետև գնաց Կարլովի Վարի, որտեղ բացեց իր մասնավոր պրակտիկան, իսկ Օկունևսկան մնաց Լվովում իրենց երեխաների հետ[4]։

Օկունևսկան սկսեց աշխատել 1903 թվականին իր զարմիկի՝ բժիշկ Եվգեն Օզարկևիչի կողմից հիմնադրված «Ժողովրդական կլինիկայում»։ Նա ընտրեց գինեկոլոգիան և դարձավ տարածաշրջանի առաջին կին գինեկոլոգը[13]։ «Ժողովրդական կլինիկայում» նա կազմակերպեց դասընթացներ բուժքույրերի և մանկաբարձուհիների համար, կազմեց ուկրաինական բժշկական տերմինաբանական բառարան և օգնեց ստեղծել «Բժշկական հանձնաժողով»՝ առաջին բժիշկների միությունը[8][14]։ Նա Գալիցիայում և Ավստրո-Հունգարիայում առաջին ուռուցքաբանն էր, որը ճառագայթային թերապիան օգտագործեց քաղցկեղի բուժման մեջ[13]։

Օկունևսկան Շևչենկոյի գիտական ընկերության լիիրավ անդամ էր, ակտիվորեն աշխատում էր նրա մաթեմատիկական-նատուրալիստական-բժշկական բաժնում։ Նրա գիտական հետազոտությունները օսմոսի, էրիթրոցիտների օսմոտիկ ճնշման վերաբերյալ հրապարակվել են Շևչենկոյի գիտական ընկերության բժշկական հավաքածուում։ Նա ուսումնասիրել է մանկաբարձական խնամքի վիճակը և Լվովում հիմնել մանկաբարձ-գինեկոլոգների դպրոց։ Նա մտահոգված և զայրացած էր այն փաստով, որ Գալիցիայում մանկական մահացությունը և ծննդաբերության տրավմաների հետ կապված արատների հաճախականությունը ամենաբարձրն էին Եվրոպայում[4]։

Նա նաև եղել է Բժշկական հանձնաժողովի անդամ, որը հիմնադրվել է 1897 թվականին՝ որպես ուկրաինացի բժիշկների առաջին մասնագիտական ասոցիացիա[[4]: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա բժշկական օգնություն է ցուցաբերել ավստրիական ճամբարներում գտնվող ուկրաինացիներին[15]։

Հետագա հակամարտությունը ուկրաինացիների և լեհերի միջև մեծապես ազդեց նրա ընտանիքի վրա[4]։ Սոֆիան և Վացլավը բաժանվեցին[2], իսկ մի քանի ամիս անց՝ 1919 թվականին, նրանց դուստրը՝ Եվան, ինքնասպան եղավ։ Եվան կրթություն էր ստանում Շվեյցարիայում և կարող էր դառնալ առաջին ուկրաինացի կին ճարտարապետը[2][4]։ Նա մինչև կյանքի վերջ միշտ իր մոտ է պահել դստեր աճյունասափորը։

Օկունևսկան տեղափոխվեց Լվովի այն տուն, որը գնել էր Անդրեյ Շեպտիցկին նկարիչ Օլեքսա Նովակիվսկու համար և սկսեց մասնավոր բժշկական օգնություն ցուցաբերել։ Տունը գտնվում էր Սուրբ Գեորգի տաճարի դիմաց։ Միակ մխիթարությունը, որ մնացել էր Օկունևսկային, որդին՝ Յուրին էր։ Նա ապրել է նրա, կնոջ և նորածին դստեր հետ մինչև 1925 թվականը, երբ տեղափոխվել է իր տուն[2]։

Օկունևսկան իր վերջին տարիներն անցկացրել է Լվովում, որտեղ պահպանել է իր փոքր բժշկական պրակտիկան։ Օկունևսկան սոցիալապես ակտիվ էր մինչև իր վերջին օրերը։ Նա մասնակցել է «Բարձրագույն կրթությամբ կանանց ուկրաինական միություն» կանանց կազմակերպության ժողովներին, որը ստեղծվել է Լվովում 1924 թվականին՝ Օլենա Ստեպանիվ-Դաշկևիչի ղեկավարությամբ[4]։

Սոֆյա Օկունևսկան մահացել է հիվանդանոցում 1926 թվականի փետրվարի 24-ին՝ կույր աղիքի բորբոքումից։ Նրան թաղել են Լվովի Լիչակովի գերեզմանատանը։ Հետագայում նրա կողքին թաղվել է որդին՝ Յուրին, դուստրը՝ Եվան, ամուսինը՝ Վացլավը և թոռնուհին՝ Սոֆյան[2][4]։։

Գրականություն խմբագրել

  • Вознюк В. О. Велич і сила Софії Окуневської / В. Вознюк // Вознюк В. О. До джерел культури Буковини. — Чернівці, 2002. — С. 53—65; Буковина. — 2000. — 24 травня (№ 138). — С. 1, 3.
  • Вознюк В. О. Видатна подруга видатної письменниці: [Софія Окуневська-Марачевська та Ольга Кобилянська] / Володимир Вознюк // Доба. — 2003. — 28 жовтня (ч. 48). — С. 4.
  • Врублевська В. В. Шарітка з Рунгу: Біографічний роман про Ольгу Кобилянську. — К. : ВЦ «Академія», 2007. — 512 с. — (Автографи часу).
  • Гусар Ю. С.. Видатна подруга видатної письменниці: [Про Софію Окуневську-Морачевську] / Юхим Гусар // Буковинське віче.- 2010. — 7 травня (№ 33). — С. 3.
  • Лікар Софія Окуневська (1865—1926 рр.) // Кобилянський С. Д. Історія медицини Буковини: цифри і факти / С. Д. Кобилянський, В. П. Пішак, Б. Я. Дробніс. — Чернівці, 1999. — С. 68.
  • Огуй О. Д. Окуневська-Морачевська Софія Արխիվացված 2016-10-19 Wayback Machine // Енциклопедія історії України : у 10 т. / редкол.: В. А. Смолій (голова) та ін. ; Інститут історії України НАН України. — Київ : Наукова думка, 2010. — Т. 7 : Мл — О. — С. 560. — 728 с. : іл. — 978-966-00-1061-1.
  • [Окуневська-Марочевська] // Українська Радянська Енциклопедія (УРЕ). — Київ: Головна редакція української радянської енциклопедії, 1982. — С. 519.
  • 12 травня — 145 років від дня народження першої жінки-лікаря, доктора медицини Софії-Окуневської-Марачевської (1865—1926) // Пам'ятаймо! (Знаменні та пам'ятні дати Буковини в 2010 р.): бібліографічний покажчик.- Чернівці: Книги — ХХІ, 2009. — С. 170—171.

}

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.ipsb.nina.gov.pl/a/biografia/waclaw-damian-moraczewski#text
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Софія Окуневська-Морачевська: перша жінка-лікар Австро-Угорщини». ilvivyanyn.com (ուկրաիներեն). 2022 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  3. 3,0 3,1 «Okunevska-Moraczewska, Sofiia». Internet Encyclopedia of Ukraine. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 «1865 – народилася Софія Окуневська-Морачевська, перша жінка-лікар в Австро-Угорщині». УІНП (ուկրաիներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
  5. Кіцера, О.Ом.; Кіцера, О.Ол.; Кіцера, Н.І. (2011). «Софія Атанасівна Окуневська-Морачевська – перша жінка-лікар Буковини і Галичини (1865–1926)» [Sofia Atanasivna Okunevsky Morachevsky - First Woman Doctor of Bukovina and Galicia (1865-1926)] (PDF). журнала "Жіночий лікар" (Woman Doctor Magazine) (Ukrainian). Kiev, Ukraine (1): 48–49. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Кіцера, О.Ом.; Кіцера, О.Ол.; Кіцера, Н.І. (2011). «Софія Атанасівна Окуневська-Морачевська – перша жінка-лікар Буковини і Галичини (1865–1926)» [Sofia Atanasivna Okunevsky Morachevsky - First Woman Doctor of Bukovina and Galicia (1865-1926)] (PDF). журнала "Жіночий лікар" (Woman Doctor Magazine) (Ukrainian). Kiev, Ukraine (1): 48–49. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «ОКУНЕВСЬКА-МОРАЧЕВСЬКА Софія» [Encyclopedia of History of Ukraine Vol. 7: Okunevsky-Morachevsky Sofia]. Ukrainian History Organization (Ukrainian). Kiev, Ukraine: НАН України, Інститут історії України ( National Academy of Sciences of Ukraine, Institute of History of Ukraine). 2010. էջ 728. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Дати і події, 2015, перше півріччя : календар знамен (ուկրաիներեն). Київ: Національна парламентська бібліотека України. 2014. էջեր 123–126. ISSN 2306-3505.
  9. «Софія Окуневська-Морачевська - Відомі львів'яни - ТРК ПЕРШИЙ ЗАХІДНИЙ». Перший західний (ուկրաիներեն). 2023 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
  10. Gazeta.ua (2015 թ․ մայիսի 13). «"Переконувала мене писати не по-німецьки, а для свого народу – по-українськи"». Gazeta.ua (ուկրաիներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
  11. Перша лікарка Австро-Угорщини Արխիվացված 2017-01-09 Wayback Machine // журнал «Український тиждень» 08.01.2017 (uk)
  12. Кіцера, Олександр (2015), «Софія Окуневська-Морачевська», Proceedings of the Shevchenko Scientific Society in the field of medicine (ուկրաիներեն), vol. 42, էջեր 169–178
  13. 13,0 13,1 «Ми з України: Софія Окуневська — перша жінка-лікарка в Австро-Угорщині». vogue.ua (ուկրաիներեն). 2023 թ․ մայիսի 12. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
  14. Тишкевич, Марися (2023 թ․ մայիսի 12). «"Свята Софія" – лікарка Буковини й Галичини». Український інтерес (ուկրաիներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
  15. Головацький, І. Д. Морачевська-Окуневська Софія Атанасівна (Ukrainian). Vol. 21. Інститут енциклопедичних досліджень НАН України. ISBN 978-966-02-2074-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)