Սոֆյա Տայուրսկայա

ռուս երգչուհի

Սոֆյա Տայուրսկայա (ռուս.՝ Со́фья Алексе́евна Таю́рская; մայիսի 1, 1991(1991-05-01), Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգչուհի և երգերի հեղինակ, «Little Big» փանկ փոփ ռեյվ խմբի վոկալիստ։ 2020 թվականի մայիսի 12-ից 16-ը Սոֆյայի խումբը պետք է ներկայացներ Ռուսաստանը Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում[1]։ 2020 թվականի մարտի 12-ին Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի ժամանակ կայացել է «UNO» երգի պրեմիերան, որով Little Big-ը պետք է ելույթ ունենար այդ մրցույթում[2][3]։ Սակայն, 2020 թվականի մարտի 18-ին կազմակերպիչները հայտարարել են Եվրատեսիլ 2020 երգի մրցույթի չեղարկման մասին COVID-19 համավարակի պատճառով[4]։ Մրցույթը տեղափոխվել է 2021 թվական, որի համար երկրների ներկայացուցիչները պետք է նոր երգեր ձայնագրեն, քանի որ մրցույթի կաննոների համաձայն այս տարվա երգերը չեն կարող այլևս օգտագործվել։

Սոֆյա Տայուրսկայա
Ծնվել էմայիսի 1, 1991(1991-05-01) (32 տարեկան)
Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերռեյվ
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երգչուհի
ԼեյբլWarner Music Russia և Warner Music Group
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտ (2012)
ԱնդամակցությունLittle Big
 Sofya Tayurskaya Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոֆյա Տայուրսկայան ծնվել է 1991 թվականի մայիսի 1-ին Իրկուտսկում, սակայն, շուտով նա ծնողների հետ տեղափոխվել է Նովոդվինսկ փոքր քաղաքը։ Նա երկու ավագ քույրեր և մեկ կրտսեր եղբայր ունի[5]։ 6 տարեկանում Սոֆյան երաժշտական դպրոցի պատրաստման կուրսեր է հաճախել, իսկ 7 տարեկանում սկսել է զբաղվել դաշնամուրով։ Ամառային արձակուրդներին նա գնում էր Իրկուտսկ, որտեղ մինչև հիմա էլ ապրում են նրա բարեկամները։ Իր ձգտման շնորհիվ նա հույսեր էր ներշնչում, և արդեն մեկ տարի անց մարզիչները նրան ուղարկել են մասնակցելու մրցույթին, որտեղ Սոֆյան երկրորդ հորիզոնական է զբաղեցրել։ 12 տարեկանում նա սկսել է հաճախել «Էդելվեյս» մանկական ստուդիան, որտեղ զբաղվել է վոկալով[6]։ Դպրոցն ավարտվելուց հետո նա տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պետական մշակույթի ինստիտուտ[7]։ Ինստիտուտում սովորելու ժամանակ նա վաստակում էր, ելույթ ունենալով բարերում, սրճարաններում և կարաոկեներում։ Իր ուսանողական տարիներին ապագա արտիստուհին ավելորդ քաշ է ունեցել, բայց դիետա պահելով և սպորտով զբաղվելով՝ նրան հաջողվել է ավելորդ քաշը գցել։ 2008 թվականին, ավարտելով համալսարանը և ստանալով «թատերականացված ներկայացումների ռեժիսոր» մասնագիտությամբ դիպլոմ, նա մնացել է Սանկտ Պետերբուրգում։

Կարիերա խմբագրել

2014 թվականին Սոֆյան հայտնվել է «Little Big» ռեյվ խմբում, սակայն տեսհոլովակներում չէր հայտնվում։ Միայն 2016 թվականին կայացել է նրա դեբյուտային ելույթը խմբի կազմում՝ «Hateful Love» տեսահոլովակում, որը թողարկվել է 2016 թվականին։ Խումբը սիբիրյան քաղաքներ էր նվաճում, իսկ հետո համերգներ էր տալիս Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 2017 թվականին նրանք մեծ շրջագայություն են ունեցել Եվրոպայով։ Համերգային ծրագրով նրանք ելույթներ են ունեցել Ամստերդամում, Ստրասբուրգում, Բարսելոնայում, Փարիզում և այլ քաղաքներում։

Արտաքին տեսք խմբագրել

Սոֆյան մեծ ուշադրություն է դարձնում իր արտաքին տեսքին։ Արդեն մի տարուց ավելի նա մերսումներ է հաճախում, գլխի պլազմոլիֆթինգ և լազերային էպիլյացիաներ է անում։

«Little Big» խմբում իր կարիերայի սկզբում նա հանդես էր գալիս երկար խիտ հյուսով, հետո գույնզգույն խոպոպ է հայտնվել, իսկ հետե՝ աֆրիկյան դռեդեր։ Ունի ավելի քան 10 փիրսինգներ․ ձախ ունքին, աջ քթածակում և մի քանի օղ՝ ամեն ականջի վրա[8]։

Տեսահոլովակներ Little Big-ի կազմում խմբագրել

Տեսահոլովակների ցանկ
Անվանում Թողարկման ամսաթիվ Ալբոմ
«Hateful Love» Հունիսի 28, 2016 Funeral Rave
«Polyushko Polye» Հոկտեմբերի 17, 2016 Funeral Rave
«U can take» Փետրվարի 21, 2017 սինգլ
«Rave on» Մարտի 31, 2017 սինգլ
«Farandenza» Օգոստոսի 9, 2018 ANTIPOSITIVE PT. 2
«AK-47» Սեպտեմբերի 21, 2018 ANTIPOSITIVE PT. 2
«Go bananas» Նոյեմբերի 15, 2019 Go Bananas
«ROCK-PAPER-SCISSORS» Հոկտեմբերի 25, 2019
«Skibidi» Հոկտեմբերի 5, 2018 ANTIPOSITIVE PT. 2
«Skibidi» (romantic edition) Մարտի 18, 2019 Live in St. Petersburg
«I’m OK» Հունիսի 14, 2019 սինգլ
«Uno» Մարտի 13, 2020 Երգ Եվրատեսիլի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Группа Little Big будет представлять Россию на конкурсе «Евровидение» Первый канал
  2. ВИДЕО. Программа «Вечерний Ургант». Группа «Little Big» — песня «Uno». Премьера клипа на конкурс «Евровидение» (фрагмент выпуска от 12 марта 2020 года).(չաշխատող հղում) Официальный сайт «Первого канала» // 1tv.ru (12 марта 2020 года)
  3. «Little Big» представила песню для «Евровидения». РИА «Новости» // ria.ru (12.марта 2020 года)
  4. «Евровидение-2020» отменено из-за коронавируса. Газета «Известия» // iz.ru (18 марта 2020 года)
  5. «Софья Таюрская: аппетитная солистка группы "Little Big". Стиль и образы» (ռուսերեն). Яндекс Дзен | Платформа для авторов, издателей и брендов. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.(չաշխատող հղում)
  6. «Софья Таюрская» (ռուսերեն). 24SMI. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  7. «Софья Таюрская - певица - биография | Последние новости жизни звезд 7Дней.ру» (ռուսերեն). 7Дней.ру. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  8. «Софья Таюрская: биография, личная жизнь, фото» (ռուսերեն). stars-top.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Տայուրսկայա» հոդվածին։