Սոֆյա Վյաչեսլավովնա Ստարկինա (ռուս.՝ София Вячеславовна Старкина, դեկտեմբերի 2, 1965(1965-12-02), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 12, 2014(2014-08-12)), ռուս գրականագետ, ռուս գրական ավանգարդի հետազոտող, Վելիմիր Խլեբնիկովի գործունեությունն ուսումնասիրող մասնագետ։ Խլեբնիկովի առաջին կենսագրության «Վելիմիր Խլեբնիկով։ ժամանակի արքա» կենսագրականի (2005) հեղինակ, «Վելիմիրա Խլեբնիկովայի աշխարհը» կայքի կազմակերպիչ և գլխավոր խմբագիր։

Սոֆյա Ստարկինա
Ծնվել էդեկտեմբերի 2, 1965(1965-12-02)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 12, 2014(2014-08-12) (48 տարեկան)
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Աննա Ախմատովայի թանգարան
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սոֆյա Ստարկինան ծնվել է 1965 թվականի դեկտեմբերի 2-ին Լենինգրադում[1]։ Դեռ դպրոցական տարիքում հետաքրքրվել է Վելիմիր Խլեբնիկովի գործունեությամբ, որի մասին տեղեկությունները 1970-ական թվականներին շատ քիչ էին, իսկ հետո պահպանել է այդ հետաքրքրությունը ողջ կյանքի ընթացքում[2]։

1990 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը[1]։ Սոֆյա Ստարկինայի կուրսային[2] և դիպլոմային աշխատանքները նվիրված էին Վելիմիր Խլեբնիկովին[2]։ Նա ասել է․ «Կարծում եմ, որ իմ բախտը բերել է, հասցրել եմ աշխատել այն հետազոտողների հետ, ովքեր մինչև ինձ տասնամյակներ զբաղվել են Խլեբնիկովի ժառանգությամբ։ Նման վառ, խարիզմատիկ դեմքեր ես նախկինում չեմ հանդիպել։ Ընդ որում, այդ մարդիկ աշխատել են՝ իմանալով, որ իրենց աշխատանքը պատշաճ պաշտոնական ճանաչում չի ստանա»։

1989 թվականից աշխատել է Աննա Ախմատովայի թանգարանում, նախ՝ էքսկուրսավար, ապա՝ գիտաշխատող, ֆոտոֆոնդի հսկիչ։ 1990 թվականին թանգարանում կազմակերպել է ցուցահանդես և կոնֆերանս՝ նվիրված Վելիմիր Խլեբնիկովին, 1992 թվականին ևս մեկ անգամ կազմակերպել է խլեբնիկովյան ցուցահանդես[1]։

Դասավանդել է նշանագիտություն, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ Հյուսիս-արևմտյան պետական հեռակա տեխնիկական համալսարանում և Բիզնեսի և կառավարման ինստիտուտում[3]։

Եղել է Ռուսաստանում և այլ երկներում անցկացվող կոնֆերանսների ակտիվ մասնակից` նվիրված Խլեբնիկովին և ռուս ավանգարդին։ Հրատարակվել է «Ռուսկայա միսլ» (Փարիզ) թերթում, «Russian Literature» (Սանկտ Պետերբուրգ) և «Բանասիրական գրություններ» (Վորոնեժ) ամսագրերում, «Վելիմիր Խլեբնիկովի հասարակության լրատուներում» (Մոսկվա) և այլ պարբերականներում[1]։

1998 թվականին Սոֆյա Ստարկինան պաշտպանել է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու թեզը «1904-1910 թվականների Վելիմիր Խլեբնիկովի ստեղծագործությունը (դոֆուտուրիստական շրջան)» թեմայով[1][4]։

Եղել է Ռուսաստանի մաքսային ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի օտար լեզուների ամբիոնի դոցենտ[3]։ 1998 թվականից դասավանդել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, կարդացել է հատուկ դասընթաց նվիրված Խլեբնիկովին[1][3]։ Կարդացել է ֆուտուրիզմի վերաբերյալ բաց դասախոսությունների շարք Պետերբուրգի Ավանգարդի թանգարանում (Մատյուշինի տուն)[3]։

Սոֆյա Ստարկինան Խլեբնիկովի առաջին կենսագրության հեղինակն է՝ «Վելիմիր Խլեբնիկով։ Ժամանակի արքա» (2005)[5][6][7][8]։ «Վելիմիրա Խլեբնիկովայի աշխարհը» կայքի կազմակերպիչ և գլխավոր խմբագիր (www.hlebnikov.ru)[1]։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է Խլեբնիկովի ստեղծագործության շուրջ դոկտորական ատենախոսության վրա[2]։ Եղել է Վելիմիր Խլեբնիկովի անվան բանաստեղծական մրցանակի ժյուրիի անդամ[9]։

Մահացել է 2014 թվականի օգոստոսի 12-ին[1]։ Թաղվել է Սանկտ Պետերբուրգի Բոգոսլավսկոե գերեզմանատանը։ Ստարկինայի մահից հետո Արսեն Միրզաևը նրա մասին գրել է․ «...Մահացավ Սոֆյա Ստարկինան, որը ռուսական պոեզիայի այս  խորհրդավոր բնույթի մասնագետներից մեկն է [Վելիմիր Խլեբնիկով] (կարելի է ասել, լավագույններից մեկը, բայց Սոֆան ինքը չէր համաձայնի)»[10]։

Պարգևներ խմբագրել

Արժանացել է «Ռուսական ֆուտուրիզմի հայր Դավիդ Բուռլյուկի անվան միջազգային նշում» կոչման[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «София Вячеславовна Старкина». Мир Велимира Хлебникова. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Починюк Олег. «Внечеловеческая, но милая душа». Велимир Хлебников – поэт и неуслышанный пророк: Интервью с Софией Старкиной // Красная звезда. — 27 июня 2007 года.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Старкина София Вячеславовна». Молодая гвардия. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  4. Старкина С. В. Творчество Велимира Хлебникова 1904–1910 годов (дофутуристический период): Автореферат кандидатской диссертации. — СПб., 1998.
  5. Парнис Александр. Незамеченный юбилей Короля времени // НГ ExLibris. — 24 ноября 2005 года.
  6. Новиков Владимир. Будущее наступило: [Рецензия на книги: София Старкина. Велимир Хлебников. Король времени. Биография. СПб., Вита Нова, 2005, 480 стр., с ил.; В. П. Григорьев. Велимир Хлебников в четырехмерном пространстве языка. Избранные работы. 1958 — 2000-е годы. М., Языки славянских культур, 2006, 816 стр.] // Новый мир. — 2007. — № 1.
  7. Россомахин Андрей. [Рецензия на книги: София Старкина. Велимир Хлебников. Король Времени: Биография. СПб.: Vita Nova, 2005. 480 с. + XLVIII с. Тираж 1500 экз.; Велимир Хлебников. Венок поэту: Антология. Сост., автор предисл. А. М. Мирзаев. СПб.: Vita Nova, 2005. 64 с. Тираж 1500 экз.] // Критическая масса. — 2005. — № 3—4.
  8. Бирюков, 2008
  9. Объявлены лауреаты поэтической премии имени Хлебникова // ՌԻԱ Նովոստի. — 10 ноября 2011 года.
  10. Мирзаев Арсен. (2014 թ․ սեպտեմբերի 18). «Вечер памяти Софии Старкиной». Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին. {{cite web}}: Unknown parameter |user= ignored (օգնություն)
  11. «Международная отметина имени отца русского футуризма Давида Бурлюка». Новая карта русской литературы. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել