Սոֆիա Բուտելա (ֆր.՝ Sofia Boutella, ապրիլի 3, 1982(1982-04-03)[1], Ալժիր, Ալժիր[1]), ֆրանսիացի պարուհի և դերասանուհի, համարվում է Nike ընկերության դեմքը[4]։

Սոֆյա Բուտելա
صوفيا بوتلة
Ծնվել էապրիլի 3, 1982(1982-04-03)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԱլժիր, Ալժիր[1]
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ
Քաղաքացիություն Ալժիր[2] և  Ֆրանսիա[3]
Մասնագիտությունդերասանուհի և պարուհի
ԸնտրանիՄումիա, Star Trek Beyond?, Քինգսման․ գաղտնի ծառայություն, Atomic Blonde?, Hotel Artemis? և Էքստազ (ֆիլմ, 2018)
Ծնողներհայր՝ Safy Boutella?

Կենսագրություն խմբագրել

Սոֆիա Բուտելան ծնվել է 1982 թվականի ապրիլի 3֊ին Ալժիրի Բաբ֊Էլ֊Ուեդ քաղաքում։ Նրաա հայրը կոմպոզիտոր Սաֆի Բուտելան է։ 5 տարեկանից նա զբաղվում էր բեմադրությամբ։ 10 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա։ Դպրոցում Սոֆիան զբաղվում էր գեղարվեստական մարմնամարզությամբ (Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրել է 2֊րդ հորիզոնականը)[5]։

Միաժամանակ զբաղվել է և՛ հիփ-հոփով, և՛ փողոցային պարերով։ Պարել է «Vagabond Crew» խմբում։ 2006 թվականին հաղթել է World Championship HipHop Battle-ը։ Ավարտել է Բերքլիի երաժշտական քոլեջը։

Բլանկա Լիի հետ աշխատել է բեմադրությունների վրա (աշխատանքներից են Daft Punk֊ի «Around the world» երգի տեսահոլովակի բեմադրությունը), նկարահանվել է գովազդային տեսահոլովակներում։ 2002 թվականին նկարահանվել է «DJ: Le Defi», հետագայում «Permis d’aimer» և «Les Cordier: juge et flic» ֆիլմերում։

2005 թվականին նկարահանվել է «Nikewoman» գովազդային հոլովակում, իսկ 2006 թվականին դարձել է Nike ապրանքանիշի դեմքը։

Ջեյմի Քինգի հետ աշխատել է «RockStar Workout» տեսահոլովակի բեմադրության վրա։ Հետագայում դարձել է Մադոննայի պարային խմբի անդամը և նկարահանվել է նրա «Hung up» և «Sorry» երգերի տեսահոլովակներում[6]։ Նա նաև աշխատել է Ռիհաննայի, Մրայա Քերիի, Ջասթին Թիմերլեյքի, Բրիթնի Սփիրսի, Jamiroquai֊ի, Bodyrockers֊ի, Black Eyed Peas֊ի և այլ արտիստների հետ[7]։

2009 թվականին նրանք հրավիրել են Մայքլ Ջեքսոնին պարային խումբ, սակայն նա ստիպված եղավ հրաժարվել, քանի որ այդ շրջագայության ամսաթիվը համապատասխանում էր Մադոննայի շրւագայության հետ։

2011 թվականի փետրվարին նկարահանվել է Մայքլ Ջեքսոնի մահվանից հետո նկարահանված «Hollywood Tonight» երգի տեսահոլովակում։

2012 թվականին նկարահանվել է «Փողոցային պարեր 2», որտեղ նա մարմավորում է Եվային, մի աղջկա, ով ֆիլմի գլխավոր հերոսին լատինոաերիկան պարեր է սովորեցնում և օգնում է նրան հաղթել պարային մրցաշարում։ 2015 թվականին նկարահանվել է «Քինգսման․ գաղտնի ծառայություն» ֆիլմում[8]։ 2016 թվականին նկարահանվել է «Սթարտրեկ։ Անվերջություն» ֆիլմում։ 2017 թվականին Թոմ Կրուզի հետ միասին նկարահանվել է «Մումիա» ֆիլմում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 Սուպեր ԴիՋեյ DJ: Le défi Սամիա
2004 Կորդե։ Պահակախումբ Les Cordier, juge et flic Մայա
2005 Սիրո թույլտվություն Permis d'aimer Լիլա
2006 Ազուր և Ասմար Azur et Asmar Էլֆերի փերին
2012 Փողոցային պարեր 2 StreetDance 2 Եվա
2014 Հրեշներ։ Մութ աշխարհամաս Monsters: Dark Continent Առա
2015 Քինգսման․ գաղտնի ծառայություն Kingsman: The Secret Service Գիզել
2015 Jet Trash Վիքս
2016 Սթարտրեկ։ Անվերջություն Star Trek Beyond Ջեյլա
2017 Պայթուցիկ շիկահերը Atomic Blonde Սանդրինա
2017 Մումիա The Mummy արքայադուստր Ամանետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/1996/08/10/0186
  2. https://www.harpersbazaararabia.com/fashion/editorials/sofia-boutella-is-bazaars-june-cover-star
  3. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  4. «Sofia Boutella». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  5. «Սոֆիա Բուտելայի ինքնակենսագրությունը». www.webcitation.org. Archived from the original on 2011-04-21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. In The Press: Sofia Boutella’s Interview in Paris Match
  7. «Interview Sofia Boutella de Street Dance 2 : «Madonna est très contente pour moi»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  8. «Matthew Vaughn's 'The Secret Service' Gets A Femme Fatale In Sofia Boutella». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Բուտելա» հոդվածին։