Մումիա (ֆիլմ, 2017)
«Մումիա» (անգլ.՝ The Mummy), ռեժիսոր Ալեքս Կուրցմանի արկածային մարտաֆիլմը՝ նկարահանված Դևիդ Կեպպի, Կրիստոֆեր Մակկուորիի և Դիլան Կուսմանի սցենարի հիման վրա։ Գլխավոր դերերում՝ Թոմ Քրուզ, Սոֆյա Բուտելա, Անաբել Ուոլիս և Ռասսել Քրոու։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 9-ին[6]։
Մումիա անգլ.՝ The Mummy | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ, արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և սարսափ ֆիլմ |
Թվական | հունիսի 8, 2017[1][2] և հունիսի 8, 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ալեքս Կուրցման |
Պրոդյուսեր | Ալեքս Կուրցման |
Սցենարի հեղինակ | Ջոն Սփեյթս, Դևիդ Քեփ[3], Քրիստոֆեր ՄաքՔուորի[3] և Dylan Kussman? |
Դերակատարներ | Թոմ Քրուզ, Սոֆիա Բուտելա, Անաբել Ուոլիս, Ջեյք Ջոնսոն, Քորթնի Բ. Վենս, Ռասսել Քրոու, Խավիեր Բոտետ[3], Նիլ Մեսքել[3], Մարվան Քենզարի, Peter Lofsgard? և Rez Kempton? |
Օպերատոր | Բեն Սերեսին |
Երաժշտություն | Բրայան Թայլեր |
Մոնտաժ | Փոլ Հիրշ |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Նկարահանման վայր | Մարոկկո, Օքսֆորդ և Լոնդոն |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 107 րոպե[4] |
Բյուջե | 125 000 000 $ |
Շահույթ | 409 231 607 $[5] |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմը համարվում է մումիայի մասին ֆիլմերի սերիաների վերաթողարկումը[7]։
Սյուժե
խմբագրել1127 թվականին անգլիական խաչակիր-ասպետների խումբը հին Եգիպտոսից բռնազավթել են մեծ սուտակ և այն թաղել իրենց մարդկանցից մեկի գերեզմանում։
Ժամանակակից Լոնդոնում Crossrail նախագծի ստեղծողների խումբը հայտնաբերում է ասպետների դամբարանները, և ինչ-որ մեկը սկսում է հետազոտել գտնված իրերը։ Դամբարանի վրա շրջանաձև գրված հիերոգլիֆները, որոնք վերաբերում էին Նոր Թագավորությանը, պատմում են Ամանետ արքայադստեր անգթության մասին։ Նա եղել է իր հոր՝ Փարավոն Մենեպհտորի ժառանգորդուհին մինչ այն պահը, երբ նրա երկրորդ կինը որդի ունեցավ։ Ապագայում գահն իր ձեռքը վերցնելու համար Ամանեթն իր հոգին վաճառում է եգիպտական աստված Սեթին, որը նրան մի հատուկ դանակ է տալիս, որպեսզի իր հոգին տեղափոխի մարմնի մեջ։ Իր ընտանիքի սպանությունից հետո Ամանետը փորձում էր զոհաբերել նաև իր սիրեցյալին, որպեսզի Սեթին ֆիզիկական ձև տա, սակայն իր հոր քրմերը սպանում են տղային և ողջ - ողջ զմռսում Ամանետին՝ նրան հավետ թաղելով քարադամբանի մեջ՝ շրջապատված սնդիկով, որպեսզի իր հրեշավոր տեսքը գերեզմանից դուրս չգա։
Ժամանակակից Իրաքում հաջողության զինվոր Նիկ Մորթոնը և իր ընկեր Քրիս Վեյլը պատահաբար հայտնաբերում են Ամանետի դամբարանը ապստամբների ամրոցի վրա օդային հարձակումներից հետո։ Հնէաբան Ջեննի Հելսին, ով անցյալում եղել է Նիկի սիրեցյալը, գնում է այնտեղ և հետազոտում դամբարանը՝ գալով այն համոզմանը, որ դա բանտ է եղել։ Քարադամբանից սնդիկը հեռացնելուց հետո Նիկի ղեկավարը՝ գնդապետ Գրինուեյը, քարադամբանը տեղավորում է տրանսպորտային ինքնաթիռում, որը Անգլիա է ուղևորվում։
Թռիչքի ժամանակ Վեյլը դառնում է Ահանայի ուժի գերին, որից հետո նրան կծում է սարդը։ Քարադամբանը բացելու փորձից հետո նա հարվածում է Գրինուեյին և հարձակվում է խմբի անդամների վրա, սակայն Նիկը նրան սպանում է։ Ագռավների մի մեծ երամ հարվածում է ինքնաթիռին՝ կործանելով այն։ Այդտեղի բոլոր գտնվողները, բացի ինքնաթիռից դուրս նետված Ջեննիից և Նիկից, մահանում են։
Հաջորդ օրը Նիկն արթնանում է Օքսֆորդի դիարանում և Վեյլի հոգուց իմանում, որ Ամանետն իրեն անիծել է, և փորձում է նրան դարձնել Սեթի արտաքին տեսքի պահեստային տարբերակ։ Ամանետի մումիան փախչում է քարադամբանից և սկսում է կուլ տալ փրկարարներին, որպեսզի վերականգնի իր քայքայված մարմինը։ Աշխատողներին դարձնելով ծառա-զոմբիներ՝ նա Նիկին և Ջենիին ծուղակն է գցում՝ ստիպելով նրանց կռվել զոմբիների հետ։ Ամանետը նաև հարևանությամբ գտնվող եկեղեցուց գտնում է Սեթի դանակը։
Վերջին վայրկյանին անհայտ զինվորներ են հայտնվում և բռնում Ամանետին։ Նրանց առաջնորդը՝ բժիշկ Հենրի Ջեկիլը, բացատրում է, որ Ջենին գաղտնի խմբավորման անդամ է, ովքեր զբաղվում են գերբնական վտանգները կանխելով, որի բազան գտնվում է Լոնդոնի պատմության թանգարանում։ Նա հաստատում է, որ Նիկն անիծված է եղել, երբ վերաբացել է Ամանետի դամբարանը և պարզել արարողության ավարտի մասին պլաններն ու Սեթին թույլատրել կառավարել Նիկի մարմինը, որպեսզի Սեթին ոչնչացնի և հավետ վերջ դնի այդ չարի գոյությանը։
Մինչդեռ Ամանետն իրեն է ենթարկում տեխնիկին և ազատվում գերությունից՝ տարածելով քաոս, մահ և ոչնչացում։ Ջեկիլը կերպարանափոխվում է՝ դառնալով Էդուարդ Հայդը՝ իր մարդասպան և հոգեկան շեղումներ ունեցող հակառակ տեսակը։ Երբ Նիկը հրաժարվում է ընդունել Հայդի առաջարկը միմյանց հետ համագործակցելու վերաբերյալ, նա հարձակվում և գրեթե սպանում է Նիկին, սակայն Նիկը կարողանում է կանգնեցնել նրան շիճուկի օգնությամբ, որը Ջեկիլն օգտագործում է իր չար կեսի դեմ պայքարելու համար։ Հետո Նիկը և Ջենին փախչում են, իսկ Ամանետը գողանում է դանակը, կանչում է մահացած անգլիացի խաչակիրներին, որպեսզի նրանք ծառայեն իրեն, և ստեղծում է մեծ ավազե փոթորիկ, որն ավերում է Լոնդոնը։ Ասպետները դամբարանում սպանում են զինվորներին՝ Ամանետին թույլ տալով վերականգնել սուտակը և դա տեղադրել դանակի վրա՝ ստանալու համար այն ամենը, ինչ իրեն պետք է, որպեսզի ազատի Սեթին։
Նիկը և Ջենին մետրոյով փորձում են փախչել, սակայն նրանց վրա հարձակվում են Ահանի մինիոնները։ Ամանետը բռնում է Ջենիին և վառում է նրան՝ փորձեկով ընկճել Նիկին։ Նիկը կռվում է, սակայն հանկարծակի գրկում է Ամանետին՝ օգտագործելով պահը, որպեսզի գողանա դանակը և դրանով իրեն սպանի։ Սեթը թափանցում է Նիկի մարմնի մեջ և մոտենում է Ամանետին, որպեսզի նա իրեն ցույց տա մահացած Ջենիի մարմինը, և հենց այդ պահին Նիկը նորից կարողանում է կառավարել ինքն իրեն և օգտագործել Սեթի ուժերը, որպեսզի հաղթի Ամանետին ու նրան նորից մումիա դարձնի։
Նիկը Սեթի ուժերի օգնությամբ վերակենդանացնում է Ջենիին, հրաժեշտ է տալիս նրան և անհետանում։ Շուտով Ջենին հանդիպում է բժիշկ Ջեկիլին, և նրանք քննարկում են այն, թե արդյոք Նիկը կընկնի Սեթի աղդեցության տակ։ Ամանետի մարմինը իջեցվում է սնդիկի մեջ։ Ավելի ուշ անապատում Նիկը վերակենդանացնում է Վեյլին, և նրանք մեկնում են արկածներ փնտրելու։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Թոմ Քրուզ | Նիկ Մորթոն |
Սոֆյա Բուտելա | արքայադուստր Ամունեթ |
Անաբել Վոլիս | Ջենի Հելսի |
Ռասսել Քրոու | բժիշկ Հենրի Ջեկիլ |
Ջեյք Ջոնսոն | սերժանտ Կրիս Վեյլ |
Հավեր Բոտետ | Սեթ |
Քորթնի Բի Վենս | գնդապետ Գրինուեյ |
Սելվա Ռասալինգամ | Փարավոն Մենեպհտոր |
Մարվան Քենզարի | Մալիկ |
Չեսթի Բալեստորես | Կիրա Լի |
Ռիզ Կեմպտոն | շինարարության գլխավորողը |
Դիլան Սմիթ | օդաչու |
Արտադրություն
խմբագրելՍտեղծում
խմբագրել2012 թվականին Universal Studios-ը հայտարարեց մումիա ֆիլմի վերաթողարկման և այն մասին, որ սցենարը պետք է գրի Ջոն Սպեյթսը, իսկ Շոն Դենիելը, ով նախորդ երեք ֆիլմերի պրոդյուսերն էր եղել, վերադառնալու է նորից որպես պրոդյուսեր[8]։ 2012 թվականի մայիսի 1-ին Universal-ը K/O Paper Products ընկերության միջոցով «Մումիա» ֆիլմի վերաթողարկման կապակցությամբ Ռոբերտ Օրսիի և Ալեքս Կուրցմանի հետ երկու տարով պայմանագիր է կնքում[9]։ 2012 թվականի սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ Universal-ը Լենա Ուայզմանին իրավունք է վերապահել լինել ֆիլմի ռեժիսորը[10]։ 2012 թվականի դեկտեմբերին տեղեկություններ տարածվեցին, որ «Մումիա» ֆիլմի վերաթողարկումը կտարբերվի դասական տրիլոգիայից, միֆին ընդհանրապես կտրվի այլ մոտեցում, իսկ գործողությունները կկատարվեն մեր օրերում[11]։ 2013 թվականի փետրվարի 14-ին Universal-ը վարձում է Բիլլի Ռեյին, որպեսզի գրի մեկ այլ սցենար ֆիլմի համար[12]։ 2013 թվականի հուլիսի 31-ին ռեժիսոր Լեն Ուայզմանը լքում է ծրագիրը, գրաֆիկի հետ կապված խնդիրների պատճառով[13]։ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին The Hollywood Reporter-ը հայտարարեց, որ ռեժիսոր Անդրեաս Մուսքեթին ֆիլմի բեմադրության վերաբերյալ բանակցություններ է վարում[14]։ 2013 թվականի հոկտեմբերին Օրսին IGN-ի հարցազրույցի ժամանակ պատմել է, որ «Մումիայի» և «Վան Հելսինգի» ֆիլմերի վերաթողարկումների գործողությունները տեղի կունենան ողջ տիեզերքում[15]։ 2014 թվականի մայիսի 6-ին Մուսքեթին լքում է ֆիլմը ստեղծագործական անհամաձայնությունների պատճառով[16]։
2014 թվականի հուլիսի 16-ին Universal-ը հայտարարեց, որ Ալեքս Կուրցմանը և Քրիս Մորգանը պետք է զբաղվեն հրեշների մասին եղած բոլոր ֆիլմերի վերաթողարկումներով, որոնց թվում են նաև «Ֆրանկեյնշտեյն», «Դրակուլա», «Գայլ-մարդը», «Սև ծովալճակի արարածը» և «Մումիա» ֆիլմերը։ Առաջին ֆիլմը, որ պետք է միասին մշակեն, «Մումիան» է[17]. 2014 թվականի հուլիսի 30-ին Կուրցմանը դառնում է ֆիլմի ռեժիսոր[18]։ 2014 թվականի հուլիսի 30-ին Կուրցմանը դարձել է ֆիլմի ռեժիսորը[18]։ 2015 թվականի հոկտեմբերի կեսերին հայտարարվեց, որ մումիան կին է լինելու[19]։
Քաստինգ
խմբագրել2015 թվականի նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Թոմ Քրուզը սկսել է ֆիլմում գլխավոր դեր ստանալու վերաբերյալ բանակցություններ վարել[20]։ 2015 թվականի դեկտեմբերի 8-ին The Hollywood Reporter-ը հաղորդեց, որ Սոֆիյա Բուտելլան մումիայի դերի համար բանակցություններ է վարում[21]։ 2016 թվականի հունվարին պաշտոնապես հայտարարվեց, որ Քրուզը և Բուտելլան ֆիլմի նկարահանումների վերաբերյալ պայմանագիր են կնքել[6]։ 2016 թվականի մարտին դերասանական կազմին մինում են Անաբել Ուոլիսը՝ ООН-ի հնէաբանի դերում[22], Ջեկ Ջոնսոնը՝ զինվորական ծառայողի դերում[23] և Մարվան Կենզարին[24]։ 2016 թվականի ապրիլի 15-ին Քորթնի Բի Վենսը ֆիլմում դեր է ստանում[25]։ 2016 թվականի մայիսի 4-ին Deadline.com-ը, The Hollywood Reporter-ը և Variety-ը հայտարարեցին, սր Ռասսել Քրոուն բժիշկ Հենրի Ջեքիլի և պարոն Էդվարդ Հայդի դերերի վերաբերյալ բանակցություններ է վարում։ Այդ դերի թեկնածուներ էին նաև Խավիեր Բարդեմը, Էդի Ռեդմեյնը, Ջոզեֆ Գորդոն-Լևիթը և Թոմ Հարդին[26][27][28][29]։ 2016 թվականի մայիսի 6-ին Ռասել Քրոուն հաստատեց, որ ֆիլմում խաղալու է բժիշկ Հենրի Ջեքիլի դերը[30][31]։
Նկարահանումներ
խմբագրելՖիլմի նակարահանումներն սկսվել են 2016 թվականի ապրիլի 3-ին Օքսֆորդում (Մեծ Բրիտանիա)[32][33]։ Նկարահանումների մի մասն էլ տեղի են ունեցել Սուրեյի կոմսությունում և Լոնդոնում և ավարտվել են 2016 թվականի հուլիսի 17-ին։ Դրանից հետո նկարահանող խումբը տեղափոխվում է Նամիբիա, որտեղ երկու շաբաթում նկարահանում է վերջին տեսարանները և ավարտում նկարահանման գործընթացը 2016 թվականի օգոստոսի 13-ին։
Կարծիք
խմբագրելՔննադատների կողմից ֆիլմն արժանացել է բացասական գնահատականի, ովքեր քննադատել են ոչ կապակցված պատմությունը և սյուժետային խիտ հատվածները, որոնք ստեղծում են Մութ Տիեզերք[34]։ Rotten Tomatoes-ի կայքում «Մումիայի» վարկանիշը 15% է՝ հիմնված 229 արձագանքների վրա, որի միջին գնահատականը 10-ից 4.2 է[35]։ Metacritic կայքում ֆիլմը 100-ից 34 է ստացել՝ հիմնված 44 արձագանքների վրա[36]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.amctheatres.com/movies/the-mummy-44292
- ↑ https://www.boxofficemojo.com/movies/?id=mummy2016.htm
- ↑ 6,0 6,1 Kroll, Justin (2016 թ․ հունվարի 21). «Tom Cruise's 'The Mummy' Gets New Release Date» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Armitage, Hugh (2017 թ․ հունիսի 10). «Exclusive: Why The Mummy needed Brendan Fraser trilogy Easter eggs, according to director Alex Kurtzman». Digital Spy (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Gallagher, Brian (2012 թ․ ապրիլի 4). «'The Mummy' Gets Reboot from 'Prometheus' Writer Jon Spaihts» (անգլերեն). movieweb.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Universal Signs Kurtzman And Orci; Pair Takes On 'The Mummy' And 'Van Helsing'» (անգլերեն). Deadline.com. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Fleming Jr, Mike (2012 թ․ սեպտեմբերի 24). «Len Wiseman Wrapping Up Deal To Helm Universal Reboot Of 'The Mummy'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Orange, B. Alan (2012 թ․ դեկտեմբերի 13). «EXCLUSIVE: 'The Mummy' Remake to Be an Epic Horror Movie Set in Present Day America» (անգլերեն). movieweb.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Brodesser-Akner, Claude (2013 թ․ փետրվարի 14). «Starving for Mummy Reboot, Universal Hires Hunger Games Screenwriter to Pen Competing Script» (անգլերեն). vulture.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Sneider, Jeff (2013 թ․ հուլիսի 31). «Director Len Wiseman Exits 'The Mummy' Reboot at Universal» (անգլերեն). TheWrap. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Kit, Borys; Masters, Kim (2013 թ․ սեպտեմբերի 13). «'Mama' Director in Talks to Helm 'Mummy' Reboot for Universal (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Tilly, Chris (2013 թ․ հոկտեմբերի 18). «BOB ORCI DISCUSSES VAN HELSING REBOOT» (անգլերեն). IGN. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Sneider, Jeff (2014 թ․ մայիսի 6). «'Mummy' Reboot Loses 'Mama' Director Andy Muschetti (Exclusive)» (անգլերեն). TheWrap. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Fleming Jr, Mike (2014 թ․ օգոստոսի 16). «Universal Taps Alex Kurtzman, Chris Morgan To Relaunch Classic Movie Monster Franchises» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ 18,0 18,1 Kit, Borys (2014 թ․ հուլիսի 30). «Alex Kurtzman to Direct 'The Mummy' Reboot (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Ford, Rebecca (2015 թ․ հոկտեմբերի 14). «New Mummy in Universal's Monster Universe Might Be Female» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Kroll, Justin (2015 թ․ նոյեմբերի 24). «Tom Cruise in Talks to Star in 'The Mummy' Reboot (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Kit, Borys; Ford, Rebecca (2015 թ․ դեկտեմբերի 8). «'Kingsman' Actress Sofia Boutella in Talks to Star in 'The Mummy' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Kroll, Justin (2016 թ․ մարտի 7). «Tom Cruise's 'Mummy' Reboot Casts Annabelle Wallis» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Kit, Borys (2016 թ․ մարտի 8). «'New Girl' Star Jake Johnson Joins Tom Cruise in 'The Mummy' (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Kroll, Justin (2016 թ․ մարտի 14). «Marwan Kenzari Joins Tom Cruise in 'The Mummy' Reboot» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Sneider, Jeff (2016 թ․ ապրիլի 15). «'People v. O.J.' Star Courtney B. Vance Joins Tom Cruise in 'The Mummy'» (անգլերեն). TheWrap. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Fleming Jr, Mike (2016 թ․ մայիսի 4). «Russell Crowe Joining Tom Cruise In 'The Mummy'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Kit, Borys (2016 թ․ մայիսի 4). «Russell Crowe in Early Talks to Join Tom Cruise in 'The Mummy'» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Kroll, Justin (2016 թ․ մայիսի 4). «Russell Crowe in Talks to Join Tom Cruise in 'The Mummy' Reboot» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Kroll, Justin (2016 թ․ մայիսի 4). «Tom Hardy was originally in talks for the deal fell a part and the studio then also looked at Redmayne and JGL before offering Crowe» (անգլերեն). Թվիթթեր. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Кроу, Рассел (2016 թ․ մայիսի 6). «Yes...Dr. Henry Jekyll M.D, D.C.L, L.L.D, F.R.S etc... at your service» (անգլերեն). Твиттер. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Riefe, Jordan (2016 թ․ մայիսի 6). «Russell Crowe Joins Tom Cruise's 'The Mummy,' Predicts It Will "Scare the Shit Out of You"» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Actor Tom Cruise in Oxford filming for The Mummy reboot» (անգլերեն). Oxford Mail. 2016 թ․ ապրիլի 4. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «First Photos of Tom Cruise on The Mummy Set!» (անգլերեն). ComingSoon.net. 2016 թ․ ապրիլի 5. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «'The Mummy' Reviews: What the Critics Are Saying». Variety. 2017 թ․ հունիսի 8.
- ↑ «The Mummy (2017)». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «The Mummy reviews». Metacritic. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.