Սոֆի Ֆրեմիե (Ռյուդ) (ֆր.՝ Sophie Fremiet, հունիսի 16, 1797(1797-06-16)[1], Դիժոն - դեկտեմբերի 4, 1867(1867-12-04)[1][2][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի դիմանկարային նկարչուհի, քանդակագործ Ֆրանսուա Ռյուդի կինը։

Սոֆի Ֆրեմիե
Ի ծնեֆր.՝ Sophie Frémiet
Ծնվել էհունիսի 16, 1797(1797-06-16)[1]
ԾննդավայրԴիժոն
Վախճանվել էդեկտեմբերի 4, 1867(1867-12-04)[1][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
Մասնագիտություննկարչուհի
ՈւսուցիչAnatole Devosge?
ԱշակերտներUranie Alphonsine Colin-Libour? և Adèle Kindt?
ԱմուսինՖրանսուա Ռյուդ
ԱզգականներLouis-Gabriel Monnier? և Էմանյուել Ֆրեմյե
ստորագրություն
Изображение автографа
 Sophie Rude Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոֆի Ֆրեմիեն ծնվել է 1797 թվականին Դիժոնում[6]։ Մորական կողմից պապը եղել է Լուի-Գաբրիել Մոնյեն՝ Դիժոնի կերպարվեստի թանգարանի առաջին պահապանը[7]։ Հայրը՝ Լուի Ֆրեմիեն ևս հետաքրքրված է եղել արվեստով, մտերիմ է եղել ինտելեկտուալ և արվեստագետների շրջանակին։ Նա աջակցել է երիտասարդ քանդակագործ Ֆրանսուա Ռյուդին, օգնել նրան նյութապես և հաճախ հրավիրել իրենց տուն[8]։ Գեղանկարչության առաջին դասերը Սոֆին ստացել է Անատոլ Դևոժից՝ նկարիչ Ֆրանսուա Դևոժի որդուց, որի հետ մտերիմ է եղել իր պապը։ Ինքն Անատոլը եղել է Ժակ Լուի Դավիդի աշակերտը և Դիժոնի գեղարվեստի դպրոցի հիմնադիրը[8]։

Բուրբոնների վերականգնման տարիներին Սոֆիի հայրը, լինելով մոլի բոնապարտական, ստիպված է եղել լքել Ֆրանսիան։ Նա հանգրվանել է Բրյուսելում[6], որտեղ էլ նրան ուղեկցել է հովանավորյալ Ֆրանսուա Ռյուդը[7]։ Սոֆին Բրյուսելում ընդունվել է Դավիդի մոտ աշակերտելու[6], որը ևս այդ ժամանակ աքսորման մեջ էր գտնվում։ Ուսուցիչը բարձր է գնահատել Սոֆիի տաղանդը և նրան վստահել իրականացնելու իր աշխատանքների կրկնօրինակները[8]։ Սոֆին նաև մասնակցություն է ունեցել է Բրյուսելում և Անտվերպենում ցուցահանդեսների։ 1818 թվականին Սոֆին Բրյուսելի սալոնում ներկայացրել է երկու դիմանկար. առաջին իրական հաջողությունը նրան 1820 թվականին բերել է «Հիասքանչ Անտիա» նկարը[7][8]։

1821 թվականին Սոֆի Ֆրեմիեն ամուսնացել է Ֆրանսուա Ռյուդի հետ։ 1822 թվականին ծնվել է նրանց որդի Ամեդեուսը (մահացել է 1830 թվականին Փարիզում)։ Բրյուսելում Սոֆին ստեղծել է դիմանկարներ, դիցաբանական տեսարաններ և կրոնական բովանդակությամբ նկարներ։ Նա նաև ստացել է պատվերներ, այդ թվում Տերվյուրենի պալատի համար նկարներ, դուքս դ'Արենբերգի գրադարանի համար այլաբանական կերպարներ և այլն[8]։ 1826 թվականին Ֆրանսուա Ռյուդը որոշել է վերադառնալ Փարիզ։ Նա ստեղծել է Ֆրանսիայի հզոր անձանց քանդակային պատկերներ, Սոֆին ևս դիմել է պատմական գեղանկարչությանը։ Սակայն նրա սիրելի թեման մնացել է դիմանկարչությունը, ընդ որում՝ նրա դիմանկարների տաք, ռոմանտիկ ոճը հակադրվել է նկարչուհու պատմական և կրոնական նկարների խիստ ակադեմիզմի հետ։ Նա հիմնականում նկարել է ընկերներին, ընտանիքի անդամներին և մտերիմներին, ինչպես նաև պատվերներ վերցրել փարիզյան և գավառական վերնախավից[7]։

1832-1836 թվականներին Ռյուդն աշխատել է Փարիզի Հաղթական կամարի քանդակների ստեղծման վրա[7]։ Մարսելյեզ անունով կերպարի համար որպես բնորդուհի հանդես է եկել Սոֆին[9]։

1855 թվականին Ֆրանսուա Ռյուդը մահացել է։ Այրիացած Սոֆին շատ բան է արել ամուսնու հիշատակի և ժառանգության պահպանման համար։ 1867 թվականին թաղվել է ամուսնու կողքին՝ Մոնպառնասի գերեզմանատանը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Sophie Rude (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2011.
  5. RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 «Rude Sophie». www.culture.gouv.fr (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Musée des beaux-arts de Dijon
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Dictionnaire des femmes belges, 2006, էջ 257
  9. Dictionnaire des femmes belges, 2006, էջ 258

Գրականություն խմբագրել

  • Eliane Gubin Fremiet Sophie // Dictionnaire des femmes belges: XIXe et XXe siècles. — Lannoo Uitgeverij, 2006. — P. 257—258.
  • Geiger, Monique, Sophie Rude peintre et femme de sculpteur, une vie d'artiste au XIXe siècle (Dijon - Bruxelles - Paris). Dijon, Société des amis des Musées de Dijon, 2004. 2-9523255-0-2

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Ֆրեմիե» հոդվածին։