Սոֆի Կլյուզել
Սոֆի Կլյուզել (ֆր.՝ Sophie Cluzel, հունվարի 7, 1961, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գործարար, ակտիվիստ և քաղաքական գործիչ, սահմանափակ կարողություններով անձանց գործերով պետական քարտուղար (2017 թվականից)։
Սոֆի Կլյուզել | |
Կուսակցություն՝ | Renaissance |
---|---|
Կրթություն՝ | KEDGE Business School? |
Մասնագիտություն՝ | group activist, քաղաքական գործիչ և նախարար |
Ծննդյան օր | հունվարի 7, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԳեներալ Մարի-Էժեն Դենիի և երկրաբան Պիեռ Թերմյեի թոռնուհին[1]։
Մարսելում ավարտել է բարձրագույն առևտրային դպրոցը (հետագայում այս բուհը վերակազմավորվել է KEDGE բիզնես դպրոցի), ընդգրկվել է երկու ոչ կառավարական կազմակերպությունների հիմնադիրների թվում, որոնք կոչված են բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կենսապայմանները՝ SAIS 92 և Grandir à l'école[2]։
Սոֆի Կլյուզելն ու նրա ամուսինը՝ Բրյունոն, չորս երեխաների ծնողներ են։ 2017 թվականի դրությամբ ավագ որդին՝ Թոման, ապրել է Մեքսիկայում, Կամիլի դուստրը՝ Ժնևում, Պիերը սպորտի մենեջմենթի մագիստրոսի աստիճան է ստացել և նույնպես ապրել է ծնողներից առանձին։ Կրտսեր Ջուլիան ծնվել է 1995 թվականին Դաունի համախտանիշով, 21 տարեկանում սկսել է աշխատել Ելիսեյան պալատի խոհանոցում։ Սոֆի Կլյուզելը երեք տարի ղեկավարել է Ֆլորիդայում ռազմածովային նավաշինությունը, Ջուլիայի ծնվելուց հետո սկսել է կառավարել Descamps բուտիկների ցանցը[3][4][5]։
2017 թվականի մայիսի 17-ին Էդուարդ Ֆիլիպի առաջին կաբինետի ձևավորման ժամանակ սահմանափակ կարողություններով անձանց գործերով պետական քարտուղարի պաշտոնն է ստանձնել[6]։
2017 թվականի հունիսի 21-ին պաշտոնը պահպանել է Ֆիլիպի երկրորդ կառավարությունում[7]։
Պարգևներ
խմբագրելՈւնի Ֆրանսիայի պետական մրցանակներ[8][9]․
- «Արժանիքների համար» շքանշանի ասպետ (2002)
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (2008)
- Պատվո լեգեոնի շքանշանի սպա (2016)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Sophie Cluzel, nouvelle secrétaire d'Etat chargée des personnes handicapées» (ֆրանսերեն). Vivre FM. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Sophie Cluzel» (ֆրանսերեն). Voici. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Mariana Grépinet (2017 թ․ մայիսի 25). «Sophie Cluzel, secrétaire d'Etat, croisera sa fille à l'Elysée» (ֆրանսերեն). Paris Match. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Aurélie Collas et Mattea Battaglia (2017 թ․ մայիսի 17). «La militante Sophie Cluzel nommée secrétaire d'Etat aux personnes handicapées» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Qui est Sophie Cluzel, nommée secrétaire d'Etat chargée des personnes handicapées dans le gouvernement Philippe» (ֆրանսերեն). Huffington Post. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Remaniement : qui sont les ministres du gouvernement «Philippe II»» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Enrique Moreira (2017 թ․ մայիսի 17). «Sophie Cluzel : une secrétaire d'Etat chargée du Handicap engagée» (ֆրանսերեն). Les Echos. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Gouvernement : qui est Sophie Cluzel, secrétaire d'Etat chargée des Personnes handicapées» (ֆրանսերեն). Le Parisien. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Sophie Cluzel» (ֆրանսերեն). Правительство Франции. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Կլյուզել» հոդվածին։ |