Սոֆի Ավագյան
հայ թարգմանիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Սոֆի Հովակիմի Ավագյան (դեկտեմբերի 29, 1930, Օշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։
Սոֆի Ավագյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1930 (92 տարեկան) |
Ծննդավայր | Օշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանչուհի |
Քաղաքացիություն | Օշական |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1954) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Խորհրդային գրականություն, Գրական թերթ, Խորհրդային գրականություն և ՀԳՄ |
Սոֆի Ավագյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Աշտարակի շրջանի Օշական գյուղում։ 1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը։ 1956-1959 թվականներին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում իբրև սրբագրիչ, 1960-1964 թվականներին եղել է նույն ամսագրի արտահաստիքային գրական աշխատող, 1965-1970 թվականներին՝ ամսագրի գեղարվեստական արձակի բաժնի վարիչը, 1971-1974 թվականներին՝ «Գրական թերթի» խմբագրության ինֆորմացիայի բաժնի վարիչը, 1974-1975 թվականներին՝ «Սովետական գրականություն» ամսագրի գեղարվեստական բաժնի վարիչը։ 1975 թվականից եղել է ՀԳՄ գրական կապերի բաժնի վարիչը[1]։
Թարգմանությունները (ֆրանսերենից և ռուսերենից)Խմբագրել
- Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, Մարդկանց երկիրը (վիպակներ, որոնցից «Փոքրիկ իշխանը» թարգմանել է Ս. Ավագյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 297 էջ։
- Չինգիզ Այթմատով, Երեք վիպակ (ժողովածուի մեջ մտնող «Բարդի իմ, կարմիր գլխաշորով» վիպակը թարգմանել է Ս, Ավագյանը), Երևան, «Հայաստան», 1965, 284 էջ։
- Ծաղկուն ճամփա (մոլդավական պատմվածքների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Ս. Ավագյանը), «Հայաստան», 1971, 202 էջ։
- Անրի Թրուայա, Սգավոր ձյունը (վիպակ), «Հայաստան», 1973, 101 էջ։
- Ալեն-Ֆուրնիե, Երկար Մոլնը (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1978, 204 էջ։
- Անրի Թրուայա, Էգլեթիերների ընտանիքը (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1980, 342 էջ։
- Բորիս Վիշինսկի, Ստվերներ և ծարավ, Երևան, «Սովետական գրող», 1981, 184 էջ։
- Չինգիզ Այթմատով, Եվ դարից երկար ձգվում է օրը (վեպ)։ Չալիկ շուն, որ վազում էր ծովի եզրով (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1983, 448 էջ։
- Գի դը Մոպասան, Ձիթենու այգին (նովելներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 240 էջ։
- Անրի Վերնոյ, Մայրիկ (վեպ), Երևան, «Խորհրդային գրող», 1989, 239 էջ։
- Պոլ Գոգեն, Նոա նոա առաջ և հետո. հոդվածներ նամակներ, Երևան, «Սարգիս Խաչենց», 1994, 313 էջ։
- Անրի Մատիս, Հոդվածներ նամակներ զրույցներ, Երևան, «Սարգիս Խաչենց», 1999, 300 էջ։
- Պրոսպեր Մերիմե, Կառլոս IX-ի թագավորության ժամանակագրությունը (վեպ), Երևան, «Սարգիս Խաչենց», 2002, 324 էջ։
- Էլի Ֆոր, Արվեստի պատմություն վերածնվող արվեստ, Երևան, «Սարգիս Խաչենց. Փրինթինֆո», 2008, 330 էջ։
- Ալեն-Ֆուրնիե, Երկար Մոլնը (վեպ), Երևան, «Անտարես», 2013, 224 էջ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 61