Էգլեթիերների ընտանիքը

Անրի Թրուայայի եռերգությունը

Էգլեթիերների ընտանիքը (ֆր.՝ Les Eygletière), 1965-1967 թվականներին Անրի Թրուայայի գրած եռապատումն է, որտեղ ընդգրկված են «Էգլեթիերների ընտանիքը» («Les Eygletière») (1965), «Կորյունների սովը» («La Faim des lionceaux») (1966), «Կործանում» («La Malandre») (1967) վեպերը։ «Էգլեթիերների ընտանիքը» հայերեն հրատարակվել է 1980 թվականին Սոֆի Ավագյանի թարգմանությամբ[1]։ Ըստ գրաքննադատների համարվում է «ֆրանսիական գրականության ամենաընթերցվող գրքերից մեկը»[2]։

Էգլեթիերների ընտանիքը
ֆր.՝ Les Eygletière
ՀեղինակԱնրի Թրուայա
ՏեսակԵռապատում
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1965-1967
Թարգմանիչ հայերենՍոֆի Ավագյան
Հրատարակում հայերեն1980
ԳՄՍՀ2-277-13344-2

Էգլեթիերների ընտանիքը (եռապատում)Խմբագրել

Էգլեթիերների ընտանիքը (վեպ)Խմբագրել

Վեպի հիմքում մեկ ընտանիք է՝ ծնողները, երեք զավակները և հորաքույրը։ Երեխաները մեծանում են, կյանքը փորձություններ է դնում նրանց առաջ, առաջ քաշում սիրո, պարկեշտության, հարազատների հետ հարաբերությունների խնդիրներ[3]։

Կորյունների սովըԽմբագրել

Եռապատման երկրորդ վեպն է։ Այստեղ կրկին Էգլեթիերների ընտանիքն է։ Ժամանակ է անցել և կյանքի որոշ փորձություններից հետո Ֆրանսուազան, Ժան Մարկը և Դանիելը հանդիպում են լուրջ խնդիրների։ Այժմ օգնել չեն կարող ոչ ընկերները, ոչ հարազատները, և հարկավոր է ինքնուրույն որոշումներ կայացնել[3]։

ԿործանումԽմբագրել

Եռապատման վերջին՝ երրորդ վեպն է։ Էգլեթիերները վստահ կյանք են մտել և ընտանիքներ են կազմում։ Սերունդների կոնֆլիկտը առավել սուր է դառնում։ Ֆրանսուազան, Դանիելը և հորաքույր Մադլենը փորձում են վերականգնել կորցրած կապերը[3]։

Անունները վեպումԽմբագրել

Եռագրության հերոսները կրում են Էգլեթիեր ազգանունը, որ հնարավոր չէ գտնել որևէ անվանաբանական բառարանում[4]։ Ենթադրվում է, որ հերոսների ազգանունը հեղինակը ստեղծել է égal - հավասար և tier - երեք բառերից, ինչը անդրադառնում է ընտանիքի երեք երեխաներին[2]։

Հորաքույր Մադլենի (Madeleine Eygletière) անունը ծագում է Մարիա Մագդաղենացու անունից, ինչը պատահական չէ, քանի որ Մադլենը բարության, հավատի մարմնացումն է։ Նա է օգնում Ֆրանսուազային ծանր պահին, երբ աղջիկը կորցրել էր հավատը կյանքի հանդեպ։ .

ԷկրանավորումԽմբագրել

Վեպի հիման վրա, 1978 թվականին հեռուստատեսային էկրան է բարձրացել ռեժիսորներ Ռենե Լուկոյի և Լուի Ա Պասկալի նկարահանած, Ֆրանսիայի, Բելգիայի և Կանադայի համատեղ արտադրության, վեց սերիայով կինոնկարը։ Գլխավոր դերերում խաղացել են Բրունո Նետեն, Անտոնելլա Լուալդին, Ֆանի Կոտանսոնը[5][6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Անրի Թրուայա (1980)։ Էգլեթիերների ընտանիքը։ Երևան: Սովետական գրող։ էջ 342 
  2. 2,0 2,1 Особенности именования персонажей в романе А.Труайя «Семья Эглетер»։ ВЕСТНИК ВГУ. Серия: Филология. Журналистика. 2010, №2 
  3. 3,0 3,1 3,2 Серия книг «Семья Эглетьер»։ loveread.ec  (ռուս.)
  4. Dauzat A. Dictionnaire étymologique de noms de famille et prénoms de France / A. Dauzat. – Paris : Librairie Larousse, 1951. – 627 p.
  5. "Les eygletière"։ imdb.com 
  6. «Les eygletière»։ tele70.com։ Վերցված է 21 Մայիս 2017 

Արտաքին հղումներԽմբագրել

  • Rapoport S. L’officiel des prénoms / S. Rapoport. – Editions First, 2009. – (http://www.meilleursprenoms.com).
  • Troyat H. Les Eygletière / H. Troyat. – Paris ։ Flammarion, 1965. – 346 p.
  • Труайя А. Семья Эглетьер / А. Труайя. – Ч. I. /пер. с фр. Столярова Н. – М. ։ СЛОВО, 2002. – 348 с.