Բորիս Վիշինսկի (մակեդոներեն՝ Борис Вишински, հունիսի 6, 1929(1929-06-06), Սկոպիե, Հարավսլավիայի Թագավորություն), մակեդոնացի արձակագիր, դրամատուրգ։ Մակեդոնիայի ՊԵՆ ակումբի անդամ։ Մակեդոնիայի գրողների ընկերակցության անդամ (1958):

Բորիս Վիշինսկի
Борис Вишински
Ծնվել էհունիսի 6, 1929(1929-06-06) (94 տարեկան)
ԾննդավայրՍկոպիե, Հարավսլավիայի Թագավորություն
Մասնագիտությունլրագրող, արձակագիր, դրամատուրգ և գրող
Քաղաքացիություն Հարավսլավիայի Թագավորություն[1]
ԿրթությունՍկոպյեի համալսարան
ԱնդամակցությունՄակեդոնիայի ՊԵՆ ակումբ և Մակեդոնիայի գրողների միություն

Բորիս Վիշինսկին ծնվել է 1929 թվականին Սկոպյե քաղաքում։ Ավարտել է Սկոպյեի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1953 թվականից զբաղվել է գրական գործունեությամբ։

Հրատարակվել են Վիշինսկու «Ստվերներ և ծարավ» (1958), «Ծիածան» (1971) վեպերը, այնուհետև «Աղջիկը» (1962) և «Փայաբաժին» (1975) դրամաները։

1972 թվականին լույս է տեսել «Մակեդոնիայի Վիզիան» գիրքը, իսկ 1974 թվականին «Հնադարյան ափեր» պատմվածքների ժողովածուն։

Վիշինսկու ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով[2]։

Բորիս Վիշինսկին հայերեն խմբագրել

  • Սպասում։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 10-39։ Թարգմ.՝ Հրաչյա Թամրազյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France Record #12025696k // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 109։