Ալեն-Ֆուրնիե
Ալեն-Ֆուրնիե (ֆր.՝ Alain-Fournier, իսկական անուն-ազգանունը՝ Անրի Ֆուրնիե, հոկտեմբերի 3, 1886[1][2][3][…], Կա Շապել դ'Անժայոն[1] - սեպտեմբերի 22, 1914[1][2][3][…], Les Éparges[1] և Saint-Remy-la-Calonne), ֆրանսիացի արձակագիր։
Ալեն-Ֆուրնիե Alain-Fournier | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Անրի Ֆուրնիե |
Ծնվել է | 1886, հոկտեմբերի 3 |
Ծննդավայր | Լա Շապել դ՛Անժինյոն |
Վախճանվել է | 1914, սեպտեմբերի 22 |
Վախճանի վայր | Վերդեն |
Գերեզման | national necropolis of Saint-Remy-la-Calonne |
Մասնագիտություն | արձակագիր |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լյուդովիկոս Մեծի լիցեյ, Լականալ լիցեյ[1] և Վոլտերի լիցեյ |
Ժանրեր | Վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Երկար Մոլնը[1] |
Պարգևներ | |
![]() |
Հայտնի է դարձել 1913-ին գրած միակ ավարտուն վեպով՝ «Երկար Մոլնը» (ֆր.՝ Le Grand Meaulnes)[4]։ Վեպով հռչակ ձեռք բերելով՝ դառնում է կայացած գործարար Կլոդ Կազիմիր-Պերիեի քարտուղարը, որի հետ համահեղինակությամբ սկսում է աշխատել «Բրեստ, անդրատլանտյան կայան» ստեղծագործության վրա։
Վախճանվել է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Մառնի ճակատամարտում Վերդենի մոտ գտնվող Սեն-Ռեմի անտառում։
Մահվանից հետո 1924 թվականին «Հրաշք» վերնագրով հրատարակվում է նրա վաղ շրջանի բանաստեղծությունների և արձակ մանրապատումների գիրքը։ 1922 թվականին «Nouvelle Revue française» ամսագրում հրատարակվում են «Կոլումբ Բլանշ» անավարտ վեպի հատվածները։
Ալեն-Ֆուրնիեն հայերենԽմբագրել
- Երկար Մոլնը (վեպ), Ե., «Սովետական գրող», 1978, 204 էջ։ Թարգմ.՝ Սոֆի Ավագյան։
- Երկար Մոլնը (վեպ), Ե., «Անտարես», 2013, 224 էջ։ Թարգմ.՝ Ս. Ավագյան։
ԾանաթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 37. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 2,0 2,1 2,2 BD Gest' (ֆր.)
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ http://bse.sci-lib.com/article012278.html