Սոֆի Անձևացի
Սոֆի Անձևացի (գրաբ.՝ Սոփի Անձեւացի, - 1015), հայ իշխանուհի, Շիրակ և Արագածոտն գավառների տիկին։
Սոֆի Անձևացի | ||
| ||
---|---|---|
? - 1015 | ||
Վախճանի օր | 1015 | |
Թաղված | Տապանաքար Սոփյա Պահլավունու | |
Դինաստիա | Անձևացիներ | |
Քաղաքացիություն | ![]() | |
Հայր | Տիգրան Անձևացի | |
Ամուսին | Վահրամ Պահլավունի | |
Զավակներ | Աբուղամր Պահլավունի, Գրիգոր Պահլավունի և Սմբատ Պահլավունի |
Վասպուրականի մարզպան Տիգրան Անձևացու դուստրը, Իշխանաց իշխան և Հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու (965-1045) կինը, Ապուղամրի, Գրիգորի և Սմբատ Մագիստրոսի մայրը։ Սերվում է Անձևացիների իշխանական տոհմից։ Եղել է Գրիգոր Նարեկացու (Անձևացու) հովանավորյալը Անիի թագավորությունում[1][2][3]։
Մարմաշենի վանք խմբագրել
Իշխանուհի ՍոՖին մահացել է 1015 թվականին և թաղվել է նրա ամուսնու կողմից կառուցված Մարմաշենի վանքում, գլխավոր տաճարի հարավ-արևելյան կողմում[1][2][3]։
Նրա տապանաքարի վրա գրված է՝ «Այս [հա]նգիստ է Սոփիայ աղախնոյն Ք[րիստոս]ի կնոջ Վահրա[մա Պ]ալհաւունւո իշխանաց իշխ[անի] դստեր Տիգրանա[յ] Հայոց մարզպանի տ[եառ]ն Անձեւացեաց մեծին Վասպուրականի. կիսաւրեա առ Ա[ստուա]ծ փոխէցա եւ թողի զաւակս իմ տրտում. աղաչեմ յիշէ[ս]ջ[իք զի]ս եւ Ա[ստուա]ծ ձէզ ողորմէցի, Թ[ուին] ՆԿԴ (1015)[1][2][3]»։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Շիրակ», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1881, էջ 149․
- ↑ 2,0 2,1 2,2 «Դիվան հայ վիմագրության», Պրակ 10, Շիրակի մարզ․ հրատ․ պատրասեցին` Գ. Գ. Սարգսյան, Ա. Է. Հարությունյան, Կ. Տ. Ասատրյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ին-տ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2017, էջ 99․
- ↑ 3,0 3,1 3,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 596.