Աբուղամր Վահրամի Պահլավունի

Վահրամ Պահլավունու որդին

Աբուղամր Պահլավունի նաև Ապուղամր, Ապուխամր, Աբողամր (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 11-րդ դար), հայ իշխան Պահլավունիների իշխանական տոհմից, Հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու որդին, Գրիգորի և Սմբատ մագիստրոսի եղբայրը։ Նրա կողմից գրված մի արձանագրությունից պարզվում է, որ նա 1031 թվականին, Կառնուտի իր արտը նվիրել է Անիի Սուրբ Առաքելոց եկեղեցուն[1]։ Աբուղամր Պահլավունին հիշվում է նաև 1034 թվականին[2]։

Աբուղամր Պահլավունի
Ապուղամր Պահլաւունի, (Ապուխամր, Աբողամր)
 
Դինաստիա Պահլավունիներ
Հայր Վահրամ Պահլավունի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շիրակ», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1881, էջ 60
  2. «Շիրակ», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1881, էջ 53

Աղբյուրներ խմբագրել