Սոֆյա Բուտելա
Սոֆիա Բուտելա (ֆր.՝ Sofia Boutella, ապրիլի 3, 1982[1], Ալժիր, Ալժիր[1]), ֆրանսիացի պարուհի և դերասանուհի, համարվում է Nike ընկերության դեմքը[2]։
Սոֆյա Բուտելա صوفيا بوتلة | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Ալժիր, Ալժիր[1] |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ |
Քաղաքացիություն | Ալժիր և Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի և պարուհի |
Ընտրանի | Մումիա, Star Trek Beyond?, Քինգսման․ գաղտնի ծառայություն, Atomic Blonde?, Hotel Artemis? և Էքստազ (ֆիլմ, 2018) |
Ծնողներ | հայր՝ Safy Boutella? |
Կենսագրություն
խմբագրելՍոֆիա Բուտելան ծնվել է 1982 թվականի ապրիլի 3֊ին Ալժիրի Բաբ֊Էլ֊Ուեդ քաղաքում։ Նրաա հայրը կոմպոզիտոր Սաֆի Բուտելան է։ 5 տարեկանից նա զբաղվում էր բեմադրությամբ։ 10 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա։ Դպրոցում Սոֆիան զբաղվում էր գեղարվեստական մարմնամարզությամբ (Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրել է 2֊րդ հորիզոնականը)[3]։
Միաժամանակ զբաղվել է և՛ հիփ-հոփով, և՛ փողոցային պարերով։ Պարել է «Vagabond Crew» խմբում։ 2006 թվականին հաղթել է World Championship HipHop Battle-ը։ Ավարտել է Բերքլիի երաժշտական քոլեջը։
Բլանկա Լիի հետ աշխատել է բեմադրությունների վրա (աշխատանքներից են Daft Punk֊ի «Around the world» երգի տեսահոլովակի բեմադրությունը), նկարահանվել է գովազդային տեսահոլովակներում։ 2002 թվականին նկարահանվել է «DJ: Le Defi», հետագայում «Permis d’aimer» և «Les Cordier: juge et flic» ֆիլմերում։
2005 թվականին նկարահանվել է «Nikewoman» գովազդային հոլովակում, իսկ 2006 թվականին դարձել է Nike ապրանքանիշի դեմքը։
Ջեյմի Քինգի հետ աշխատել է «RockStar Workout» տեսահոլովակի բեմադրության վրա։ Հետագայում դարձել է Մադոննայի պարային խմբի անդամը և նկարահանվել է նրա «Hung up» և «Sorry» երգերի տեսահոլովակներում[4]։ Նա նաև աշխատել է Ռիհաննայի, Մրայա Քերիի, Ջասթին Թիմերլեյքի, Բրիթնի Սփիրսի, Jamiroquai֊ի, Bodyrockers֊ի, Black Eyed Peas֊ի և այլ արտիստների հետ[5]։
2009 թվականին նրանք հրավիրել են Մայքլ Ջեքսոնին պարային խումբ, սակայն նա ստիպված եղավ հրաժարվել, քանի որ այդ շրջագայության ամսաթիվը համապատասխանում էր Մադոննայի շրւագայության հետ։
2011 թվականի փետրվարին նկարահանվել է Մայքլ Ջեքսոնի մահվանից հետո նկարահանված «Hollywood Tonight» երգի տեսահոլովակում։
2012 թվականին նկարահանվել է «Փողոցային պարեր 2», որտեղ նա մարմավորում է Եվային, մի աղջկա, ով ֆիլմի գլխավոր հերոսին լատինոաերիկան պարեր է սովորեցնում և օգնում է նրան հաղթել պարային մրցաշարում։ 2015 թվականին նկարահանվել է «Քինգսման․ գաղտնի ծառայություն» ֆիլմում[6]։ 2016 թվականին նկարահանվել է «Սթարտրեկ։ Անվերջություն» ֆիլմում։ 2017 թվականին Թոմ Կրուզի հետ միասին նկարահանվել է «Մումիա» ֆիլմում։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2002 | Սուպեր ԴիՋեյ | DJ: Le défi | Սամիա |
2004 | Կորդե։ Պահակախումբ | Les Cordier, juge et flic | Մայա |
2005 | Սիրո թույլտվություն | Permis d'aimer | Լիլա |
2006 | Ազուր և Ասմար | Azur et Asmar | Էլֆերի փերին |
2012 | Փողոցային պարեր 2 | StreetDance 2 | Եվա |
2014 | Հրեշներ։ Մութ աշխարհամաս | Monsters: Dark Continent | Առա |
2015 | Քինգսման․ գաղտնի ծառայություն | Kingsman: The Secret Service | Գիզել |
2015 | Jet Trash | Վիքս | |
2016 | Սթարտրեկ։ Անվերջություն | Star Trek Beyond | Ջեյլա |
2017 | Պայթուցիկ շիկահերը | Atomic Blonde | Սանդրինա |
2017 | Մումիա | The Mummy | արքայադուստր Ամանետ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/1996/08/10/0186
- ↑ «Sofia Boutella». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Սոֆիա Բուտելայի ինքնակենսագրությունը». www.webcitation.org. Archived from the original on 2011-04-21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ In The Press: Sofia Boutella’s Interview in Paris Match
- ↑ «Interview Sofia Boutella de Street Dance 2 : «Madonna est très contente pour moi»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Matthew Vaughn's 'The Secret Service' Gets A Femme Fatale In Sofia Boutella». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Բուտելա» հոդվածին։ |