Սոֆիայի բժշկական համալսարան
Սոֆիայի բժշկական համալսարան (բուլղար․՝ Медицински университет), պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Սոֆիա քաղաքում։ Բուլղարիայի ամենահին բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունն է։
Սոֆիայի բժշկական համալսարան բուլղար․՝ Медицински университет | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Միջազգային անվանում | անգլ.՝ Medical University, Sofia |
Կարգախոս | Erudiendo, Sciendo, Curando |
Հիմնադրված է | 1950 |
Ռեկտոր | Վիկտոր Զլատկով |
Ուսանողներ | 8311 |
Ընդհանուր անձնակազմ | 1969 |
Ասպիրանտուրա | 2237 |
Դոկտորանտուրա | 121 |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[2] |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Տրիադիցա |
Կայք | mu-sofia.bg |
Sofia Medical University Վիքիպահեստում |
Համալսարանում ուսանում է ավելի քան 8300 ուսանող, որոնց թվում 3100 օտարերկյա, 121 դոկտորանտուրայի, 2237 ասպիրանտուրայի և 23 կլինիկական օրդինատոր։ Այն կազմված է չորս ֆակուլտետներից՝ Բժշկական ֆակուլտետ, ստոմատոլոգիական ֆակուլտետ, դեղագործական ֆակուլտետ և հասարակական առողջապահության ֆակուլտետ[3]։
Պատմություն
խմբագրելՍոֆիայի բժշկական համալսարանը Բուլղարիայի ամենահին բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունն է։ Իր պատմության սկիզբը դրել է բուլղարացի արքա Ֆերդինանդ I-ը՝ հրատարակելով Սոֆիայի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիմնադրման մասին հրամանը։ Առաջին դասախոսությունը կարդացել է պրոֆեսոր Գ. Շիշկովը 1918 թվականին։ Բուլղարիայի բժշկության առաջին պրոֆեսորներից են եղել Վ. Մոլովը, Պ. Ստոյանովը, Ս. Կիրկովիչը, Ի. Կիպրովը (առաջին դեկան), Ռ. Հ. Կանը, Տ. Պետրովը, Պաշևը, Ատ. Տեոդորովը և այլք։ Նոր ֆակուլտետի զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել Մ. Ռուսևը, Ա. Մ. Պետրովը, Ս. Վատևը և Պ. Օրահովացը։
Կազմվածք
խմբագրելԲժշկական համալսարանը իր մեջ ներառում է 4 ֆակուլտետ, 1 դեպարտամենտ (լեզվային կրթության և ուսանողական սպորտի դեպարտամենտ), 1 քոլեջ («Յորդանկա Ֆիլարետովա» բժշկական քոլեջը Սոֆիայում), 1 մասնաճյուղ Վրացա քաղաքում, Կենտրոնական բժշկական գրադարան, Համալսարանական էլեկտրոնային, տեղեկատվական և ուսուցողական կենտրոն ու 14 համալսարանական հիվանդանոց։ Ինչպես ԱՄՆ-ում Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում, այն կազմված է երկու հիմնական կազմություններից՝ մինչկլինիկական բազայից և կլինիկական բազայից։ Համալսարանում աշխատում են 1969 դասավանդող և գիտական աշխատող։
Ֆակուլտետներ
խմբագրել- Բժշկական ֆակուլտետ
- Ստոմատոլոգիական ֆակուլտետ
- Դեղագործական ֆակուլտետ
- Հասարակական առողջապահության ֆակուլտետ
Ղեկավարություն
խմբագրել- Ռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Վիկտոր Զլատկով
- Ուսումնական գործունեության փոխռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Տիհոմիրա Զլատանովա
- Լիազորագրման և գիտության փոխռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Վալենտինա Պետկովա
- Հետդիպլոմային ուսուցման, միջազգային ինտեգրացման և ֆինանսավորման ծրագրի փոխռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Ռադոմիր Ուգրինով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ «Подробна информация Медицински университет - София» (բուլղարերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
{{cite web}}
: Text "websiteМинистерство образования и науки" ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Բժշկական համալսարանի
- Ստոմատոլոգիական ֆակուլտետի
- Դեղագործական ֆակուլտետի
- Բժշկական ֆակուլտետի
- ֆակուլտետի ոչ պաշտոնական կայք(չաշխատող հղում)(բուլղ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆիայի բժշկական համալսարան» հոդվածին։ |