Սուքիաս Սոմալյան

հայ բանասեր, թարգմանիչ

Սուքիաս Սոմալյան (հունվարի 24, 1776(1776-01-24), Կոստանդնուպոլիս, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 11, 1846(1846-02-11), Վենետիկ, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն), հայ բանասեր, բառարանագիր, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1804 թ.), աբբահայր (1824 թ.), արքեպիսկոպոս (1826 թ.)։

Սուքիաս Սոմալյան
Bayron's visit to San Lazzaro by Aivazovsky (1899).jpg
Ծնվել էհունվարի 24, 1776(1776-01-24)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 11, 1846(1846-02-11) (70 տարեկանում)
Մահվան վայրՎենետիկ, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ, բանասեր և բառարանագիր
ԱնդամությունՄխիթարյան միաբանություն

ԿենսագրությունԽմբագրել

Մեծ ջանքեր է գործադրել միաբանության հեղինակության ամրապնդման համար, եղել Հնդկաստանում[1][2]: Այդ տարիներին Հնդկահայ բարերարներ Ռաֆայել Ղարամյանի և Սամվել Մուրադյան նվիրատվությամբ բացվել են Մուրադյան վարժարանը Իտալիայի Պադուա քաղաքում 1834 թվականին և Ռաֆայելյանը՝ Վենետիկում 1836 թվականին (1853 թ., Պադուա, հետագայում տեղափոխվել է Փարիզ): 1827 թվականին ընտրվել է Վենետիկի Աթենական ակադեմիայի պատվավոր անդամ[3]: Կազմել է գործնական նշանակության հինգ բառարան՝ հայերեն, անգլերեն և տաճկերեն բառանյութի ընդգրկումով[4]:

Ձեռնամուխ է եղել հայ հին մատենագրության տպագրությանը․ «Մատենագրութիւնք նախնեաց» մատենաշարով լույս է տեսել Սոմալյանի կազմած «Սրբոյ հօրն մերոյ Եղիշէ վարդապետի մատենագրութիւնք» (1838 թ.) ժողովածուն (համահեղինակ Ն․ Սարգիսյան)՝ առաջաբանով, ծանոթագրություններով և տեքստաբանական ուսումնասիրությամբ։ Սոմալյանը գրել է հայ հին գրականության պատմությունը («Պատկեր հայկական դպրութեան», 1829 թ., իտալերեն) և հայ հին թարգմանությունների մատենագիտությունը («Ցուցակ թարգմանութեանց նախնեաց», 1825 թ., իտալերեն)։ Կազմել է գործնական նշանակության հինգ բառարան (1835, 1843 թթ.)՝ հայերեն, անգլերեն և թրքերեն բառանյութի ընդգրկումով։ Հայերեն է թարգմանել Սոավեի «Կենդանագիր զգաստ եւ զգօն անձին» և Ֆենելոնի «Իմաստք ողջախոհ մտաց» (տպակից՝ 1836 թ.) փոքրածավալ գործերը[5]։

ԵրկերԽմբագրել

  • Համաոօտ բառարան յանգդիականէ ի հայ, հ․ 1, Վենետիկ, 1835 թ.:
  • Համառօտ բառարան ի հայէ յանգդիականն, հ․ 2, Վենետիկ, 1835 թ.:
  • Համառօտ բառարան յանգդիականէ ի հայ և ի տաճիկ, հ․ 1, Վենետիկ, 1843 թ.:
  • Համառօտ բառարան ի հայէ յանգդիական և ի տաճիկ, հ․ 2, Վենետիկ, 1843 թ.։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Cardwell Richard A. (2004)։ The Reception of Byron in Europe (անգլերեն)։ A&C Black։ ISBN 9780826468444 
  2. Moore Thomas (2016-10-28)։ Delphi Complete Poetical Works of Thomas Moore (Illustrated) (անգլերեն)։ Delphi Classics։ ISBN 9781786562081 
  3. «Ասատուր Փաշայան, Վենետիկի Մխիթարյանները Եվրոպայի ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամներ» 
  4. «Կոհա առցանց քարտարան, Սոմալյան, Սուքիաս»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2019-01-24 
  5. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, Երևան։ 2007 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 502