Մուրադյան վարժարան

Մուրադյան վարժարան, սփյուռքում գործող հայկական վարժարան։ Վարժարանը որոշակի դեր է կատարում հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման գործում։ Սերտ կապի մեջ է Հայաստանի հետ։

Մուրադյան վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1832
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզ

ՊատմությունԽմբագրել

Հիմնադրվել է 1832 թվականին, Իտալիայի Պադուա քաղաքում, եվդոկացի մեծահարուստ Սամուել Մուրադյանի կտակով, Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ (կոչվում է նաև Սամվել Մուրադյանի վարժարան

1846 թվականին տեղափոխվել է Փարիզ։ 1870 թվականին միացել է Վենետիկի Ռափայելյան վարժարանին՝ Մուրադ-Ռափայելյան ընդհանուր անունով։ 1929 թվականին նորից բացվել է Փարիզում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փակվել է, վերաբացվել 1946 թվականին։

1848-1970 թվականներին այստեղ կիրառվել է ֆրանսիական միջնակարգ դպրոցի ծրագիրը (ուսման տեողությունը 6 տարի), ընդունվել են նախակրթարանն ավարտողները։ Այժմ Մուրադյան վարժարանում գործում է ժամանակակից ֆրանսիական լիցեյի ծրագրով։ Շրջանավարտներն ստանում են բակալավրի աստիճան և իրավունք՝ առանց քննության ընդունվելու համալսարան։ Վարժարանը որոշակի դեր է կատարում հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 161