Սուրեն Հոբոսյան
Սուրեն Գևորգի Հոբոսյան (1949, Շնող, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, հնագետ-ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու (1998)[1][2]։
Սուրեն Հոբոսյան | |
---|---|
Ծնվել է | 1949 Շնող, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան, հնագետ և ազգագրագետ |
Հաստատություն(ներ) | Հնագիտության և ազգագրության ինստիտուտ |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1971) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու (1998) |
Կենսագրություն խմբագրել
Սուրեն Հոբոսյանը ծնվել է 1949 թվականին Ալավերդու շրջանի (այժմ Լոռու մարզի) Շնող գյուղում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի հնագիտության բաժինը։ Աշխատանքի է անցել Հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ որպես ազգագրության բաժնի ավագ լաբորանտ։ 1981 թվականից եղել է գիտաշխատող, 2004 թվականից՝ ավագ գիտաշխատող, իսկ 2005 թվականից՝ ազգագրության բաժնի վարիչ։ 1989-2009 թվականներին մասնակցել է Լոռի բերդի, Աշտարակի, Երնջատափի, Աքորու և այլ հուշարձանների պեղումներին։ 2009 թվականից Հոբոսյանը ղեկավարել է Թեղուտի հանքավայրի իրացման գոտու պատմամշակութային հուշարձաների հնագիտական ուսումնասիրություններ իրականացնող արշավախումբը[1]։
Գիտական գործունեություն խմբագրել
Հոբոսյանի գիտական հետազոտությունները հիմնականում վերաբերում են ավանդական տնտեսությանը, ձիթհանության հմտություններին, հացահատիկների վերամշակման համակարգին, խաղողագործության ու գինեգործության ազգագրությանը[1]։
Ստեղածագործություններ խմբագրել
- «Հայոց ձիթհանության մշակույթը XIX դարի 2-րդ և XX դարի 1-ին կեսերին» մենագրություն (2007)[3][4]
- «Գինին հայոց ավանդական մշակույթում» (համահեղինակ) (2005)
- «Ժողովուրդներ և մշակույթներ. Հայեր» (համահեղինակ) (2011)
Շուրջ 40 գիտական հոդվածների հեղինակ է[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ. Շախկյան.-Եր.։ 2016, 848 էջ
- ↑ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
- ↑ ««Հայոց ձիթհանության մշակույթը XIX դարի 2-րդ և XX դարի 1-ին կեսերին»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Հոբոսյանի մենագրությունը