«Սուրբ ամրոց» պետական դրամատիկական և տիկնիկային թատրոն (ռուս.՝ Государственный театр драмы и кукол «Святая крепость»), մասնագիտացված թատրոն Վիբորգում։

Սուրբ ամրոց
Տեսակտիկնիկագործություն և դրամատիկական թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՎիբորգ
Հիմնադրման ամսաթիվ1982

Պատմություն խմբագրել

Վիբորգի թատերական պատմությունը սկիզբ է առել 18-րդ դարում կառուցված փայտե թատրոնի շենքից։ Ենթադրվում է, որ դա Ֆինլանդիայի առաջին թատրոնն էր։ 18-րդ դարի վերջին Վիբորգում ներկայացումներ են բեմադրվել գերմաներեն և ռուսերեն լեզուներով[1]։

1832 թվականին ճարտարապետ Անդերս Գրանշտեդտի նախագծով կառուցվել է Վիբորգի քաղաքային թատրոնի քարե շենքը։ Խորհրդա-ֆիննական պատերազմում (1939-1940) Ֆինլանդիայի կրած պարտությունից հետո Նոր Ռատուշայի հրապարակի հարևանությամբ գտնվող թատրոնի շենքում, որը 1940 թվականին վերանվանվեց Թատերական, կազմակերպվել է Վիբորգի ռուսական դրամատիկական թատրոնը, բայց խորհրդա-ֆիննական պատերազմի (1941-1944) սկսվելուց հետո թատերախումբը տարհանվել է դեպի Ուրալ։ Թատրոնի շենքը մեծ վնաս է կրել քաղաքի համար մղվող մարտերի ընթացքում և հետագայում ապամոնտաժվել է։

 
Սթափների ընկերության նախկին ռեստորանը

Ֆինլանդիայի ռազմական իշխանությունների կողմից կազմակերպված թատրոնը 1941-1944 թվականներին տեղակայվել է Կարմիր ջրհորի հրապարակում գտնվող Սթափների ընկերության նախկին ռեստորանի շենքում։

Վիիպուրի (Վիբորգի) ռուսական դրամայի հանրապետական թատրոնը կրկին վերագործարկվել է 1944 թվականին Կարելո-Ֆիննական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ։ Բայց այն գտնվել է (ժամանակավորապես) Կեմում, ապա Սորտավալայում և լուծարվել է Վիբորգը Լենինգրադի մարզի կազմ տեղափոխելու կապակցությամբ[2]։ 1945 թվականին Լենինգրադի մարզային խորհրդի որոշմամբ Վիբորգում բացվել է մարզային թատրոն։ Քանդված լյութերական եկեղեցու տեղում նախատեսվել է կառուցել թատրոնի նոր շենք։ Թատերախմբի դերասանների հավաքագրման աշխատանքներով զբաղվել են ամուսիններ Վասիլի Մերկուրևը և Իրինա Մեյերհոլդը։ Սակայն, Վիբորգ քաղաքում գտնվող պետական մարզային թատրոնը, հարմարեցված շենքի բացակայության պատճառով, լուծարվել է 1947 թվականին, իսկ այդտեղ տեղակայվել է Վիբորգի շրջանային մշակույթի տունը[3]։ Հրապարակը, որի վրա գտնվել է քաղաքապետարանի, հյուրանոցի և թատրոնի շենքերի համալիրը պատերազմից առաջ, մինչև 2004 թվականը կոչվել է Թատերական, որից հետո այդ անունն սկսել է կրել հարևան հրապարակը, որի վրա գտնվել են կինոթատրոնի շենքը և Դերասանական փառքի ծառուղին։ 1982 թվականին Վիբորգում հիմնադրվել է Լենինգրադի մարզային տիկնիկային թատրոնը։ Դա տարածաշրջանի առաջին պրոֆեսիոնալ թատրոնն է եղել՝ տեղակայված շրջկենտրոնում։ Իսկ 1999 թվականին թատրոնը ստացել է դրամատիկականի կարգավիճակ և ներկայիս անվանումը։

Թատերախումբը ակտիվ շրջագայություններ է կազմակերպում՝ մասնակցելով միջազգային թատերական փառատոների։

Պարգևներ խմբագրել

Թատերական գործերը բազմիցս դարձել են հեղինակավոր մրցույթների դափնեկիրներ, ինչպիսիք են «Ոսկե սոֆիտ» և «Ոսկե դիմակ»։

Ծանոթագրություններ խմբագրել