Սուրբ Օլաֆի տաճար (Օսլո)
Սուրբ Օլաֆի տաճար (նորվ.՝ St. Olav Domkirke), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Հանդիսանում է Օսլոյի թեմի գլխավոր տաճարը, թեմի առաջնորդի նստավայրը։ Անվանումը ստացել է սուրբ Օլաֆի անունից։
Սուրբ Օլաֆի տաճար նորվ.՝ Sankt Olav domkirke | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և կաթոլիկ տաճար |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Օսլո |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Օսլոյի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1852 |
Ներկա վիճակ | Գործող |
Ժառանգության կարգավիճակ | Նորվեգիայի պատմական ժառանգության վայր |
Առաջնորդ | Բերնթ Իվար Էիդսվիգ |
Նվիրված | Օլաֆ II Հարալդսոն |
Անվանված | Օլաֆ II Հարալդսոն |
Ճարտարապետ | Հենրիկ Էռնսթ Սշիրմեր Վիլհելմ վոն Հանո |
Ճարտարապետական տիպ | Տաճար |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Հիմնադրված | 1896 |
Շինանյութ | աղյուս |
St. Olav domkirke, Oslo Վիքիպահեստում | |
Պաշտոնական կայք |
Պատմություն
խմբագրելՍուրբ Օլաֆի եկեղեցին կառուցվել է 1856 թվականին նեոգոթիկա ոճով ճարտարապետ Շիրմենի նախագծով։ Տաճարի օծման կապակցությամբ Նորվեգիայի Ժոզեֆինա թագուհին նվիրել է Ռաֆայելի հեղինակած Սիքստինյան Տիրամայր կտավի կրկնօրինակը։ 1857 թվականին Հռոմի Պապ Պիոս IX-ը եկեղեցուն նվիրել է իտալական մարմարից պատրաստված սուրբ պահատուփ։
1953 թվականին, Օսլոյի թեմի կազմավորումից հետո, Սուրբ Օլաֆ տաճարը դարձավ թեմի գլխավոր եկեղեցին։
1975-1976 թվականներին եկեղեցին վերանորոգվել է։ Խորանը փոխվել է, ամրացվել են նավերը և պատվել նորվագական գրանիտով։
1989 թվականի տաճար է այցելել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը, ով տաճարին է նվիրել սուրբ Օլաֆի մասունք։
Սուրբ Օլաֆի տաճարում որպես քահանա է աշխատում նորվեգացի հայտնի տիբեթագետ Փեր Քվերնեը[1]։