Սուրբ Վարդան եկեղեցի (Կուքի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Վարդան եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Վարդան եկեղեցի (կամ Սուրբ Նահատակաց եկեղեցի), Հայ առաքելական եկեղեցու տաճար ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շահբուզի շրջանի (պատմական Ճահուկ գավառի) Կուքի (այժմ՝ Կուքու) գյուղում, Հազարաբյուրաց վանքից 2-2,5 կմ հյուսիս-արևմուտք[1]։

Սուրբ Վարդան եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Կուքի, Ադրբեջան
Ներկա վիճակքայքայված
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ10-12-րդ դարեր[1]
Շինանյութսրբատաշ բազալտ
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 10-12-րդ դարերում սրբատաշ քարից։ 16 և 17-րդ դարերում վերանորոգվել է։ Մուտքը գտնվում է արևմտյան և հարավային ճակատներում։ Աբսիդը կիսաշրջանաձև է։ Կա ավանդատների մեկ զույգ։ Եկեղեցին ունեցել է մի քանի շինություններ, որոնք այժմ ավերված են։ Կան նաև 16-17-րդ դարերի մի քանի խաչքարեր։ Դեռ 1980-ականներին եկեղեցին հիմնականում քայքայված էր[1]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել