Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Ողոհի)

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Ողոհի գյուղի կենտրոնական մասում[1]։

Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակՔառամույթ գմբեթավոր բազիլիկա
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՈրդուարի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեՈղոհի գյուղի կենտրոնական մասում
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դարեր
Կառուցման ավարտ13-րդ դար
Առաջին հիշատակում16-րդ դար՝ խաչքար վիմական արձանագրություն
Փակված է2006
Գմբեթ1
ՇինանյութԳորշ և սրբատաշ քարեր
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում։ 17-րդ դարում եկեղեցին վերանորոգվել էր Յովսեփի կողմից։ Հետագա վերանորոգումը տեղի է ունեցել 1906 թվականին, որի մասին վկայվում էր մուտքի կամարից վերև տեղադրված փոքրիկ խաչքարի վիմական արձանագրությունը։

Ճարտարապետություն

խմբագրել

Եկեղեցին կառուցվել էր 13-րդ դարում և գտնվում էր Ողոհի գյուղի կենտրոնական մասում։ Եկեղեցու Ճարտարապետը անհայտ է, ինչպես նաև պատվիրատուն և մեկենասը։ Եկեղեցին եռանավ բազիլիկայի հորինվածք ուներ[2]։ 1930-ական թվականներին գմբեթը փլուզվել է։ Վնասվել էր հարավային ավանդատան, աղոթասրահի ծածկի մի մասը։

Եկեղեցին թե ներսից և արտաքինից անշուք էր։ Միակ մուտքը արևմտյան կողմից։ Որմնանկարներ, զարդաքանդակներ և պատկերաքանդակներ չի ունեցել։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.
  • Այվազյան, Արգամ (1980) Մեսրոպավանի, Շրջուի,Ողոհիի և Նորակերտի ճարտարապետական հուշարձանները. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԼԷ (Բ-Գ). pp. 93–94.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
  2. Երվանդ Լալայան, Գողթն, էջ 69