Սուրբ Խաչ եկեղեցի (հայտնի է նաև Սուրբ Հռիփսիմե վանք անվանումով), հայկական առաքելական ավերված վանական համալիր ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Ողոհի գյուղի հյուսիսարևմտյան մասում[1]։

Սուրբ Խաչ եկեղեցի
Սուրբ Հռիփսիմե վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակԱնհայտ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՈրդուարի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեՈղոհի գյուղի հյուսիսարևմտյան մասում
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ14-րդ դարեր
Կառուցման ավարտ15-րդ դար
Առաջին հիշատակում16-րդ դար՝ խաչքար վիմական արձանագրություն
Գմբեթ1
ՇինանյութԳորշ և սրբատաշ քարեր

Պատմություն խմբագրել

Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում։ Վանքի կալվածատիրական վիմական արձանագրությունը վանքի ավերվելուց հետո տեղափոխվել էր Սուրբ Ստեփանոս եկեղեցի[2]։ Վերջինս կազմված էր 14 տողից, քանդակված էր մետ 0.45 մետր լայնության և 0.7 մետր բարձություն ունեցող մի քարի վրա։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել էր 14-րդ դարում և գտնվում էր Ողոհի գյուղի հյուսիսարևմտյան մասում։ Եկեղեցու Ճարտարապետը անհայտ է, ինչպես նաև պատվիրատուն և մեկենասը։ Եկեղեցին հորինվածքը նույնպես անհայտ է։

Պարիսպ և օժանդակ շինություններ խմբագրել

Եկեղեցու շուրջը գոյություն է ունեցել վանքապատկան շինություններ և պարիսպ։

Այլ տեղեկատվություն խմբագրել

Վանքի ավերվելուց հետո տեղացիները ավերակների վրա մատուռ էին կառուցել։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.
  • Այվազյան, Արգամ (1980) Մեսրոպավանի, Շրջուի,Ողոհիի և Նորակերտի ճարտարապետական հուշարձանները. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԼԷ (Բ-Գ). pp. 93–94.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
  2. Երվանդ Լալայան, Գողթն, էջ 69