Սուրբ Սարգիս մայր տաճար, հայ առաքելական տաճար Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Քարիմ Խան Զանդ փողոցում՝ Նեջաթոլլահի փողոցի սկզբնամասում։ Հանդիսանում է Թեհրանի թեմի առաջնորդանիստը[1]։

Սուրբ Սարգիս մայր տաճար
Սուրբ Սարգիս մայր տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԻրան Իրան Թեհրան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Օծման թվական1973
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
ԱնվանվածՍուրբ Սարգիս
ՃարտարապետԱֆթանդիլյան
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1964
Կառուցման ավարտ1970
Գմբեթ3 հատ
Քարտեզ
Քարտեզ
 Saint Sarkis Cathedral (Tehran) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականին, Թեհրանում հայ բնակչության ստվարանալու հետ մեկտեղ, Ատրպատականի ու Սպահանի թեմերի կողքին առանձնանում է Իրանի երրորդ՝ Թեհրանի թեմը։ Հաջորդ տարի քաղաքում բացվում է առաջնորդանիստ հայկական եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։

Քանի որ Թեհրանի քաղաքապետարանը գտնվում էր այդ եկեղեցու տարածքում, 1960-ական թվականների սկզբին որոշվեց փոխել թեմի առաջնորդանիստը։ Թեհրանահայ հոգևորականները դիմել են հայ բարերար Մարգար Սարգսյանին՝ նոր եկեղեցու կառուցումը հովանավորելու համար։ Նրա մահից հետո որդիները՝ Գուրգենը և Վազգենը, հովանավորեցին եկեղեցու կառուցումը՝ ի հիշատակ նրանց ծնողների։ Սուրբ Սարգիս եկեղեցու շինարարությունը սկսվել է 1964 թվականին և ավարտվել է 1970 թվականին[2]։ Սուրբ Սարգիս եկեղեցին օծվել է 1973 թվականի ապրիլի 29-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Խորեն Ա-ի ձեռամբ։ Դրանից 5 օր առաջ՝ ապրիլի 24-ին, այստեղ բացվել է հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշարձան[3]։ Եկեղեցին վերանորոգվել է 2000 թվականին[4]։

2006 թվականին Հրայր Հակոբյանը վերանորոգեց մկրտության ավազանը և եկեղեցին՝ իր սիրելի կնոջ` Վարդուհի Դավիդյանի հիշատակին[5]։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Սարգսի տաճարը խոշորագույնն է Թեհրանում. ունի 36,5 մետր երկարություն և 17,8 մ լայնություն։ Մուտքը մեկ կողմից է, կառուցվել է բետոնից, իսկ արտաքին և ներքին պատերը, ինչպես նաև հատակը, ծածկված են սպիտակ մարմարով։ Ի սկզբանե կառուցվել էր առանց ներքին սյունների, իր պարիսպներով վեցանկյուն գմբեթով, բայց երբ գմբեթի ընկնելու վտանգը առաջացավ, ներսում ավելացվեցին չորս կրող սյուներ։ Գլխավոր մուտքի վերևում կառուցված է պատշգամբ՝ երգչախմբի համար։ Եկեղեցին ունի երկու գմբեթավոր գագաթներ՝ արևմտյան կողմի մուտքի դահլիճի աջ ու ձախ կողմում։ Զանգերն աշխատում են էլեկտրաէներգիայի միջոցով։ Բոլոր երեք գմբեթները զարդարված են ութանկյուն ձողերով։

Ինչպես ավանդական հայկական եկեղեցիներում, կիսաշրջանաձև զոհասեղանը գտնվում է շենքի արևելյան կողմում։ Զոհասեղանի երկու կողմերում էլ կողմնակի մուտքերի գոտիներ կան։ Խորանի և նրա երկու կողմերից վերև գտնվող պատերը ծածկված են Աստվածաշնչի թեմաներով նկարագրությամբ՝ Մարիամ Աստվածածին, Հիսուս Քրիստոսի Համբարձում, Հովհաննես Մկրտիչ։

Առաջնորդարանի շենքը գտնվում է բակի հարավային կողմում։ Առաջնորդարանը տնօրինում է հայ համայնքի բոլոր գործերը՝ Թեհրանի թեմական խորհրդի վերահսկողութեան ներքո։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սուրբ Սարգիս եկեղեցի, Թեհրանի թեմ
  2. Janet D. Lazarian. Encyclopedia of Iranian Armenians. Hirmand Publication, Second Edition: 2009.
  3. Թեհրանում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
  4. کلیسای سرکیس مقدس، تهران
  5. «Սբ Սարգիս եկեղեցի, իմ Երևան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.