Սուրբ Սարգիս եկեղեցի (Նոր Ջուղա)
Սուրբ Սարգիս, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Երևան թաղում։
Սուրբ Սարգիս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Սպահանի նահանգ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[2] |
Թեմ | Սպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[3][1] |
Նվիրված | Սուրբ Սարգիս[4][2] |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | սեֆյան ճարտարապետություն[1] |
Կառուցման ավարտ | 1659 |
Գմբեթ | 1 հատ |
Շինանյութ | adobe?[4], աղյուս[4] և plaster?[4] |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրել1658 թվականին, երբ հիմնադրվել էր Սպահանի թեմը, այստեղ հիմնադրվել է նոր եկեղեցի[5]։ Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1659 թվականին, ժողովրդի նվիրատվությամբ։ Ի սկզբանե հայտնի է եղել որպես «Ամենափրկիչ», սակայն 1850-ական թվականներին, երբ Նոր Ջուղայի սուրբ Սարգիս եկեղեցին խոնարհվել ու ամայացել է, իսկ սպասներն ու սուրբ Սարգսի աջը փոխադրել են այստեղ։ Եկեղեցին այդ ժամանակից սկսել է կոչվել «Սուրբ Սարգիս»[6]։ Հին եկեղեցու զանգը գոյություն է ունեցել մինչև 1930-ական թվականները։
Եկեղեցու զանգակատունը գտնվում է հարավարևմտյան կողմում՝ տանիքի վրա։ Ունի հայկական ոճի սյուներ և սրանկյուն գմբեթ։ Եկեղեցու բակի արևելյան կողմում կա մի մատուռ, կամ ամռան եկեղեցի «սուրբ Ստեփանոս» անունով, որ կառուցվել է 1704 թւականին, ունի մի փոքր գմբեթ։
Ճարտարապետություն
խմբագրելՍուրբ Սարգիսն ունեցել է որմանկարներ, կամ նկարազարդումներ, սակայն այժմ ամբողջովին սպիտակեցված է։ Շինությունը կառուցվել է կավից և աղյուսից։ Արտաքին պատերը պատված են աղյուսով, իսկ ներքին պատերը ծածկված են սվաղով[7]։
Խորանի վերևում Հիսուսի և առաքյալների ու հրեշտակների նկարները։ Խորանը նկարազարդ և ծաղկազարդ է։ Եկեղեցում կան հախճապակիներ, որոնք ունեն կապտագույն ու կանաչագույն զարդեր, ծառ ու ծաղիկներ, կենդանիներ, որոնք բոլորը բերվել են նախկին սուրբ Սարգիս եկեղեցուց։ Հախճապակու վրա պատկերված է սուրբ Աստվածածնի ավետումը, կողքերին խաչեր, իսկ ներքևում արձանագրություն։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://iranarchpedia.ir/entry/22894
- ↑ 2,0 2,1 http://www.norjugha.ir/հայոց-եկեղեցիներ/սարգիս-եկեղեցի.html
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.paymanonline.com/معماری-کلیساهای-اصفهان/
- ↑ کلیسای سرکیس، اصفهان
- ↑ Սուրբ Սարգիս եկեղեցի
- ↑ کلیسای سرکیس (اصفهان)