Սուրբ Սարգիս եկեղեցի (Թավրիզ)
Սուրբ Սարգիս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Եկեղեցին գտնվում է Թավրիզի Լիլավա (պարս.՝ لیل آباد` լեյլաբադ) թաղամասում[2]։ Սուրբ Սարգիսը կառուցվել է Պետրոսյանների ընտանիքը[3]՝ 1845 թվականին։
Սուրբ Սարգիս եկեղեցի | |
---|---|
Շողակաթ մատուռի մուտքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Արևելյան Ադրբեջան |
Թեմ | Ատրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1] |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Կառուցման ավարտ | 1845 |
Գմբեթ | 3 հատ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելԵկեղեցու մայր դռան ճակատին կա հետևյալ արձանագրութիւնը. «Շինեցաւ Ս[ուր]բ Սարգիս եկեղեցիս / ի 5 Մարտի 1845 ամի եւ ի թուին / Հայոց ՌՄՂԲ թվականիի հայրապետութե[ան] / Տեառն Ներսիսի Ե.ի, աշխա/ տութեամբ Զաքարիա Աւագ քա-/ հանայի Տէր Զաքարեանց / արդեամբ բարեպաշտ / հայազգի ժողովրդականաց»։ Հիւսիսային զանգակատան վրայ կարդում ենք. «ՇԻՆՈՒԵՑ. ՅԻՇԱ/ ՏԱԿ. ՏԷՐ. ՅԱՐՈՒԹ/ ԻՒՆԻ. ՏԷՐ ՕՀԱՆ/ ԵԱՆ»։ Հյուսիսային դռան վրա զետեղված շատ հին և հազիվ ընթեռնելի արձանագրութեան վրայ հիշվում է 1821 թվականի ապրիլ ամիսը։ Իսկ նույն քարի վրա «ՏՐ ԱԾ ՅՍ ՔՐ» (Տեր Աստված Հիսուս Քրիստոս)։ Հարավային զանգակատան ներքևի արձանագրությունից տեղեկացվում է, որ 1938 թվականին կառուցվել է եկեղեցու զանգակատունը։ 1967 թվականին դարձյալ վերանորոգվել է։ 2003 թվականին ավելացվել են նոր խաչքարակերպ դռներ ու պատուհաններ[4]։
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցին երկհարկանի է, գտնվում է Թամարյան հայկական դպրոցի շենքի բակում, որը երկարաձգվել է Սահակյան դպրոցի համար։ 1921 թվականի մայիսի 18-ին Ալեքսանդր Թամանյանը իջևանել է Թավրիզում, ուր որպես ճարտարապետ է աշխատել քաղաքապետարանում մինչ Երևան վերադառնալը։ Այստեղ իրականացրել է քաղաքի բարեկարգման և կառուցապատման բարելավման քաղաքաշինական նախագծեր, կառուցել է ՀՅԴ պանթեոնը Լիլավայի սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում, նախագծել է մասնավոր տներ և Թավրիզի հասարակական և մշակութային կենտրոնը։ Լիլավա թաղամասում գերիշխում էին դաշնակցականները, իսկ Ղալա թաղամասում, որտեղ գտնվում է առաջնորդանիստ սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, մեծ մասամբ հնչակյան էր[5]։ Հայկազյան դպրոցը տեղակայված էր դրան զուգահեռ, սակայն փակվել էր Իրան-Իրաք պատերազմից հետո։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան տօնը եւ կիսասարկաւագական ձեռնադրութիւն Թաւրիզում(չաշխատող հղում)
- ↑ Չիֆթճեան, Գրիգոր (2017). Ուղեւորությիւն Ատրպատականի Հայոց Թեմում. Tabriz. էջ 54.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Տօն անւանակոչութեան Լիլաիայի Ս. Սարգիս եկեղեցու
- ↑ Աստղիկ Հակոբյան, հայկական կուսակցությունների գործունեությունն Իրանում 1921-1945 թթ.