Սուրբ Պետրոսի խաչելությունը (նկար, Կարավաջո)

«Սուրբ Պետրոսի խաչելությունը», Կարավաջոյի նկար, որը նա վրձնել է 1601 թվականին Հռոմի Սանտա Մարիա դել Պոպոլո եկեղեցու Չեզարի մատուռի համար։ Պատկերում է Պետրոս առաքյալի նահատակությունը, որը ինքնակամ ընտրել էր գլխիվայր խաչվելը, քանի որ ինքն իրեն անարժան էր համարում մեռնել այնպես, ինչպես Քրիստոսը։ Երեք դահիճ, որոնց դեմքերը չեն երևում, մեծ դժվարությամբ փորձում են շրջել խաչը, որին գամված է տարիքն առած, բայց ամրակազմ առաքյալը, ասես գործած հանցանքի ծանրությունն արդեն ընկած է իրենց ուսերին։

Սուրբ Պետրոսի խաչելությունը
տեսակգեղանկար
նկարիչԿարավաջո[1]
տարի1600
բարձրություն230 սանտիմետր
լայնություն175 սանտիմետր
ուղղությունբարոկկո
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ[2] և կտավ
գտնվում էCerasi Chapel?[1]
հավաքածուՍանտա Մարիա դել Պոպոլո
պատվիրատուTiberio Cerasi?
հիմնական թեմաmartyrdom and death of Peter?
մասն էQ26766739?
https://www.khanacademy.org/humanities/monarchy-enlightenment/baroque-art1/baroque-italy/v/caravaggio-crucifixion-of-st-peter-1601 կայք
Ծանոթագրություններ
 Crucifixion of Saint Peter by Caravaggio Վիքիպահեստում

Կարավաջոյի այս կտավը և Անիբալե Կարաչիի «Մարիամ Աստվածածնի համբարձումը» որմնանկարը 1600 թվականին մատուռի համար պատվիրվել են մոնսինյոր Տիբերիո Չեզարիի կողմից, որը մահացել է անմիջապես դրանից հետո[3][4]։ Երկու նկարի նախնական տարբերակները մերժվել են[3] ու հայտնվել կարդինալ Սենեսիոյի մասնավոր հավաքածուի մեջ, որը, որոշ արվեստաբանների կարծիքով, կարող էր օգտված լինել Չեզարիի մահից ու տիրանալ Հռոմի ամենահայտնի նկարչի կտավին։ «Սուրբ Պետրոսի խաչելությունը» կտավի առաջին տարբերակը համարվում է կորած[4], թեև փորձեր են արվել այն նույնացնել Էրմիտաժում գտնվող «Սուրբ Պետրոսի նահատակությունը» կտավի հետ, որը մեր օրերում վերագրվում է Կարավաջոյի աշակերտներից մեկին՝ Լեոնելլո Սպադային։ Նկարի երկրորդ տարբերակն առանց առարկության ընդունվել է 1601 թվականին Չեզարիի գույքի կառավարիչների կողմից։

Սանտա Մարիա դել Պոպոլո եկեղեցու Կարավաջոյի նկարները խորհրդանշում էին Հռոմի և անձամբ Չեզարիի նվիրվածությունը սուրբ առաքյալներ Պետրոսին ու Պողոսին, արտացոլոլով հակառեֆորմացիոնիստական թեմաներ, որով հակադրվում էին բողոքականության աճող վտանգներին։ Հնարավոր է, որ կտավի թեմայի ընտրության վրա ազդած լինեն Վատիկանի առաքելական պալատի Պաոլինա մատուռում գտնվող Միքելանջելոյի ֆրեսկոները, թեև Կարավաջոյի պատկերած խաչելության տեսարանն առանձնանում է ավելի մեծ դաժանությամբ ու ռեալիզմով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Sybille Ebert-Schifferer (trad. de l’allemand par Virginie de Bermond et Jean-Léon Muller), Caravage, Paris, éditions Hazan, 2009 (ISBN 978-2-7541-0399-2).
  • Gérard-Julien Salvy, Le Caravage, Gallimard, coll. «Folio biographies», 2008 (ISBN 978-2-07-034131-3).