Բացել գլխավոր ցանկը

Սանտա Մարիա դել Պոպոլո (իտալ.՝ Basilica di Santa Maria del Popolo), Օգուստինյան եկեղեցի Հռոմում։ Գտնվում է Պիացցա դել Պոպոլո հրապարակի հյուսիսային կողմում, Պորտա դել Պոպոլոյի (նախկին անվ․ Պորտա Ֆլամինիա) և Պինցիուս բլրի եզրին։ Եկեղեցին կառուցվել է նախկին մատուռի տեղում, որը կառուցվել էր 1099 թվականին։ Սանտա Մարիա դել Պոպոլոյում առկա ստեղծագործությունները պատկանում են այնպիսի հանրահայտ նկարիչների, ինչպիսին են Ռաֆայելը, Լորենցո Բերնինին, Կարավաջոն, Ալեսսանդրո Ալգարդին, Պինտուրիկիոն, Դոնատո Բրամանտեն և այլն։ Սանտա Մարիա դել Պոպոլոն տիտղոսակիր եկեղեցի է։ 2006 թվականի մարտի 24-ից եկեղեցու կարդինալ քահանան ազգությամբ լեհ Ստանիսլավ Ձիվիշն է։

Սանտա Մարիա դել Պոպոլո
Basilica di Santa Maria del Popolo
20140803 Basilica of Santa Maria del Popolo Rome 0191.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի[1] և փոքր բազիլիկ[2]
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունMunicipio I[1]
Հասցեpiazza del Popolo, 12 - Roma[2]
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունAugustinian friars?
ԹեմՀռոմի թեմ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետԲաչիո Պոնտելլի
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճՎերածննդի ճարտարապետություն
Հիմնադրված11-րդ դար
Շինանյութաղյուս, բետոն
Կոորդինատներ: 41°54′41.000400099999″ հս․ լ. 12°28′35.000400099997″ ավ. ե. / 41.91138900002777490° հս․. լ. 12.47638900002777618° ավ. ե. / 41.91138900002777490; 12.47638900002777618
santamariadelpopolo.it
Սանտա Մարիա դել Պոպոլո բազիլիկի ինտերիերը
Սանտա Մարիա դել Պոպոլո եկեղեցու Ավագ խորանը

ՊատմությունԽմբագրել

 
Եկեղեցու հատակագիծը և կողային կապելլաները

1099 թվականին Դոմիտիի Ահենոբարբիի գերեզմանի վրա Պասքալիս II պապը մատուռ կառուցեց։ Ըստ ավանդույթի այդ վայր հաճախակի այցելում էին Ներոնի ուրվականերն ու դևերը սև ագռավների տեսքով։ Հետևաբար պապը հատում է տեղի ընկուզենին, որն ագռավների ապաստանն էր, և տեղում կառուցում մատուռ։ Դել Պոպոլո անվանումն առաջացել է Հռոմի մարդկանցից, որոնք աջակցել են մատուռի կառուցմանը: Սակայն ըստ որոշ աղբյուրների, այն առաջացել է լատիներեն «populus» բառից, որը նշանակում է բարդի՝ նկատի ունենալով տեղի ծառը։ Մատուռն ընդլայնվել և 1235 թվականին դարձել է եկեղեցի Գրիգոր IX պապի կողմից, իսկ 1250 թվականին տրվել է Օգուստինյան վանականներին, որոնք մինչ այսօր հսկում են այն։

Սանտա Մարիա դել Պոպոլոն վերակառուցվել է Բակկիո Պոնտելլիի և Անդրեա Բրենոյի կողմից 1472-1477 թվականներին Սիքստոս IV պապի պատվերով։ Վերակառուցման արդյունքը իտալական Վերածննդի վաղ և հիանալի օրինակ է։ 1655-1660 թվականներին ճակատամասը ձևափոխվել է Լորենցո Բերնինիի կողմից, որին Ալեքսանդր VII պապը խնդրեց վերածննդյան եկեղեցին վերափոխել ավելի ժամանակակից, բարոկկո ոճով։

ԻնտերիերԽմբագրել

ԱբսիդԽմբագրել

Եկեղեցու աբսիդը ձևավորել է Դոնատո Բրամանտեն։ Այստեղ կարելի է գտնել հնագույն ներկված ապակուց պատրաստված պատուհանները, որոնք ֆրանսիացի նկարիչ Գիլիոմ դե Մարչիլայի աշխատանքներն են։ Պինտուրիկիոն ձևավորել է պահոցը ֆրեսկոներով։ Կարդինալ Ասկանիո Սֆորցայի և Ջիրոլամո Բասսո դելլա Ռովերեի տապանաքարերը, որոնց հեղինակն է Անդրեա Սանսովինոն, գտնվում են աբսիդում։

Կողային կապելլաներԽմբագրել

 
Դելլա Ռովեր կապելլա
 
Չիբո կապելլա
 
Բասսո Դելլա Ռովեր կապելլա
 
Կոստա կապելլա
 
Մոնտեմիրբլ կապելլա
 
Կիջի կապելլա
 
Մելլինի կապելլա
 
Չիբո-Սոդերինի կապելլա
 
Ֆեոդոլի կապելլա
 
Չերազի կապելլա
 
Ֆեոլի և Չիկադա կապելլա

1. Դելլա Ռովեր կապելլաԽմբագրել

Դելլա Ռովեր կապելլան աջակողմյան թևի առաջին աղոթարանն է։ Կառուցվել է կարդինալ Դոմենիկո դելլա Ռովերի կողմից 1471-1484 թվականներին, երբ իր ազգական Սիքստոս IV պապը վերակառուցեց եկեղեցին։ Ձևավորումն իրականացվել է Պինտուրիկիոյի և իր սաների կողմից։ Կարդինալ Կրիստոֆորո դելլա Ռովերի տապանաքարը Անդրեա Բրենոյի և Մինո դա Ֆիեսոլի աշխատանքն է։ Կանգնեցվել է նրա եղբոր կողմից։ Աջակողմյան Ջիովանի դե Կաստրոյի հուշարձանը վերագրվում է Ֆրանչեսկո դա Սանգալլոյին։ Կապելլան 15-րդ դարի ամենալավ պահպանված հուշակոթողն է Հռոմում։

2․ Չիբո ԿապելլաԽմբագրել

Չիբո կապելլան արմատապես վերակառուցվել է կարդինալ Ալդերանո Չիբոյի (1613-1700 թթ) կողմից 1682-1687 թվականներին՝ ըստ Կառլո Ֆոնտանայի նախագծի։ Նկարների գեղեցկության, թանկարժեք մարմարով երեսապատված պատերի, ինչպես նաև կառուցման մեջ ներգրավված ճարտարապետների և նկարիչների պատճառով, այս կապելլան համարվում է ամենակարևոր ծիսական հուշարձանը, որ կանգնեցվել է Հռոմում 17-րդ դարի վերջում։

3. Բասսո Դելլա Ռովեր կապելլաԽմբագրել

Բասսո Դելլա Ռովեր կապելլան կառուցվել է Ջիրոլամո Բասսո Ռովերի կողմից 1471-1481 թվականներին։ Պատկերազարդ ձևավորումների հեղինակն է Պինտուրիկիոն։ Աղոթարանի գլուխգործոցը «Տիրամայրը և սրբերի հետ թագադրվող մանուկը» ֆրեսկոն է։ Առաջին պատին Մարիամ Աստվածածնի վերափոխումն է, և տարբեր տեսարաններ սրբերի նահատակություններից։ Սկզբնական մայոլիկա հատակը նույնպես պահպանվել է։

4. Կոստա կապելլաԽմբագրել

Կոստա կապելլան ունի նույն նախագիծը, ինչ Դելլա Ռովեր աղոթարանը։ Սակայն այն կահավորվել է պորտուգալացի կարդինալ Խորխե դա ոստայի կողմից, որն այն գնել է 1488 թվականին։ Արվեստի կարևոր գործեր են նկարները, որոնցում պատկեված են եկեղեցու չորս հայրերը, մարմարե խորանը (հեղինակ՝ Ջիան Քրիստոֆորո Ռոմանո), կարդինալ Կոստայի դամբարան հուշարձանը։ Պիետրո Ֆոսկարիի մարմարե և բրոնզե հուշարձանը 1480 թվականից պահվում է այստեղ։

5. Մոնտեմիրբլ կապելլաԽմբագրել

Այս կապելլան կառուցվել է 1479 թվականին, սակայն 1561 թվականին դարձել է մկրտարան։ Կապելլայի ամենաարժեքավոր արվեստի գործը մկրտարանն է։ Այն պատելու համար մարմարը վերցվել է բազիլիկի հին խորանից։ Ինչպես սա, այնպես էլ կարդինալ Անտոնիոտտո Պալլավիչինիի դամբարան-հուշարձանը Անդրեա Բրենոյի աշխատանքներն են։

6. Կիջի կապելլաԽմբագրել

Ագոստինո Կիջին պատվիրել է Ռաֆայելին նախագծել և ձևավորել այս դամբաան-մատուռը իր համար 1513 թվականին։ Կապելլան իտալական Վերածննդի և բարոկկոյի արվեստի գանձարան է։ Այն համարվում է բազիլիկի ամենակարևոր հուշարձաններից մեկը։ Գմբեթը զարդարված է Ռաֆայելի խճանկարներով, որում արտացոլվում է Աշխարհի արարումը։ Կապելլան հետագայում ավարտել է Լորենցո Բերնինին՝ Ֆաբիո Կիջիի համար։

7. Մելլինի կապելլաԽմբագրել

Այս աղոթարանը նվիրված է եղել Սուրբ Նիկոլա Տոլենտինոյին։ Այն 15-րդ դարի ինքնատիպ վեցանկյուն կապելլաներից մեկն է եղել։ Բայց նրա ներքին ձևավորումը փոփոխվել է վերջին դարերի ընթացքում։ Այն Մելլինի ընտանիքի դամբարան-մատուռն է եղել դարեր շարունակ, և այնտեղ են գտնվում մի շարք տապանաքարեր։ Դրանց հեղինակներից են Ալեսսանդրո Ալջարդին և Պիեր Էտիեն Մոննոն։ Կամարի վրայի ֆրեսկոները ստեղծվել են Ջիովաննի դա Սան Ջիովաննիի կողմից 1623-1624 թվականներին։

8. Չիբո-Սոդերինի կապելլաԽմբագրել

Խաչելության աղոթարանը կամ Չիբո-Սոդերինի կապելլան վերափոխվել է բարոկկոյի ժամանակաշրջանում, երբ ֆլամանդացի նկարիչ Պիետեր վան Լինտը պատկերում է մի շարք ֆրեսկոներ։ Ձախ կողմում «Խաչի կանգնեցումն» է, իսկ աջ կողմում՝ «Խաչի մեծարումը»։ Կամարը նույնպես զարդարված է ֆրեսկոներով։ Խորանի վրա կանգնեցված է փայտե խաչ։ Աղոթարանը վերանորոգվել է Լորենցո Սոդերինիի կողմից 1825 թվականին։

9. Ֆեոդոլի կապելլաԽմբագրել

Այս կապելլան ռոմանական մաներիզմի թաքնված գանձ։ Այն նաև անվանել են Սանտա Կատերինա այն բանից հետո, երբ խորանի վրա տեղադրվել է Սուրբ Կատերինայի մարմարե արձանը։ Կապելլայի նախնական ձևավորումը իրականացվել է առաջին սեփականատեր Տրայանո Ալիկորնիի կողմից 1555 թվականին, իսկ 1569 թվականին աշխատանքները վերստին սկսել է նոր հովանավորը՝ Ջիրոլամո Ֆեոդոլին, և դրանք ավարտվել են մոտավորապես 1575 թվականին։

10. Չերազի կապելլաԽմբագրել

Չերազի կապելլայում է գտնվում երկու հանրահայտ կտավներ, որոնք պատկերել է Կարավաջիոն՝ «Սուրբ Պոտրոսի խաչելություն» ու «Դավանափոխություն Դամասկոսի ճանապարհին»։ Հավանաբար սրանք բազիլիկի ամենակարևոր արվեստի նմուշներն են։

11-12. Ֆեոլի և Չիկադա կապելլաԽմբագրել

Երկու միանման կապելլաներ են բացվում աջ տրանսեպտում։ Նրանք գեղարվեստական առումով զիջում են եկեղեցու մյուս աղոթարաններին։ Երկուսն էլ կառուցվել են 17-րդ դարում, սակայն նրանց ներկայիս ձևավորումն իրականացվել է ավելի ուշ։ Ամենաուշագրավ արվեստի գործը Օդոարդո Չիկադայի հուշարձանն է։

ՀուշարձաններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 2,2 dati.beniculturali.it — 2014.